Լրատվամիջոցով մարդկանց մանիպուլյացնելու 10 եղանակ


Ամերիկացի լեզվաբան, քաղաքական հրապարակախոս, փիլիսոփա Նոամ Չոմսկին կազմել է լրատվամիջոցներով «մանիպուլյացիայի 10 եղանակների ցանկը:

1. Ուշադրության շեղում

  • Հասարակության կառավարման հիմնական տարրը մարդկանց ուշադրությունը շեղելն է քաղաքական և տնտեսական իշխող շրջանակների կողմից կայացված կարևոր խնդիրներից և որոշումներից՝ անընդհատ տեղեկատվական տարածք լցնելով աննշան հաղորդագրություններ: Շեղման տեխնիկան քաղաքացիների գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նյարդաբանության և կիբեռնետիկայի ոլորտներում կարևոր գիտելիքներ ձեռք բերելը կանխելու համար էական նշանակություն ունի:
  • Պետք է անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից՝ այն վերածելով նշանակություն չունեցող թեմաների։ Կարևոր է, որպեսզի քաղաքացիները մշտապես զբաղվեն ինչ-որ բանով և մտորելու ժամանակ չունենան:

2. Ստեղծեք խնդիրներ, ապա առաջարկեք լուծումներ

  • Այս մեթոդը կոչվում է նաև «խնդիր-արձագանք-լուծում։ Ստեղծվում է խնդիր՝ մի «իրավիճակ, որը հաշվարկված է բնակչության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար, որպեսզի նա ինքը պահանջի այնպիսի միջոցների ընդունում, որոնք անհրաժեշտ են իշխող շրջանակներին։ Օրինակ՝ թույլ տալ, որ բռնությունը պտտվի քաղաքներում կամ արյունալի ահաբեկչություններ կազմակերպեն, որպեսզի քաղաքացիները պահանջեն օրենքներ ընդունել և ուժեղացնել անվտանգության միջոցները ու իրականացնել քաղաքականություն, որը խախտում է քաղաքացիական ազատությունները:
  • Կամ՝ առաջացնել տնտեսական ճգնաժամ՝ ստիպելու համար ընդունել որպես անհրաժեշտ չարիք սոցիալական իրավունքների ոտնահարումը և քաղաքային ծառայությունների կրճատումը։

3. Աստիճանական կիրառման մեթոդ

  • Որևէ ոչ պոպուլյար միջոցի ընդունմանը հասնելու համար բավական է այն ներդնել աստիճանաբար՝ օր-օրի, տարեցտարի։ Հենց այս կերպ են պարտադրվել սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները (նեոլիբերալիզմ) անցյալ դարի 80-90-ական թվականներին։
  • Նվազագույնի հասցնել պետության գործառույթները՝ սեփականաշնորհում, անորոշություն, անկայունություն, զանգվածային գործազրկություն, արժանապատիվ կյանք այլևս չապահովող աշխատավարձեր։ Եթե ​​այս ամենը տեղի ունենար միաժամանակ, դա անշուշտ կբերեր հեղափոխության։

4. Իրականացման հետաձգում

  • Ոչ պոպուլյար որոշումն առաջ տանելու մի միջոց է այն ներկայացնել որպես «ցավոտ ու անհրաժեշտ և ստանալ քաղաքացիների համաձայնությունը՝ հետագայում այն ​​իրականացնելու համար: Շատ ավելի հեշտ է ընդունել ցանկացած զոհաբերություն ապագայում, քան ներկայում:
  • Նախ, քանի որ դա անմիջապես տեղի չի ունենա: Երկրորդ, որովհետև ժողովուրդն ամբողջությամբ միշտ հակված է միամիտ հույսեր փայփայելու, որ «վաղն ամեն ինչ կփոխվի դեպի լավը և կխուսափեն իրենից պահանջվող զոհաբերություններից։ Սա քաղաքացիներին ավելի շատ ժամանակ է տալիս ընտելանալու փոփոխությունների գաղափարին և խոնարհաբար ընդունելու այն, երբ ժամանակը գա:

5. Մարդկանց վերաբերվել երեխայի պես

  • Լայն հասարակության համար նախատեսված քարոզչական ելույթներում մեծամասամբ օգտագործում են այնպիսի փաստարկներ, կերպարներ, բառեր և տոնայնություն՝ ասես խոսքը թերզարգացած կամ մտավոր հետամնաց դպրոցահասների մասին է:
  • Որքան փորձում են մոլորեցնել ունկնդրին, այնքան ավելի շատ են օգտագործում մանկական խոսքի շրջադարձերը: Ինչո ՞ւ: Եթե մարդուն դիմում են երեխայի պես, ապա, ամենայն հավանականությամբ, քննադատական կամ կասկածի ենթարկող փաստարկ կամ արձագանք չի հնչի, ինչը բնորոշ է երեխաներին:

6. Ավելի շատ կենտրոնանալ զգացմունքների, քան մտածելու վրա

  • Զգացմունքների վրա ազդեցությունը դասական տեխնիկա է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ վերլուծության և, որպես հետևանք, տեղի ունեցողը քննադատաբար ընկալելու կարողության արգելափակմանը: Մյուս կողմից, հուզական գործոնի օգտագործումը թույլ է տալիս բացել ենթագիտակցության դուռը և այնտեղ ներշնչել մտքեր, ցանկություններ, վախեր, մտահոգություններ, պարտադրանքներ կամ վարքի կայուն օրինաչափություններ...

7. Մարդկանց պահել տգիտության մեջ

  • Ապահովել, որ մարդիկ անկարող լինեն հասկանալու օրինակներն ու մեթոդները, որոնք օգտագործվում են վերահսկելու և իրենց կամքին ենթարկելու համար:
  • Սոցիալական ցածր խավերին տրվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս վատ և միջակ, որպեսզի այդ ցածր և բարձր խավերի միջև տգիտության անջրպետը մնա անհաղթահարելի։

8. Խրախուսել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

  • Բնակչության մեջ սերմանել այն միտքը, որ հիմար, գռեհիկ և անբարոյական լինելը մոդայիկ է։

9. Բարձրացնել սեփական մեղքի զգացումը

  • Մարդուն ստիպել հավատալ, որ միայն ինքն է մեղավոր իր սեփական դժբախտությունների համար, որոնք տեղի են ունենում նրա մտավոր կարողությունների, կամ գործադրված ջանքերի բացակայության պատճառով: Արդյունքում, տնտեսական համակարգի դեմ ընդվզելու փոխարեն մարդն սկսում է զբաղվել ինքնանվաստացմամբ՝ ամեն ինչում մեղադրելով ինքն իրեն, ինչը ճնշված վիճակ է առաջացնում, որըը, ի թիվս այլ բաների, հանգեցնում է անգործության։ Իսկ առանց գործողության, հեղափոխության մասին ոչ մի  խոսք չի կարող լինել:

10. Մարդկանց մասին իմանալ ավելին, քան նրանք գիտեն

  • Վերջին 50 տարիների ընթացքում գիտության զարգացման հաջողությունները հանգեցրել են հասարակ մարդկանց գիտելիքների և իշխող դասերի տիրապետած և օգտագործած տեղեկատվության միջև աճող անջրպետի:
  • Կենսաբանության, նյարդաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը իր տրամադրության տակ ստացավ մարդու մասին առաջադեմ գիտելիքներ և ֆիզիոլոգիայի, և հոգեբանության ոլորտում: Համակարգին հաջողվել է ավելին իմանալ սովորական մարդու մասին, քան նա գիտի իր մասին։ Սա նշանակում է, որ շատ դեպքերում համակարգը ավելի մեծ ուժ ունի և ավելի շատ ղեկավարում է մարդկանց, քան իրենք:

Նոամ Չոմսկին ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, հասարակական գործիչ, գրքերի հեղինակ և քաղաքական վերլուծաբան է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության վաստակավոր պրոֆեսոր և 20-րդ դարի գիտության ականավոր դեմքերից մեկը: Լեզվաբանության տեսության և գիտելիքների գիտության բնագավառում նրա հիմնարար աշխատանքները արժանի ճանաչում են ստացել գիտական և մանկավարժական հանրության մեջ:




avatar