Պատմության հայկական օրը. մարտի 24


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2022 - ՀՀ Կառավարությունը որպես նվիրատվություն ստացավ Զանգեզուրի Պղնձա-Մոլիբդենային Կոմբինատի ևս 6.8 տոկոս բաժնեմաս և կառավարման համար հանձնվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին։

  • Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշումը գաղտնի է պահվել նվիրատուի խնդրանքով։
  • 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ստացել էր 15 տոկոս որպես նվիրատվություն։

2021 - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:
2011 - Միջնորդները հրապարակում են Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացրած դիտարկման արդյունքները։

  • Զեկույցը մի կողմից արձանագրում էր այդ տարածքների աղետալի վիճակը, մյուս կողմից`հերքում ադրբեջանական կողմի պնդումները, թե հայերը վերաբնակեցման քաղաքականություն են վարում: «Անցնելով ավելի քան հազար կիլոմետր` համանախագահները տեսան Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա խաղաղ կարգավորմանը չհասնելու աղետալի հետեւանքների վառ ապացույցները: Քաղաքներն և գյուղերը, որ գոյություն են ունեցել տարածքում հակամարտությունից առաջ, այժմ լքված են և դատարկ` գրեթե ամբողջությամբ ավերակների վերածվածմ»,- հայտարարել էին միջնորդները, փաստելով` այս տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005 թվականից ի վեր:

2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։
1998 - Հայաստանում առաջին անգամ նախագահական ընտրապայքարը տեղափոխվեց 2-րդ փուլ։ 

  • Առաջին փուլի քվեարկությամբ 5-րդը ճանաչված Պարույր Հայրիկյանը կոչ արեց իրեն ձայն տված 5 տոկոսին 2-րդ փուլում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին և ինքն էլ լծվեց վերջինի ընտրարշավին։ 
  • Միասնաբար մոտ 24 տոկոսի քվե ստացած թեկնածուներ Սերգեյ Բադալյանն ու Վազգեն Մանուկյանը որոշեցին չեզոք մնալ՝ իրենց ընտրազանգվածին հորդորելով քվեարկել խղճի մտոք։

1992 - Հելսինկիում ԵԱՀԿ-ի խորհրդացության ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում խորհրդաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս։ ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով ստեղծում է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։

  • 1992 թ. մարտի 24-ին  ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի (ԱՊԿ) առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց տարածաշրջան ուղարկել ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրին։ 1992 թ. ապրիլի 7-ին Ի.Դինստբիրը Մինսկի խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելիին։ Սկսվեցին 1992 թ. հունիսի 23-ին նախանշված խորհրդաժողովի գումարման նախապատրաստական աշխատանքները։ Նույն թվականի մայիսի 1-ին ԱՊԿ 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշում ընդունվեց խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ։

1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
1988 - ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
1988 - Մոսկվան որոշում ընդունեց Արցախին մոտ 500 միլիոն ռուբլի տրամադրելու մասին: 
1966 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը պատվոգրով պարգևատրում է «Լատվիա» ջերմանավի անձնակազմին 1965թ. ընթացքում Հայաստան վերադարձած հայրենադարձների փոխադրումը հաջողությամբ կազմակերպելու համար:
1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը:
1915 -
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը։

  • 1919-20 թվականների օսմանա-թուրքական ռազմական տրիբունալի վճիռը փաստորեն ճանաչում էր Հայոց Ցեղասպանությունը (այն ժամանակ հայտնի էր «պատերազմական ոճիրներ» անվամբ), և մահվան էր դատապարտում ոճրագործներին։ Այսպիսով, Թուրքիան ինքը եղավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
  • Այնուամենայնիվ, 1921 թվականին, թուրքական ազգային շարժում կոչեցյալի կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին։
  • Այդուհետև, հաջորդած թուրքական կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանության փաստի ընդունումից հրաժարման կամ մերժման քաղաքականությունը։ 

1894 - Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
1724
 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Շահան Բուլատ-Մաթոսյան (ծնվ. Տորոնտո), դերասան
1985 - Մելիք Ջանոյան, նիզակի նետող, Հայաստանի ռեկորդակիր, Եվրոպայի պատանեկան ձմեռային գավաթի բրոնզե մեդալակիր, 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից
1960 - Փոլ Կրեկորյան (ծնվ. Սան Ֆերնանդո, ԱՄՆ), Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ (ANCA)
1959 - Հայկ Չուլջյան (ծնվ. Մալաթիա, Թուրքիա), Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, ակադեմիկոս ՄԱՆՊՈ (2002)
1934 - Ռոբերտ Վիլյամ Թոմսոն (ծնվ. Չեեմ, Մեծ Բրիտանիա), հայագիտության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում
1928 - Հայկ Հայրապետյան (ծնվ. Ղափան, մ. 2003) ռազմական պատմաբան, գրող, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1926 - Գևորգ Բրուտյան (ծնվ. Սևքար), հայ ակադեմիկոս, փիլիսոփա
1912 - Ամալյա Մխիթարյան (ծնվ. Երևան, մ. 1987), դերասանուհի-տիկնիկուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1908 - Կարո Մինասյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1966), խորհրդային թատերական նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1903 - Հրանտ Ապրեսյան (ծնվ. Ղազախ, մ. 1982), փիլիսոփա, գեղագիտության մասնագետ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973)
1874 - Վլադիմիր Արգուտինսկի-Դոլգոռուկով (մականունը՝ Արգո, Հարություն, ծնվ. Թիֆլիս, մ. 1941), դիվանագետ, բարերար, արվեստաբան, դատական խորհրդական, իշխան
1874 - Հարություն Զաքիև (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1945), ճարտարապետ, ԵրՊԻ-ի կազմակերպիչներից մեկը, Ալեքսանդր Թամանյանի օբյեկտների շինարարության գծով տեղակալ
1873 - Նիկոլ Աղբալյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1947), գրականագետ, ազգային-ազատագրական շարժման գործիչ
1849 - Թադեուշ Բարոնչ (ծնվ. Լվով, մ.1905), լեհ քանդակագործ և հայ գեղանկարիչ
1765 - Կլեոպատրա Սարաֆովա (Մարիա Լորիս-Մելիքովա, ծնվ. Աստրախան, մ. 1806), գրող, թարգմանիչ

  • 1788 թ. Խալդարյանի պետերբուրգյան տպարանում լույս է տեսել Կլեոպատրա Սարաֆովայի գիրքը։ Հայ աղջնակը հայերեն ուսումնական գիրք է գրել իր հայրենակիցներին ռուսերենին ծանոթացնելու համար։