Պատմության հայկական օրը. մարտի 8


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց վտանգավոր և դատապարտելի համարեց որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով: 

  • «Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան,- գրում էր նախագահը «Արձանագրումներ պահի թելադրանքով» հրապարակման մեջ,- բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն): Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը»:

1983 - Ռոլանդ Ռեյգանը, մերժելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջուկային զենքի սառեցման առաջարկը, ԽՍՀՄ-ը հայտարարեց «չարի կայսրություն» և հավելեց, որ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժով։

  • Մի քանի օր անց նա առաջարկեց «աստղային պատերազմի» ծրագիրը, որը մոլորակի վրա միջուկային զենք ունենալը դարձնում էր անիմաստ։

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։
1965 - ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
1925 - Հայաստան են ժամանում խորհրդային ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ Ռիկովը, Չիչերինը, Բուդյոնին, Ռակովսկին, Բրյուխանովը, Պոդվոյսկին։ 

  • Ժողովրդի հետ նրանց առաջին հանդիպումը Լենինականում էր, որտեղ Ռիկովն ասում է, թե խորհրդային իշխանության նպատակը ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կյանքը ապահովելն է։ 
  • Պատվիրակությունը գնում է տեսնելու Շիրակի ջրանցքը, թունելով անցնում է մինչև Կապս գյուղը, ապա, ըստ մամուլի հրապարակումների, Ռիկովն անձամբ պայթեցնում է պատնեշը, և Արփայի ջրերը հոսում են դեպի Շիրակի դաշտավայր։ 
  • «Շիրկանալի» պաշտոնական բացումը տեղի է ունենում 1925թ. հունիսի 21-ին։

1920 - Սիրիան հռչակում է իր անկախությունը Թուրքիայից:
1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Գագո Հարությունյան, «Դրագո» (ծնվ. Վերիշեն, Հայաստան), քիքբոքսինգի մենամարտիկ

  • Հանդես էր գալիս Հոլանդիայի Gym Alkmaar ակումբում։ Հայտնի է իր հարվածային համադրություններով և ոտքերի անկանխատեսելի հարվածներով:

1983 - Քսենիա Բորոդինա (Քսենիա Ամոևա, ծնվ. Մոսկվա), TNT հեռուստաալիքի «Տուն-2» հեռուստանախագծի հաղորդավար, «Սիրո օրենքները» գրքի հեղինակը

  • Ծնվել է հայազգի Կիմ Ամոյանի և ռուս Սվետլանա Բորոդինայի ընտանիքում:
  • 2010 թ. հաղորդավարուհին ավելի քան 50 համակարգիչ է նվիրել Ստեփանակերտի դպրոցներից մեկին:
  • 2011 թ. Արցախի հանրապետական գրադարանին նվիրել է հարյուրավոր գրքեր, ռուս դասականների ռուսերեն ստեղծագործություններ:

1981 - Մանվել Ղամբուրյան (ծնվ. Գյումրի, ԱՄՆ քաղաքացիություն), ամերիկահայ մարտիկ, ձյուդոյի սև գոտու երկրորդ դան
1974 - Սթիվ Սարգսյան (ծնվ. Տորրանս, ԱՄՆ Կալիֆորնիա), ամերիկյան ֆուտբոլի և Կանադական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ
Նրա հայրը ազգությամբ հայ է, ծնվել է Թեհրանում։ Մայրը իռլանդական ծագումով ամերիկուհի է։
1973 - Օլգա Կոկորեկինա (Օլգա Պետրոսյան, ծնվ. Մոսկվա), «Ընտրության իրավունք» («3 ալիք») ծրագրի հաղորդավար, «Հիմա» («5 ալիք») ծրագրի նախկին վարող, «Նորություններ» («Առաջին ալիք») ծրագրի նախկին վարող
1963 - Արմեն Պետրոսյան (ծնվ. Երևան, մ. 1999), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, նկարիչ
1960 - Մանյա Ղազարյան (ծնվ. Լիսի, Վրաստան), «Շողակաթ» հեռուստաընկերության հիմնադիր խորհրդի անդամ, գործադիր տնօրեն
1939 - Անժելա Կապոյան-Կույումջյան (ծնվ. Վալ դե Մարն, Ֆրանսիա), գրող, հրապարակախոս
1938 - Իոսիֆ Սիսակյան (ծնվ. Մոսկվա, մ. 1995), հայ ֆիզիկոս
1937 - Ռուդոլֆ Էրամժյան (մ. 1998), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի առաջատար աշխատակից (Տրոիցկ)

  • Նրա անունը ներառված է ИЯИ РАН Պատվո գրքում (2000)։

1936 - Էդվարդ Թոսունյան, ճարտարապետ, կոնստրուկտոր

  • Նախագծեել է «Հրազդան» մարզադաշտը, «Էրեբունի» օդանավակայանը և այլն:
  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Թոսունյանին ընդգրկել է հեղինակավոր ղեկավարների միջազգային տեղեկագրում, իսկ «Спец-адрес» հրատարակչությունը ներառել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանում:

1932 - Մեդեա Աբրահամյան (ծնվ. Երևան), թավջութակահար, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)
1930 - Ալբերտ Խաչատուրով (ծնվ. Տաշքենդ, մ. 1976), խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)
1927 - Հրանտ Հովհաննիսյան, Հայ խորհրդային պատմաբան
1911 - Ալան Հովհաննես (Ալան Վանես Չաքմաքչյան, ծնվ. Սոմերվիլ, ԱՄՆ, մ. 2000), ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, երաժշտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամերիկյան արվեստի և Գրականության ակադեմիայի անդամ

  • Ալան Հովհաննեսի շնորհիվ 1970 թ. պատմության մեջ առաջին անգամ դասական ստեղծագործության մեջ պարտիաներից մեկը կատարել է... կետը։ 

1887 - Անուշավան Տեր-Ղևոնդյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1961), կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953)
1876 - Հրաչյա Աճառյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1953), ականավոր գիտնական, բանասեր, ակադեմիկոս

  • Հրաչյա Աճառյանը տիրապետում էր ավելի քան 50 լեզուների։
  • 1937 թ ձերբակալվել է այն մեղադրանքով, թե նա անգլիական ռեզիդենտ է և իբր համալսարանում գործող հակահեղափոխական պրոֆեսորների խմբում է։ Աճառյանի մտերիմները փրկել են նրա որոշ ձեռագրեր, որոնք նա երկաթե արկղում թաղել էր պարտեզում։ Դատարանը Աճառյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, սակայն 1939 թվականի դեկտեմբերի 19-ին նա ազատ արձակվեց հանցակազմի բացակայության պատճառով։

1871 - Յակոբ Կյունցլեր (ծնվ. Հունդվիլ, Շվեյցարիա, մ. 1949), միսիոներ, գթության եղբայր, մեծ թվով հայերի է փրկել ցեղասպանության ժամանակ

  • Յակոբ Կյունցլերի ծննդյան 140-ամյակին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիսավորությամբ տեղադրվել է նրա հուշատախտակը: Այս առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն հրատարակել է նրա «Արյան և արցունքների երկրում» գիրքը:

1822 - Իգնասի Լուկասևիչ (ծնվ. Դիակներ, Լեհաստան, մ. 1882), ֆրակցիոն դիսցիլյացիայի մեթոդի գյուտարարը, կերոսինի լամպի ստեղծողը

  • Ծնվել է լեհահայերի ընտանիքում։ Կերոսինային լամպի հայտնագործողն ու աշխարհում առաջին նավթահանքերի հիմնադիրը։
  • Իգնասի Լուկասևիչը հարստացել է, գումար է ներդրել ճանապարհների, կամուրջների, դպրոցների և հիվանդանոցների կառուցման համար: