03:46, 27.07.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1990 - ՀՀՇ վարչության և «Մաշտոց» միավորման ջանքերով հնարա­վոր դարձավ հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձնել հայերենով կրթությունը: 1983 - ASALA. Ռումբի պայթյուն Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 70 | 15.07.2024 / հուլիսի 15, Պատմության հայկական օրը


2005 - Վենեսուելայի խորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: 1983 - ASALA. Բելգիայում Թուրքիայի դեսպանատան վարչական գործերով կցորդ Տուրսուն Աքսոյը սպանվում է իր բնակարանի մոտ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 73 | 14.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 14

1988 - Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1983 - Հանդիսավոր արարողությամբ բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 12.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 12


2012 - Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը: 2009 - Հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համահայկական ֆորումի բացմանը Բակո Սահակյանը նշել է. «ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է և քննարկման ենթակա չէ»: 1999 - Ձերբակալվում է Աջափնյակ համայնքի թաղապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը՝ «Հրազդան» տոնավաճառի պահակային խմբի հետ։ 1983 - ASALA. Պայթյուն Բեյրութում ֆրանսիական Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի առջև։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 70 | 11.07.2024 / հուլիսի 11, Պատմության հայկական օրը

2005 - Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում ու Ադրբեջանում հայտարարում են` բանակցություններում «զգալի առաջընթաց կա»։ 1991 - Հայաստանի գործող քաղաքական 6 կուսակցություն կոչով դիմե­ցին բնակչությանը՝ միասնական «Այո՛» ասելու անկախությանը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 121 | 10.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 10

1998 - ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ գումարվում է հերթական Գերագույն Ժողովը։ 1947 - Հայրենադարձության ծրագրի շրջանակներում Բաթում է հասնում «Պոբեդա» նավը, որը բերում էր հայրենադարձների հերթական քարավանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 76 | 09.07.2024 / հուլիսի 9, Պատմության հայկական օրը


2010 - Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է պատմության մեջ հայտնաբերված ամենահին կոշիկը, որը գտնվել է Արենիի քարանձավում։ 2005 - Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությունից հստակ բացատրություն է պահանջում. վերավաճառվե՞լ, թե՞ չեն վերավաճառվել Հայաստանի բաշխիչ ցանցերը։ 1992 - Հայաստանի Գերագույն խորհրդը որոշում է կայացնում ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 93 | 08.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 8

2020 - Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ամենօրյա ճեպազրույցում արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ 2004 - Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին է վերադարձնում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին։ 1998 - ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ բացառված չէ, որ Հայաստանում նորից լինեն հեղաշրջումներ։ 1937 - Բացվում է Երևանի Մանկական երկաթուղին, որն ուներ 2.1 կմ երկարություն։ 1922 - Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին և Գևորգ Աբովը հռչակում են «Երեքի» դեկլարացիան։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 85 | 06.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 6


1995 - Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը: 1992 - 11 պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ։ 1988 - Տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները: 1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Ստալինի անմիջական ճնշմամբ, Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 77 | 05.07.2024 / հուլիսի 5, Պատմության հայկական օրը

1999 - ՀՀ-ում սկսվեց նշվել Հայաստանի Ազգային գրադարանի օրը: 1944 - Ստեղծվեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը: 1918 - Հայաստանն ստիպված ստորագրեց Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 80 | 04.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 4

2001 - Հուլիսի 2-4-ը Ստեփանակերտում կայացավ չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպում։ 2001 - Փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։ 1995 - Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։ 1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 101 | 02.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 2

2011- Երևանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։ 2006 - Տպագրվեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։ 2005 - Սկսեց գործել բջջային կապի 2-րդ օպերատորը։ 2001 - Հնաբնակ երևանցիները թթի տոնն են նշում՝ համոզված, որ Երևանում տնկված առաջին ծառը թթենի է եղել։ 1982 - ASALA. Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում վիրավորվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալէդդին Դեմիրելը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 99 | 01.07.2024 / Պատմության հայկական օրը, հուլիսի 1

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։ 2011 - Արվեստագետների «Արտլաբորատորիա» խումբը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում էր տորթով, որի վրա մեկ բառ էր գրված՝ Հեռացիր։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 81 | 30.06.2024 / հունիսի 30, Պատմության հայկական օրը

1999 - Կյանքի 67-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետ Գարեգին Առաջինը, որը ընտրվել էր 1995-ի ապրիլի 4-ի ազգային-եկեղեցական ժողովում, իսկ մինչ այդ՝ 1983-94 թվականներին եղել էր մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս։ 1999 - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բակում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանավորությամբ ստեղծված արևային չորանոցի բացումը։ 1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 85 | 29.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 29


1981 - ASALA. Պայթյուն Թեհրանում շվեյցարական Սուիս-Էյր օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Նյութական վնասներ։ 1970 - Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 79 | 28.06.2024 / հունիսի 28, Պատմության հայկական օրը


2008 - ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում ընդունեց մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջ­ների կատարման համար։ 1993 - Ղարաբաղն և Ադրբեջանը համաձայնում են մեկ շաբաթով դադարեցնել Մարտակերտի ու Աղդամի գնդակոծումը: Իշխանության վերադարձած Հ.Ալիևը ժամանակ էր խնդրել` ներքաղաքական հարցերը կարգավորելու համար։ 1946 - Հուլիսի 23-ին Բեյրութից Բաթում է ուղևորված «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին, հասնում է Բաթում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 88 | 27.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 27


2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ 2001 - Անհայտ անձինք հրդեհել են հոկտեմբերի 27-ի իրական մեղավորների փնտրտուքով զբաղվող լրագրող Վահագն Ղուկասյանի կաշվե իրերի արհեստանոցը։ 1993 - Հայկական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ սրվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: 1974 - Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։ 1932 - Շահագործման է հանձնվում Արտաշատի կամ Ղռերի ջրանցքը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 66 | 26.06.2024 / հունիսի 26, Պատմության հայկական օրը


1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: 1964 - Երևանում տեղի է ունենում սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հիմնադիր համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդական կազմակերպություններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։ 1907 - Թիֆլիսում կողոպտվեց ինկասացիոն կառքը, որ կազ­մա­կերպ­ել էր Ստալինը և իրականացրել Կամոն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 68 | 25.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 25

2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան: 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։ 2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 1994 - Հիմ­նադր­վեց ՀՀ ՊՆ Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տուտը: 1935 - Բացվեց Երևանի տիկնիկային թատրոնը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 63 | 24.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 24

2008 - Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: 1998 - Հայ կանայք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են դադարեցնել պետական գույքի սեփականաշնորհումը, հատկապես կոնյակի գործարանը։ 1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։ 1946 - Բեյրութից Բաթում է ուղևորվում «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 23.06.2024 / հունիսի 23, Պատմության հայկական օրը
1 2 3 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ