Պատմության հայկական օրը, օգոստոսի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Եփեսոսի Ս. ժողովի 200 հայրապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Եփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային: Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-06, 2023-08-05, 2024-08-10, 2025-08-09, 2026-08-08, 2027-08-07, 2028-08-05, 2029-08-04, 2030-08-10։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Տիգրան Սարգսյանի կառավարությունը հայտարարում է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկի մասին։ 
2007 - Աղմկահարույց սպանություններ. Գիշերը «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
2007 -
Երրորդ անգամ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվում ԿԸՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նշանակած անձ Գարեգին Ազարյանը։ 
2007 -
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ է նշանակվում Վլադիմիր Կարապետյանը։

  • 38-ամյա Կարապետյանը արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարն էր 2006 թվականի հունիսից:

2001 - Սամվել Բաբայանի անվերապահ արդարացման պահանջով կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայր են ժամանում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով դատապարտված Բաբայանի մարտական ընկերների կոմիտեն։ 

  • Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո մասնակիցներից մեկն ասում է, որ Գարեգին Երկրորդը համաձայնվել է Բաբայանի արդարացման հարցը ներկայացնել Հայաստանի իշխանություններին։

2000 - Համագործակցության մասին համատեղ հայտարարություն են տարածում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն և Արտաշես Գեղամյանի գլխավորած Ազգային Միաբանությունը։
1998 - Աղմկահարույց սպանություններ. Սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:

  • Սպանությունից առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ սպասվում են աղմկահարույց սպանությունների բացահայտումներ, որոնցից էր նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը։ 
  • Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել:
  • Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը և հանցագործությունը համարվեց բացահայտված:

1990 - ԳԽ նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը, ԳԽ քարտուղար՝ Արա Սահակյանը:

  • ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղերձով դիմեց հայ ժո­ղովրդին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Ալեքսիս Գուրդիկյան, ֆրանսիացի հոգեբան, ալպինիստ, նաև դասավանդում է «Մարդկային ռեսուրսների կառավարում» Մարն Լա Վալլեի համալսարանում
1974-Իգոր Գասպարյան, դերասան
1969 - Արմեն Մարտիրոսյան, հայ եռացատկորդ
1961 - Ռուսլան Տիկիջյան, պատմաբան, Դոնի կազակների պատմության մասնագետ
1943 - Վալերի Հարությունով, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի, տեղեկատվական անվտանգության և տեղեկատվության պաշտպանության ոլորտի մասնագետ
1939 - Էլեոնորա Մանդալյան (Մանուկյան Նորա), գրող և քանդակագործ: Ունի ավելի քան 25 հրատարակված գրական ստեղծագործություն՝ Մոսկվայում, Երևանում և ԱՄՆ-ում

  • Ծնվել է ինժեներ Ալեքսանդր Մանուկյանի և դեկորատոր նկարիչ Նատալյա Վիլլերի ընտանիքում ։ Ամուսին Քրիստափոր Մանդալյանը կուսակցական և պետական գործիչ է ։
  • Էլեոնորա Մանդալյանը համագործակցել և համագործակցում է ամերիկյան և ռուսական թերթերի հետ։ Նրանց թվում են՝ «Պանորամա» (Լոս Անջելես), «Ռուսական բազար» (Նյու Յորք), «Նոր լույսի ներքո» (Նյու Յորք), ինչպես նաև «Seagull» (Բալտիմոր) և «New Style» (Անգլիա, Լոնդոն) հանդեսները:

1938 - Վալերի Ակոպով, նկարիչ, դիզայներ

  • Վալերի Ակոպովն առաջիններից էր, որ Խորհրդային Միությունում սկսեց գրաֆիկական դիզայնով զբաղվել։ Նրա փառքը սկսվեց մի շարք խաղի արկղերի. Այս արձակ առարկայի համար Նա հետաքրքիր ձևավորող լուծում գտավ և աշխատանք ուղարկեց դեպի Բրյուսել համաշխարհային ցուցահանդես:
  • Հեղինակ է երկրի առաջին դասագրքի գրաֆիկական դիզայնի. Հայտարարվել է Ռուսաստանի 100 լավագույն դիզայներների թվում։

1936 - Արտյոմ Օհանջանյան, Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, Վիեննայի երաժշտության և արվեստի համալսարանի արվեստի մագիստրոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
1935 - Ադամ Բենջամին, ծովային հետևակի ականավոր լեյտենանտ և ԱՄՆ սենատոր

  • 1959 թվականին նա դարձավ հայկական արմատներով երկրորդ ամերիկացին՝ գեներալ Հայկ Շեքերջյանից հետո, ով գերազանցությամբ ավարտեց երկրի ամենահեղինակավոր ռազմական ակադեմիան։
  • Ադամ Բենջամինի անունով կոչվել են փողոցներ և զբոսայգիներ Նյու Յորքում, Ինդիանապոլիսում և Ֆիլադելֆիայում, նրա հայրենի Գերի քաղաքի օդանավակայանը և Ինդինա նահանգի ծովային հետևակի վետերանների միությունը նույնպես կրում են լեգենդար լեյտենանտի անունը:

1931 - Վիկտոր Ադոյան, մարզիկ (մոտոսպորտ), մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և մոտոհրաձգային աշխարհի ռեկորդակիր
1920 - Սուրեն Շահսուվարյան, ինժեներ-շինարար
1919 - Չիկ Տամատյան, ռումինահայ նկարիչ (մ. 1985)
1917 - Նվարդ Զարյան, քանդակագործուհի, գրող
1881 - Իոսիֆ Քիշմիշև, կովկասյան ռազմա-շրջանային դատարանի ռազմական դատախազական հսկողության դատախազի օգնական

  • Ծագումով հայ հին հայ ազնվական ընտանիքից է ։ Գեներալ-լեյտենանտ Ս. Ի. Քիշմիշևի եղբորորդին: Տիտուլյար խորհրդական, Շուլավերի համաշխարհային դատավորի օգնական (1894) Արտեմիա Քիշմիշևի որդին:

1867 - Գարեգին Խաժակ, հասարակական գործիչ, հրապարակախոս, գրող, հրատարակիչ, մանկավարժ

  • 1912թ. ամռանը Ավետիս Ահարոնյանի և Ավետիք Իսահակյանի հետ նա մեկնել է Կոստանդնուպոլիս և 1913թ. պաշտոնավարել Սամաթիայի ազգային վարժարանում։
  • Հայոց ցեղասպանության ժամանակ նա Կոստանդնուպոլսի այլ մտավորականների հետ ձերբակալվել է և բանտում դարձել հայերի բնաջնջման թուրքական քաղաքականության զոհը։
  • Ռուսերենից թարգմանել է «Ժողովուրդների պատմություն» եռահատորյակը, ինչպես նաև Ֆ. Դոստոևսկու, Ն. Օստրովսկու ստեղծագործությունները։ Նա խոսում էր ոչ թե գրական, այլ մատչելի լեզվով՝ խոսքը համեմելով սրախոսությամբ ու արտահայտություններով։
  • Խաժակը մամուլում հանդես է եկել կեղծանուններով՝ Արծիվյան, Արմեն Գասպար, Բաբա Գասպար, Գասպար, Էմին, Խ.Սլաք։