15:23, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել: Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնաձոր»-ի վերջին հայտարարությանը:

Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 342 | 29.11.2023 / ԵԱՏՄ, Վահան Քերոբյան, Հայաստան


Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար: Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Լուր / Դիտումներ՝ 350 | 23.11.2023 /

Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.9 -ի շրջանակներում։ Լիրան արժեզրկվում է նաև Եվրոյի նկատմամբ, որև ևս վերջին 1 ամսվա կտրվածքով արժևորվել է 9.55%-ով` հասնելով 17.3 լիրայի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 400 | 25.05.2022 / Թուրքիա, ֆինանսական

Արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 345 | 19.05.2022 / ֆինանսական

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի  վեր Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հաշվառել են համապատասխանաբար 1907 և 20 ԱՁ-ներ (անհատ ձեռներեց), ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաև ՍՊԸ-ներ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): ՌԴ-ի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչև մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ: Թվով 1907 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 314 | 19.05.2022 / ռուսաստանիցիներ, ՍՊԸ, Ա/Ձ


Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է կանխատեսում։ Այս տարի ՌԴ համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն ընկել էր 12,6%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 378 | 10.05.2022 / ֆինանսական, Ռուսաստան

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊԵԿ Դիտումներ՝ 318 | 06.05.2022 / հարկային


Մայիսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

Լուր / Տեսնել ավելին՝ ԿԲ Դիտումներ՝ 342 | 03.05.2022 / ֆինանսական, ԿԲ

Օռլանդոյի վեց մայրցամաքների արագ սննդի ցանցի ղեկավարները քննարկել են «Մաքդոնալդսը» Ռուսաստան վերադառնալու անհրաժեշտության որոշումը: Ընկերության գլխավոր տնօրենը հանդես է եկել Ռուսաստանում ձեռնարկությունների շուտափույթ բացման օգտին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 364 | 30.04.2022 / պատժամիջոցներ, McDonald's

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Կովկասում տնտեսական աճը 2022-ին կնվազի մինչև 2,6 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առևտրային և ֆինանսական կապերով, տրանսֆերտներից ու զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաև «փոխարժեքի երկրորդային ազդեցություններով և միջսահմանային վճարումներով»: ԱՄՀ-ի տվյալներով՝ նույնիսկ նավթ արդյունահանող Ադրբեջանում տնտեսական աճը նախորդ տարվա 4 տոկոսից 2022 թվականին կիջնի մինչև 2,4 տոկոս։

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 347 | 28.04.2022 / ԱՄՀ, Կովկաս

Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք, որտեղ տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B)։ Մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 367 | 28.04.2022 / բեռնափոխադրումներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Հնդկաստան


Տասը եվրոպական ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ ռուբլով գազի վճարման համար: ՌԴ-ից գազի չորս ներկրողներ արդեն վճարել են ռուսական արժույթով։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 357 | 27.04.2022 / հակապատժամիջոցներ, «Գազպրոմ»


«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա։ ՌԴ  էներգետիկայի նախարարության կայքում ասված է, որ Bulgargaz-ը  ապրիլի 26-ին ստացել է համապատասխան ծանուցում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր, որ մտադիր չէ վառելիքի համար վճարել ռուբլով։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 379 | 27.04.2022 / Բուլղարիա, Ռուսաստան, «Գազպրոմ»

Եվրոպայում գազի գինը կրկին կտրուկ թանկացել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են հրապարակումներ, որ Լեհաստանը այլեւս ռուսական գազ չի ստանում։ 1000 խմ-ի դիմաց գազի սակագինն արդեն հասել է 1184 դոլար սահմանին։

Լուր / Տեսնել ավելին՝ nangs.org Դիտումներ՝ 362 | 27.04.2022 / գնաճ, սոցիալական

Visa ընկերությունը 60 մլն դոլարի վնաս է կրել Ռուսաստանի տարածքում գործունեության դադարեցման պատճառով: Տվյալները առկա են երեքշաբթի հրապարակված նրա եռամսյակային հաշվետվությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС Դիտումներ՝ 359 | 27.04.2022 / Ռուսաստան, VISA, պատժամիջոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի  համար գազի արտոնյալ գնագոյացումը։ Ռուսական և հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 342 | 25.04.2022 / սոցիալական, Նիկոլ Փաշինյան

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցներն են։

Լուր / Տեսնել ավելին՝ ՍիվիլՆեթ | Դիտումներ՝ 350 | 21.04.2022 / պատժամիջոցներ, «Ռոստելեկոմ»

Վարչական դատարանը մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։ 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակվել էր որպես հակամրցակցային համաձայնություն:

Լուր / Տեսնել ավելին՝ ՄՊՀ | Դիտումներ՝ 314 | 15.04.2022 / ձվի շուկա

ԵՏՄ երկրները փորձում են փոխադարձաբար հեռանալ դոլարից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործմանը և դոլարի օգտագործումից հեռանալուն»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ նախքան Ռուսաստանի ֆինանսական և բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցներ մտցնելը, ԵՏՄ երկրների փոխհաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցում էր 70 տոկոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 337 | 14.04.2022 / Միխայիլ Եվդոկիմով, ֆինանսական

2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճն ունի հետևյալ պատկերը․ հացը և հացամթերքը թանկացել են 10%, սուրճը՝ 13-15%, միսը՝ 15-20%, ծխախոտը՝ 10%, բուսական յուղը թանկացել է 48-52%, շաքարավազը՝ 50%, կաթնամթերքը 25%, միրգը՝ 25-30%, բանջարեղենը թանկացել է  10-15%, սխտորը թանկացել է 100%, ալյուրը՝ 12,5%, խմիչքը՝  10-13%, ոչ պարենային ապրանքները թանկացել են  15-20%

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 317 | 12.04.2022 / գնաճ, սոցիալական
1 2 »
ԴԵՊԻ ՎԵՐ