Պատմության հայկական օրը. մարտի 26


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման շեմին իրավիճակը շփման գծում կրկին սրվում է. ադրբեջանական կողմը հաղորդում է մեկ զոհի մասին

  • Սա շփման գծում արձանագրված առաջին զոհն էր` Ալիևի ու Փաշինյանի միջև Դուշանբեում կայացած կարճատև զրույցից հետո, որի ընթացքում կողմերը համաձայնել էին թուլացնել լարվածությունն ու վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել: Այդ պայմանավորվածությունից ի վեր հրադադարի խախտման դեպքերը շեշտակի նվազել են, ինչը գոհունակությամբ են արձանագրում նաև Մինսկի խմբի համանախագահները:

2004 - Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել է իր նախկին որոշումը` ճանաչելով Հայկական ցեղասպանությունը:
2002 - Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանն ու վարչության անդամ Վահագն Հայոցյանը։ 

  • Ոստիկանության բաժանմունքում նրանց այցելած իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փաստում էր, որ ոստիկանության աշխատակիցներն արգելում են բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին։ Ըստ իրավապաշտպանի՝ հենց ծեծվողներին իբրև միջադեպի մեղավորներ ներկայացնելու փորձ էր արվում։ Պատճառը թերևս այն էր, որ ծեծի ենթարկողները, որ սրճարանի անվտանգության աշխատակիցներն էին, ոստիկաններ էին։

1999 - Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ «իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը կասեցրել է սահմանադրական կարգը»։
1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:
1992 - ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Ինքնապաշտպանության կոմիտե:
1992 -
ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։

  • Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։

1982 - ASALA. Պայթյուն Բեյրութի հայկական թաղամաասերում թրքական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնում։

  • Կա երկու զոհ, 16 վիրավոր։
  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1940 - Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
1636 - Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Տիգրան Վարդանյան (ծնվ. Մոսկվա), մենասահքի Հունգարիայի չեմպիոն 2007-2009, 2011
1975 - Ռաֆայել Նազարյան (ծնվ. Երևան), Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ
1955 - Էսթեր Խեբոյան (ծնվ. Ստամբուլ), ֆրանսիացի լրագրող եւ թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Սորբոնի անգլերենի դոցենտ
1928 - Ռոմանոս Սարգսյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1985), նկարիչ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ
1908 - Մարիա Պետրովով (մ. 1979), բանաստեղծուհի, թարգմանիչ

  • Նա բարեկամական հարաբերություններ է ունեցել Ա. Ախմատովայի, Օ. Մանդելշտամի հետ:
  • Թարգմանել է հայ (Ս.Կապուտիկյան, Մարո Մարգարյան, Վահան Տերյան, Հ. Թումանյան և այլն), անդալուզյան, բուլղարական, հրեական, հնդկական, կաբարդիական, ղազախական, լիտվական, Լեհական, Սերբական, սլովենական, խորվաթական, չեխ բանաստեղծների:

1893 - Գրիգորի Սարգիս-Բեկ (ծնվ. Արմավիր, մ. 1930), նկարիչ
1875 - Ալեքսեյ Ջիվելեգով (ծնվ. Դոնի Նախիջևան, մ. 1952), պատմաբան, արվեստաբան

  • Ծնվել է հայ ընտանիքում։ 1916-ին դարձել է «Հայկական Լրաբեր» շաբաթաթերթի կազմակերպիչներից և խմբագիրներից։