Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե իբր երեկ ուշ երեկոյան Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում դաժան ծեծի է ենթարկվել դերասան Սոս Ջանիբեկյանը։ Արձագանքելով այդ լուրերին՝ դերասանը գրել է․ «Ես ողջ առողջ եմ , ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել , ոչ մեկ ինձ չի ծեծել ,թու թու թու։ Հույս ունեմ չեն էլ ծեծի: Տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությունը»։
|