Ինչու է Փաշինյանն ընտրել պարտության ուղին


Փաշինյանը պարտության ուղին ընտրել էր դեռևս 2018 թվականին։ Երբ աշխարհաքաղաքական՝ արևմտյան և ռուսական կենտրոնների իրար հետ փոխհամաձայնեցված Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման լուծման «Լավրովի պլան» կոչված առաջարկը , ինպես ինքը՝ Փաշինյանն է արտահայվել՝ «չէր էլ կարդացել» և մերժելիս, գիտեր, որ 44-օրյա պատերազմը պետք է տանուլ տա։ Դա նրա իշխանության գալու գինն էր։

Բայց հետո ինչո՞ւ պառակտեց ողջ հասարակությանն ու ազգին։ Մինչ նրա իշխանության գալը, «Սերժին մերժելու» համատեքստում բոլորն էլ հասկանում էին, որ երկիրը կարգի բերելու համար ընդամենը մի 40 ընտանիքի էր պետք մեկուսացնել իշխանությունից։ Ընդամենը մի 100-200 մարդու, նրանցից մի քանիսին էլ պետք էր ուղարկել ուղղիչ աշխատանքային գաղութ և վերջ։

Սակայն Փաշինյանն իր իշխանավարման տարիներին հասարակությանը նախ պառակտեց սևերի ու սպիտակների։ Նախկին մի 200 հոգուն այնպես ուռճացրած ներկայացրեց, կարծես Հայաստանի բնակչության կեսից ավելին «սևեր» էին։ Հնարավոր չէ՞ր թվել, թե «նախկին թալանչիները» ովքեր են և ինչո՞ւ նրանցից գոնե մեկը մինչև հիմա բանտում չի։


Публикация этого материала поддержала сайт wedding in Georgia.


Բայց նա արեց հակառակը՝ մի քանի հարյուր կողմնակից ունեցող գլխավոր «նախկինին» հենց ինքը «շնորհեց» առաջին ընդդիմադիրի տիտղոսն ու «նախկիններն» այլևս բոլորն էին, բացի իր աջակիցներից։ Սա հաջորդ պառակտումն էր։

Պարտությունից հետո պառակտումն արդեն «դավաճան» զինվորականների շրջանում տարածեց ու, ի վերջո, իր «միակ ու անկրկնելի» զինվորական կարգեց Պապիկյանին։

Պառակտման հաջորդ ցեցը Փաշինյանը գցեց «ռուսամետներ» և «արևմտամետներ» տարաջատմամբ։ Հետո 5-րդ շարասյուն մոգոնեց։ Արցախն Ադրբեջանին «նվիրաբերելուց» հետո սրեց Քոչարյանի ժամանակներից սերմանած ղարաբաղցի-հայաստանցի պառակտումը։ Էլ չխոսենք պողոսներին մտավորականների դեմ հանելու և տգիտությունը խրախուսելու մասին։

Այսքանն էլ բավարար է արձանագրելու, որ Փաշինյանի իշխանավարման օրոք Հայաստանում կայացել է ազգայինի մեծ պառակտումը։ Ինչո՞ւ է Փաշինյանն ընտրել պառակտման ուղին։ Կարող ենք, չէ՞, զուգահեռ անցկացնել, որ հետխորհրդային Հայաստանի բոլոր հաղթանակները նա վարկաբեկում է, քանի որ համաժողովրդական համախմբան հետևանք են։ Ո՞վ կարող է հերքել, որ պառակտումը պարտության տանող ամենակարճ ուղին չէ։

Սակայն ժողովրդի պառակտումն անվերջանալի գործընթաց չէ։ Մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ պատրվակով սկսվում է հակառակ գործընթացը՝ համախմբումը։ Հիմա Հայաստանում հենց դա է տեղի ունենում։

Թեև հիմա էլ Փաշինյանը հոգևորականների ու սփյուռքահայերի պառակտումն է ձեռնարկել՝ ի հակադրություն համախմբան, բայց սայլն արդեն տեղից շարժվել է։ Հիմա համախմբվել են բոլորը՝ քոչարյանականներն ու նախկինները, սևերն ու սպիտակները, հայաստանցիներն ու ղարաբաղցիները, ծխողներն ու չծխողները, աղ ուտողներն ու աղ չուտողները, պողոսներն ու պետրոսները, մի խոսքով՝ բոլորը։ Բոլորը՝ ընդդեմ Փաշինյանի։

Հիմա՞ ինչի գինն է վճարում Փաշինյանը։

Գրիգոր Բաղդասարյան