Թուրքիան մեր լավն ինչպե՞ս է ուզել


Մի հարց, որի պատասխանը ակնկալում եմ ստանալ քաղաքական և պատմական տեսանկյունից։ 

Յոթը դար մենք տառապել են թուրքերի, կարակոյունլիների և օսմանների տիրապետության տակ, երեք դար առաջ փրկության հույս ենք փնտրել եվրոպաներում և հյուսիսներում։ 

Երկու դար է, որ այդ հույսը գտել ենք հյուսիսից, Ռուսաստանից։ Լավ թե վատ, մեր մինչ այսօրվա գոյատևման համար երախտապարտ ենք եղել ռուսներին։ ԽՍՀՄ կազմում ունեցել ենք շատ լավ և կայուն զարգացում։ 

Անկախություն ձեռք բերելուց հետո, պոստսովետական երկրների համեմատ լավագույն պայմաններով Լեռնային Ղարաբաղի փաստացի ազատագրմամբ և Հայաստանի շուրջ անվտագության գոտու ստեղծումով։ Դրանք համարելով մեր պատմական արդարության վերականգնման մեկ քայլ, մերժել ենք այդ ամենին հասած Հիմնադիր նախագահի և Մինսկի խմբի համանախագահների՝ ՌԴ֊ի, ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի, առաջարկներին, Արժանապատիվ խաղաղության հասնելու մասին, որի հետ ի դեպ ստիպված, համաձայնել էր նաև Ադրբեջանը, կատարել ենք պետական հեղաշրջում, խոստանալով ավելի մեծ Հայաստան և Արցախ պետություններ ստեղծել։ 

1998թ֊ից  մսխել ենք այդ ամեն ինչը, հիմա երկիրը հասցրել ենք ողբերգական վիճակի, սակայն հանկարծ «գիտակցել ենք», որ Թուրքիան լավ էլ երկիր է եղել, միշտ էլ մեր լավն է ուզել և հիմա մեզ խորհուրդ է տալիս, որ մեր անկախ, ինքնիշխան պետության իրական կայացմանը խանգարում է, իր իսկ քաղաքականության արդյունքում առաջացած համաշխարհային հայկական սփյուռքը և եթե մենք սա գիտակցենք և տարանջատենք իրարից, ապա կունենանք ինքիշխան պետականություն, իսկ հակառակ պարագայում կկորցնենք այժմյան ունեցածն էլ։ Մեր իշխանություններն էլ կարծես թե համակարծիք են։ 

Խնդրում եմ, ով կարող է թող մանրամասն բացատրի, որ իմ նման դժվար հասկացողները ըմբռնեն և հասկանան։

Դերենիկ Խաչատրյան