Անբարոյական ՍՈՒՏ


1. Ով ասում ա, որ սա «փոխզիջումային» լուծում ա, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
2. Ով ասում ա, որ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ համաձայնությամբ Տավուշի մարզից հողեր են հանձնվելու, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
3. Ով ասում ա, որ Ադրբեջանը հարկադրված ա նման քայլի համաձայնվել, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
4. Ով Ղարաբաղի հարցի լուծման հայտնի պլանների վերաբերյալ տարիներ առաջ եղած դրական տրամադրությունները փորձում ա պրոյեկտել ներկայիս իրավիճակի վրա, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
5. Ով խնդիրը դիտարկում ու մեկնաբանում ա տարածք հանձնել-չհանձնելու հարթության վրա, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
6. Ով խնդրը տեղայնացնում ու հայտարարում ա, որ տեղի բնակիչները խնդիրներ, առավել ևս՝ անվտանգային խնդիրներ, չեն ունենալու, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
7. Ով խնդիրը, արդեն հակառակ կողմից, տեղայնացնում, տեղի բնակչությանը գրգռում ու արկածախնդրական կոչեր ա անում, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
8. Ով հայտարարում ա, որ համաձայնությունը քննադատողները պատերազմ ցանկացողներ են, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
9. Ով հայտարարում ա, որ բանակցողների երազանքն ա՝ հանձնել ամեն ինչ, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
10. Ով հայտարարում ա, որ այլ ելք չկա ու չկար, քան այն, ինչ կատարվել ու կատարվում ա, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում,
11. Ով հայտարարում ա, որ իր իշխանության գալուց հետո տվյալ խնդիրները օրակարգից դուրս էին գալու կամ դուրս կգան, անբարոյական ՍՈՒՏ ա խոսում:
...
Բայց, ամեն դեպքում, ներկայիս բանակցողները բազմիցս են ապացուցել իրենց անկարողությունը ցանակացած հարցում: Եվ եթե, տեսականորեն, նրանց փոփոխության դեպքում շանս կա ինչ-որ բան փոխելու, ապա նրանց կառավարման շարունակականության դեպքում մենք, վստահաբար, այս շղթայից դուրս չենք գալու:

Հարութ Ուլոյան