Բոլոր տոները. 30 հունվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ոչ բռնության և խաղաղության դպրոցական օրը (School Day of Non-violence and Peace) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Երանելի Մարիա Անժելա Տրուշևսկայայի տոնը (Feast of Blessed Mary Angela Truszkowska) *
  • Կաթոլիկություն - Տիեզերական ուսուցիչների և լուսավորիչների տոնը (Three Holy Hierarchs) *
  • Ուղղափառություն - Սուրբ Անտոնիա Մեծի հիշատակի օրը *
  • Ուղղափառություն - Անտոն Ձմեռնուղի*

Ազգային

ԱՄՆ - Ֆրեդ Կորեմացուի քաղաքացիական ազատությունների և Սահմանադրության օրը (Fred Korematsu Day of Civil Liberties and the Constitution) *
ԱՄՆ - Սթրեսի դեմ պայքարի ազգային օրը (National Escape Day) *
ԱՄՆ - Կրուասանի ազգային օրը (National Croissant Day) *

ԱՄՆ - Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների ազգային օրը (National Inane Answering Message Day)

  • Հունվարի 30-ը Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների օրն է: Դա կարելի է ավելի զվարճալի դարձնել:
  • Ինքնապատասխանիչի հաղորդագրությունները, ընդհանուր առմամբ, փոքր ինչ ձանձրալի են՝ սկսած բջջային ցանցի լռելյայն կարգավորումներից մինչև դասականը՝ «կներեք, այսինչը հիմա չկա... խնդրում ենք հաղորդագրություն թողնել ազդանշանից հետո»: Ինքնապատասխանիչի վրա հիմար հաղորդագրությունների օրը կոչված է աշխուժացնելու ինքնապատասխանիչի ձայնագրոկւթյունը՝ առաջարկելով ստեղծագործորեն մոտենալ այս գործընթացին:
  • Առաջին ինքնապատասխանիչը ստեղծել է Միլուոկիի բնակիչ Ջոզեֆ Զիմերմանը։ Գյուտի գաղափարը նա ունեցել է օդորակման և ջեռուցման մասնագետի հետ խոսելուց հետո, ով նրան ասել է, որ չի ցանկանում լքել գրասենյակը, քանի որ չունի քարտուղար, որը կպատասխանի հեռախոսազանգերին:
  • Ինքնապատասխանիչ սարքերն, առաջին հերթին, թույլ էին տալիս մշտապես հասանելի լինել։ Սա, իհարկե, ավելի հարմարավետ դարձրեց հեռախոսազանգերը, բայց միևնույն ժամանակ ստեղծեց նոր սոցիալական դժվարություններ: Այլևս հնարավոր չէր անտեսել կամ խուսափել մուտքային զանգերից:

ԱՄՆ - Հարևանների համար յոդլեմ երգելու օրը (Yodel for Your Neighbors Day) *
ԱՄՆ - Սերմերի փոխանակման ազգային օրը (National Seed Swap Day) *

ԱՄՆ - Կովբոյական պոեզիայի ազգային շաբաթ (National Cowboy Poetry Gathering Week)
Բրազիլիա - Սաուդադեի օրը (Saudade Day) *
Հնդկաստան - Անկախության մարտիկների հիշատակի օրը
Հունաստան - Կրթության և լուսավորության օրը (Three Holy Hierarchs)
Ռուսաստան - Արքայադուստր Անաստասիայի օրը
Ռուսաստան - Ձմեռ պապի և Ձյունանուշի օրը *
Ռուսաստան - Հարավ ցույց տվող կարմիր սլաքների օրը

  • Կողմնացույցի գյուտից առաջ, մ.թ. ա. 1-2-րդ դարերում, մարդիկ աշխարհի կողմերը որոշում էին արևի ժամացույցի, ծառերի, թռչունների և մեղուների բների վրա աճող մամուռի օգնությամբ։ Կողմնացույցի Սարքի գալուստով, որը ցույց է տալիս
  • Երկրի մագնիսական դաշտերի կողմնորոշման հիման վրա հյուսիսնի ու հարավը ցույց տվող կողմնացույցի ստեղծումը պարզեցրեց խնդիրը: Կողմնացույցի կապույտ կամ սև սլաքը ցույց է տալիս Արկտիկան՝ իր ցուրտ բևեռային կլիմայով, կարմիրը՝ Հարավային բևեռն ու Անտարկտիդան՝ ոչ պակաս ծանր եղանակային պայմաններով:
  • Հունվարի վերջին, երբ ցրտաշունչ ու ձնառատ ձմռան մեծ մասն անցել է, ավելի քան երբևէ արևի ջերմությամբ տաքանալու ցանկություն է առաջանում: Շատերի համար ամառային շոգը զուգակցվում է տաք հարավում անցկացվող արձակուրդի հետ, որտեղից գարնանը թռչունները վերադառնում են հայրենի եզերք: Հանգստավայր մեկնելու, ծով ու ոսկեզօծ ավազ երազողների անհամբերությունը փարատելու համար հունվարի 30-ին կազմակերպվել է դեպի հարավ ուղղված կարմիր սլաքների օրը:
  • Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է էլեկտրոնային կողմնացույցների առաջացմանը, որոնք հյուսիսն ու հարավը մարդու գտնվելու վայրի կոորդինատներով՝ օգտագործելով արբանյակային նավիգացիոն համակարգերը: Թվային կողմնացույցների սլաքներն այլևս չեն ներկվում հին ձևով՝ կապույտ ու կարմիր, այնուամենայնիվ, դա չի չեղարկել կարմիր գույնի ասոցիացիան ջերմության և կրակի, ինչպես նաև մոլորակի հարավային մագնիսական բևեռի հետ:

Ուկրաինա - ԶՈՒ ռազմա-սոցիալական վարչության մասնագետի օրը

* Տոների մասին մանրամասն