Պատմության հայկական օրը. հուլիսի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Արիստակեսը Ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:
  • Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում՝ հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու  զավակ` Պապը և Աթանագինեն: 341 թվականին նա ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, ով ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, ով հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-29, 2024-07-20, 2025-02-08, 2026-07-25, 2027-07-17, 2028-02-05, 2029-07-21, 2030-02-09:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմեցին սադրանքի: 
2021 - Ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:
2013 - Բաքուն հայտարարում է շփման գծում զոհված զինվորի մասին։

  • Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, «ռազմաճակատի գծում»՝ Թերթերի շրջանի Չայլի գյուղի մերձակայքում, հայկական կողմը խախտել էև հրադադարը, զոհվել էր ենթասպա Կաինատ Աբդուլաևը:

2009 - Մարտի 1-ի դեպքերի առիթով հետախուզման մեջ գտնվող գործարար Խաչատուր Սուքիասյանը փաստաբանների միջոցով հայտարարում է, որ դեռ մտադիր չէ վերադառնալ Հայաստան, թեպետ իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիրներ չունի։
2008 - Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարում է, որ պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնք մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հրազեն են կիրառել: 

  • Անուններ, սակայն, առայսօր էլ չի հրապարակում: 

2003 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը: 

  • Որպես սպանության պատվիրատու մեղադրվում է վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

2000 - 115 օրով դադարեցվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։

  • Վերագործարկումից հետո առաջին անգամ պետք է կապիտալ վերանորոգման ենթարկվի միջուկային ռեակտորը։

1999 - Նկարիչների միության դահլիճներում գովազդի փառատոն է, գովազդվում է գովազդը։ 

  • Կային այսպիսի կարգախոսներ՝ օգնեք մեզ գնենք մերը կամ մենք հավատում ենք Արմենիկումին։

1998 - Գիշերը ավտոմատային կրակահերթ է արձակվում Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան ուղղությամբ։ 

  • Կրակողները չեն հայտնաբերվել։

1998 - Ռոբերտ Քոչարյանն իր նստավայրում ընդունում է Հայ Հեղափոխական Դաշնակցության նորընտիր Գերագույն մարմնի ղեկավարներին։

  • Նրանք Քոչարյանի հետ խոսում են «Դրոյի» և 31-ի գործով դատապարտվածների հետագա ճակատագրից։

1998 - «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարում ամերիկյան հումանիտար օգնության 100-րդ ինքնաթիռը։
1997 - Բոսնիա-Հերցեգովինայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Բոսնիայում Հայաստանը դեսպան չի նշանակել։ Հայաստանում Բոսնիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։

1995 - Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարությանը ձերբակալում է  ահաբեկչական խմբի 9 անդամի, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ կային։

  • «ԱԱ և ՆԳ նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողությունների ընթացքում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին ԱԺ կրկնական ընտրությունների օրը  իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ։ Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն։ Շուրջ տաս րոպե տևած փոխհրաձգության արդյունքում ՆԳՆ զինծառայողների շարքում կան վիրավորներ։ Առայժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ։ Խմբի ևս մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ»  (ՆԳՆ երկու աշխատակից այդ օրը ստացած վնասվածքներից մահացել էր)։

1993 - ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունում է 853 բանաձևը, որը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Աղդամից։

  • Փաստաթղթով Անվտանգության խորհուրդը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները, վերացնել շրջափակումը, դուրս բերել օկուպացիոն ուժերը Աղդամից ու ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտիհակամարտության խաղաղ կարգավորմանը:
  • Բանաձևում Հայաստանին ուղղված որևէ պահանջ չկա, բացառությամբ կետի, որը հորդորում է Հայաստանին կիրառել իր ազդեցությունը Ղարաբաղի տարածաշրջանի հայերի վրա, որպեսզի իրագործվեն «նախորդ` 822 բանաձևի և սույն բանաձևի պահանջները»:

1992 - ՀՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել Կրասնոսելսկի շրջանում (Ճամբարակ), Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1967 - Արմեն Ամիրյան, հեռուստահաղորդավար, բազմաթիվ հեռուստա-և ռադիո նախագծերի, ինչպես նաև մի շարք երաժշտական բեմադրությունների հեղինակ, հեռուստատեսության և Ռադիոյի միջազգային ակադեմիայի իսկական անդամ
1957 - Աշոտ Սմբատյան, ճարտարապետ
1952 - Մարտիրոս Ֆանոսյան, սցենարիստ, բեմադրող ռեժիսոր, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ, պրոֆեսոր
1946 - Վարդգես Հայոցյան, հասարակական, քաղաքական գործիչ
1939 - Ռոբերտ Ազարյան, Հայաստանի վաստակավոր գինեգործ

  • Ռուսաստանի վաստակավոր գինեգործ, «Գինեգործության լավագույն մասնագետ» (Միջազգային տիտղոս):
  • Նրա անունը գրված է գինեգործության և խաղողագործության «Մագարաչ» ԳՀԻ պատվո գրքում

1929 - Ավետ Տերտերյան, հայ կոմպոզիտոր-ավանգարդիստ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1984) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991)
1928 - Կոնստանտին Օրբելյան, կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

  • Եղբայրը՝ Գարրի Օրբելյան (ծն. 1920 թ.), Սան Ֆրանցիսկո քաղաքի առևտրի պալատի արտաքին տնտեսական կապերի գծով փոխնախագահն էր, Սան Ֆրանցիսկո քաղաքում միջազգային առևտրի խորհրդի ղեկավարը:

1916 - Ալիսա Սապրիչ, ֆրանսիական կինոդերասանուհի, հայկական ծագում ունեցող երգչուհի

  • Ալիսա Սապրիչը արտասովոր արտաքինի տեր էր՝ յուրահատուկ դեմք՝ կտրուկ ու խոշոր դիմագծերով։ Կինոռեժիսորներն օգտագործել են Ալիսա Սապրիչի վառ դերասանական տաղանդը և ինքնատիպ արտաքինը նախ և առաջ էքսցենտրիկ, թեթև կատակերգություններում և քրեական դրամաներում։
  • Ալիսա Սապրիչի  լավագույն դերերից է Ժերար Ուրիի «Մեծության մոլուցք» (1971) կատակերգությունում Դոնա Խուանա կերպարը, որում դերասանուհին Լուի դե Ֆյունեսի և Իվ Մոնտանի մեծություների կողքին չի կորցրել իրեն. նրա հերոսուհին խելացի էր, ծիծաղելի և խղճալի:

1896 - Հարություն Ալիխանյան, կովկասագետ, մատենագետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից

  • Ալիխանյանի գրադարանը, որը ներառում էր արժեքավոր գրքեր և տեղեկանքներ Արևելքի վերաբերյալ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընդունվել է Հանրային գրադարան:

1880 - Գեորգի Տումանով, գեներալ-մայոր:

  • Ծնվել է վրաց ազնվականության ռուսացած հայկական արմատներից ։
  • Գեներալ-մայորի պաշտոնում նշանակվել է ժամանակավոր կառավարության ռազմական նախարար Ա .Ֆ. Կերենսկու օգնականներից մեկը:
  • Պետրոգրադում հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ 1917-ին ձերբակալվել է, գազանաբար ծեծի է ենթարկվել, սվիններով մասնատվել և նետվել  ծովը։

1872 - Երվանդ Մանվելյան, մանրէաբան, բժշկական գիտությունների դոկտոր

  • Մասնագետ ոլորտում համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության. Ֆրանսիայի Մանրէաբանների միջազգային միության անդամ է: Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի երիտասարդական մրցանակի դափնեկիր է (1900):

1817 - Հովհաննես Այվազովսկի, ծովանկարիչ, հասարակական գործիչ, դերծովակալ

  • Նրա նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից տեղափոխվել են Լեհաստան։ 19-րդ դարի սկզբին այնտեղից Թեոդոսիա է տեղափոխվել առևտրական Գևորգ Այվազյանը և նրա կինը՝ Հռիփսիմեն, ապագա նկարչի հայրն ու մայրը։
  • Բիբլիական Արարատ լեռանը մեծ ծովանկարիչն անդրադարձել է առնվազն տասը անգամ։ «Նոյն իջնում է Արարատից» կտավը նա առաջին անգամ ցուցադրեց Փարիզում, և երբ տեղի հայրենակիցները հարցրեցին, թե արդյոք նա չունի հայկական արմատներ,նրանց տարավ նկարի մոտ և ասաց.«Ահա մեր Հայաստանը»։
  • Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին։
  • Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը ներառված է «100 մեծագույն կտավներ» գրքում։