Պատմության հայկական օրը. հուլիսի 1


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։

  • Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով։  
  • Կատարվել է ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն։

2011- Երևանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։  
2009 - Ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը։ 

  • Նա կալանավորվեց և տեղափոխվեց «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

2006 - Տպագրվեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։
2005 - Սկսեց գործել բջջային կապի 2-րդ օպերատորը։
2001 - Հնաբնակ երևանցիները թթի տոնն են նշում՝ համոզված, որ Երևանում տնկված առաջին ծառը թթենի է եղել։ 
2000 - Գործածության դրվեցին 5.000 դրամանոց նոր թղթադրամները, որոնք, ի տարբերություն հին հինգհազարանոցների, 12-ի փոխարեն ունեին 15 տեսանելի տարբերանշան։
2000 - Միացվում են ավելացված արժեքի հարկն ու շահութահարկը, Առանձին դեպքերում նաև՝ եկամտահարկը, մինչդեռ պետեկամուտների նախարարությունը չի թաքցնում, որ հարկատուները դեռ տեղյակ էլ չեն նոր օրենքից։ 
1997 - Մինսկի խումբը փաթեթայինի նոր` խմբագրված տարբերակն է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի իշխանություններին։

  • Ադրբեջանը ընդունել էր առաջարկը, Հայաստանը ևս, մի շարք լուրջ վերապահումներով, համաձայնել էր այն դիտարկել որպես հիմք` հետագա բանակցությունների համար: Ղարաբաղը`մերժել էր:
  • Ղարաբաղյան խնդրին հետևող մի շարք աղբյուրներ, այդ թվում`միջազգային Conciliation resources կազմակերպությունը, հրապարակել են այդ փաստաթղթի նախագիծը: 

1995 - Ստեփանավանում կայացավ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Բագրատյանի և Պացացիայի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, որի նպատակը մաքսային խնդիրների, նաև՝ Վրաստանի տարածքով Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի կարգավորումն էր։ 

  • Հայաստան մուտք գործող ապրանքների 80 տոկոսը հասնում են Վրաստանի տարածքով, այդ թվում՝ հացն ու գազը։

1993 - ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ առաջարկելով հակամարտության կողմերին ընդունել 1993թ. հունիսի 3-4-ը Հռոմում կայացած խորհրդաժողովում ԵԱՀԽ Մինսկի խմբի հավանությանն արժանացած ժամանակացույցը:
1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց ԵԱՀԽ-ի շրջանակներում կայանալիք նախապատրաստական հանդիպմանը մասնակցելու նպատակով ԼՂՀ պատվիրակություն (Բորիս Առուշանյան, Հրանտ Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան, Հրայր Բալյան) ուղարկելու մասին:
1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքը:

  • Ընդունվեց «Մեր հայրենիքը»՝ հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։
  • Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

1982 - ASALA. Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում վիրավորվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալէդդին Դեմիրելը։

  • Հարձակվող Բենիամին Էվենկիւլեանը ձերբակալվում է և 6 տարվա բանտարկության դատապարտվում։ Նա ազատ է արձակվում 1986-ի Փետրվարին։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հայկական Կարմիր Բանակ»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1981 - ASALA. Պայթյուն Բաղդադում շվեյցարական Սուիս-Էյր ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

​​​​​​ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Սեյրան Օհանյան (ծնվ. Շուշի), Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
1953 - Ռուբեն Սիմոնով (ծնվ. Մոսկվա), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ

  • Հայրը ռեժիսոր Ե. Սիմոնովն է, Պապը՝ ռեժիսոր և դերասան Ռ. Սիմոնովը։

1952 - Կարինե Օհանյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
1940 - Սոնա Սեֆերյան (ծնվ. Հալեպ), թարգմանիչ
1938 - Ալիսիա Թերզյան (ծնվ. Կորդովա, Արգենտինա), արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր
1938 - Կարեն Ջանիբեկյան (ծնվ. Երևան, մ. 2015 թ.), դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ
1937 - Գալյա Նովենց (ծնվ. Երևան, մ. 2012), դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ
1932 - Սերգեյ Հարությունյան (ծնվ. Թիֆլիս), ազգագրագետ, մարդաբանների և ծագումնաբանների Համառուսաստանյան միության նախագահ
1912 - Լևոն Ջանփոլադյան (ծնվ. Երևան, մ. 1997), գիտնական քիմիայի և գինեգործության տեխնոլոգիաների բնագավառում, պրոֆեսոր, ՀՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
1907 - Կարո Չարչօղլյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1956), կլարնետի վարպետ

  • Կարո Չարչօղլյանը համարվում է Ադրբեջանական ԽՍՀ-ում մուղամի առաջադեմ արվեստի դպրոցի հիմնադիրներից և լավագույն կատարողներից մեկը մինչ օրս:

1876 - Կարեն Եպպե (ծնվ. Դանիա, մ. 1935), դանիացի միսիոներ

  • 1921-ից աշխատելով ազատագրության միջազգային կազմակերպությունում, նա փրկել է շուրջ 30.000 հայ կանանց և երեխաների, այդ թվում՝ ավելի քան 2.000 կանանց թուրքական հարեմներից։
  • Թաղված է Հալեպի հայկական գերեզմանատանը։

1861 - Գրիգոր Չալխուշյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1939), հասարակական գործիչ, իրավաբան
1848 - Հենրիխ Հյուբշման (ծնվ. Էրֆուրտ, մ. 1908), գերմանացի բանասեր, հայագետ և իրանագետ
1789 - Քրիստափոր Լազարև (Խաչատուր Լազարյան, ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1871), Լազարյան ինստիտուտի արևելյան լեզուների հոգաբարձու