«Օդում կախված միջանքի» վերաբերյալ 2 մոլորեցնող սուտ է շրջանառվում


Հայտնի շրջանակները «օդում կախված միջանքի» վերաբերյալ 2 փոխկապակցված մոլորեցնող ու մանիպուլացնող սուտ են շրջանառում:

1. «Միջանցքի շահառուն ռուսներն են»: Եթե մի խոսքով՝ կատարյալ մարազմ: 

  • Մի բան է, երբ շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ ռուսներն են ցանկանում այդ «միջանքի» անցուդարձը տնօրինել, լրիվ այլ բան է, երբ պնդումներ են հնչում, թե գլխավոր շահառուն ռուսներն են և նրանք են ամեն գնով ցանկանում այդ «միջանցքը» մեզնից խլել: 
  • Անմեղսունակության գագաթենակտը կլիներ, երբ թուրքերն ու ադրբեջանցիները «էշի ականջում քնած լինեին», իսկ ռուսները նրանց արթնացնեին ու համոզեին, թե՝ «եկեք ձեր համար ուղիղ կապ բացենք Հայաստանով», իսկ նրանք էլ պատասխանեին՝ «դե պետք չի, բայց դե եթե ուզում ես, բաց, բայց դու էլ վերահսկի, մենք գործ չունենք»: 
  • Իսկ թե ինչու է նման պրոպագանդա տարվում, դրա պատասխանը հետևյալում ա.

2. Նույն շրջանակները պրոպագանդում են, թե «միջանցքի» ու Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի թեմաները կչեզոքանան, եթե ռուսական ազդեցությունն ամբողջովին վերացնենք Հայաստանից: Սա էլ մյուս մարազմն է:

  • Այդ մարդիկ այն մակարդակի են խորասուզվել գործակալական ճահճում, որ ոչ մի կերպ չես հասկանում, թե իրենք են միտումնավոր մարդկանց ապուշի տեղ դնում, թե հենց իրենք են այնքան «միամիտ» ապուշներ, որ հավատում են իրենց թեզերին:
  • Ո՜չ թուրքերը, ո՜չ էլ ադրբեջանցիները (իսկ իրականում՝ վերջիններիս թիկունքից գործող առաջինները) նման զարգացումների պայմաններում երբեք չեն հրաժարվելու «միջանցքի» պահանջից: Մի օր այն կկոչեն «ճանապարհ», մի օր՝ «հաղորդակցության ուղի», մի օր՝ «ապաշրջափակում», մի օր՝ «միջանցք», մի օր էլ՝ «վերադարձ հայրենիք»..., բայց դրանից օրակարգը չի փոխվելու: 

Տարածաշրջանից ռուսների հանարավոր հեռացման օրը «միջանցքի» պահանջը ոչ թե չեզոքանալու, այլ 10-ապատիկ ավելի է ահագնանալու: Առավել ևս, եթե հաշվի ենք առնում նաև Իրանը մեկուսացնելու հեռանկարը: Ամեն դեպքում «միջանցքի» օրակարգը դուրս չի գալու նրանց պահանջների ցանկից:

Ամեն դեպքում «միջանցքի» օրակարգը դուրս չի գալու նրանց պահանջների ցանկից:

Նման իրավիճակում «միջանցքը» «վերահսկելու» հավակնություն բացահայտորեն սկսելու են դրսևորել թուրքերը, եթե ոչ հենց ադրբեջանցիները, իսկ, լավագույն դեպքում, արևմտյան ուժերը: Եվ հենց այս վերջին հնարավոր սցենարի պրոպագանդայով է, որ զբաղված են մեր հայտնի շրջանակները: Հենց այդ պատճառով է, որ «միջանցքի» վերաբերյալ նրանց թիրախը ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիներն են, այլ՝ ռուսները: Քանի որ այդ շրջանակների փորացավը ո՜չ թուրքերն են, ո՜չ ադրբեջանցիներն են, ու ո՜չ էլ տխրահռչակ «միջանքն» է: Նրանց միակ փորացավը ռուսներն են: Ռուսների հեռանալու դեպքում նրանք ոչ միայն դեմ չեն լինելու «նույն պայմաններով» «միջանցք» տրամադրելուն, այլև՝ դա ներկայացնելու են մեծագույն հաղթանակ:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններին, ապա, մեծ հաշվով, նշանակություն չունի, թե ով իրենց կտրամադրի «միջանցքն» ու «կապահովի» ազատ տեղաշարժը: Եվ, ավելին, նրանց մածագույն ցանկությունը կլինի այն, որ մեզ մոտ աշխարհաքաղաքական շահերի խառնաշփոթ սկսվի, ինչի դեպքում, արդեն, նրանք ոչ մի «միջնորդի» կարիք էլ չեն ունենա:

Հարութ Ուլոյան