Պատմության հայկական օրը. մարտի 28


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների և հիվանդների թիվը կազմել է 11 հազար: 
2021 - Ֆրանսիական «Le Monde» պարբերականը ծավալուն հոդված հրապարակեց Հայաստանում ստեղծված իրավիճակի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին։ 

  • «Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ», գրել էր թերթը։

2019 - Երևանի ավագանու որոշմամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը անվանակոչվեց Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ:
1988 -
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ միավորելու ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի որոշումը:
1984 - ASALA. Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդի օգնական, սպա Իսմայիլ Փամուկչուի վրա, որը ծանր վիրավորվում է։

  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Զօհրապ Սարգիսեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործութեան» պատասխանատվությունը։ Նույն օրը հրապարակած հաղորդագրությամբ Հայ Գաղտնի Բանակն ազդարարում է. «Իսմայիլ Փամուկչուն 19.07.1983-ին թրքական ֆաշիզմից նոր թելադրանքներ ստանալու նպատակով Անկարա ուղևորվեց և իր վերադարձին (23.08.1983) ավելի լայնատարած հակահայ աշխատանքի անցավ»։
  • Նույն օրը հարձակում է իրականացվում Թեհրանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյա, առևտրական Իսիք յանտըրի մեքենայի վրա։ Յանտըրը և իր կինը՝ Սաադիյեթ Յանտըրը, որը ևս դեսպանատան աշխատող էր, ծանր վիրավորվում են։ Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Սուրիկ Գրիգորեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կրում էր «Նահատակներ Խաչիկ Հաւարեան և Վիգեն Այվազեան Գործողութիւն» անվանումը։
  • Այս գործողություններն իրագործվեցին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի Թեհրան այցելության ժամանակ։ Մարտի 29-ի հաղորդագրության մեջ Հայ Գաղտնի Բանակը նշեց. «Մենք պայքարում ենք արդար հատուցում պահանջելով 1.5 միլիոն անմեղ հայերի արյան համար… նաև ազատագրելու համար մեռ բռնագրավված հողերը ՝ ֆաշիստ Թուրքիայի բռնապետական, ճնշող ու գաղութատիրական լծից»։

1971 - 74 տարեկանում վախճանվում է դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը։

  • Հայկական թատրոնում և կինոյում Ավետիսյանը խաղացել է շուրջ վեց տասնյակ դեր։

1920 - Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
1918 - Թուրքական լայնածավալ հարձակման հետևանքով սկսվում է Վանի հայության նահանջը Արևելյան Հայաստան: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Սամսոն Առաքելյան, "Big Som" (ծնվ. Ակտաու, Ղազախթան), ղազախական պաշտամունքային ռեփեր

  • Երգերը նա գրում է ռուսերեն, երբեմն օգտագործելով հայերեն բառեր։

1950 - Աշոտ Նավասարդյան (ծնվ. Երևան, մ. 1997) ազգային, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրը
1928 - Եվգենի Համասփյուռ (Արա Հարությունյան, մ. 1999), ճարտարապետ, մոնումենտալիստ քանդակագործ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
1913 - Նելսոն Ստեփանյան (ծնվ. Շուշի, մ. 1944), ռազմածովային նավատորմի ռազմաօդային ուժերի օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս

  • Ն. Ստեփանյանն առաջինն ապացուցեց Իլ-2-ով հեռավոր թռիչքի հնարավորությունը:
  • Ն. Ստեփանյանն առաջինն է մշակել և կիրառել նվազագույն ցածր բարձրությամբ ռմբակոծություն։
  • Ն. Ստեփանյանը նորարար էր նաև հակառակորդի ուժեղ կրակային հակազդեցության ժամանակ համակցված հարված կիրառելու հարցում:

1914 - Արթուր Փինաջյան (ծնվ. Յունիոն Սիթի, ԱՄՆ, մ. 1999), նկարիչ, նկարազարդող և կոմիլսների հեղինակ

  • 1932 թ. Փինաջյանը որպես արտահաստիքային ծաղրանկարիչ աշխատել է "New York Daily News"-ում։
  • Փինաջյանի հայկական անունը Աշոտ է։ Փինաջյանին դասում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչների թվին։

1908 - Գրեգուար Ասլան (Գրիգորի Ասլանյան, Կոկո Ասլան, ծնվ. Շվեյցարիա, մ. 1982), դերասան, սցենարիստ
1907 - Իվան Գևորգյան (ծնվ. Կարմիր, մ. 1989), վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1951)
1865 - Ալեքսանդր Ծատուրյան (ծնվ. Գլորում, մ. 1917), հայ բանաստեղծ-դեմոկրատ, թարգմանիչ