Պատմության հայկական օրը. հուլիսի 24


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Հայաստան է ժամանում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ 

  • Նարիշկինը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և ճշտել նրա վերաբերմունքը Եվրասիական տնտեսական ծրագրի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը հավանել է այն. «Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը արդեն գործողության մեջ են դրել այդ նախագիծը, Մաքսային Միությունը, միասնական տնտեսական տարածքը»։

2012 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում է Շտեֆան Ֆյուլեի և Քեթրին Էշտոնի հետ և հայտարարում, որ ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել, 29 բանակցային գլուխներից 28-ն արդեն համաձայնեցված են։
2009 - Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը ապացուցված է համարում, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները և հատուկ միջոցների կիրառմամբ բռնություն գործադրել քաղաքացիների հանդեպ։ 

  • Տեսանյութում պատկերված ոստիկաններին դատախազությունը չի ճանաչում։

2002 - «Հայաստանը դարձել է մի գյուղ՝ իր քյոխվայով, ու էդ քյոխվան ինչ ուզում՝ անում է»,- ասում է ԱԺՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը: 

  • «Ռոբերտ Քոչարյանին հակացուցված է ղեկավարել երկիր, նա ինքնասիրահարված մարդ է և բացի անգլերեն սովորելուց, բասկետբոլ խաղալուց ու իրենով հիանալուց ոչինչ չի կարողանում անել»,- վստահեցնում է Մանուկյանը:

1999 - Ազգային Ժողովում արտահերթ նիստում 104 պատգամավոր քննարկում է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը։ 

  • Նախարար Կարեն Գալուստյանն ասում է ցանցերի մաշվածությունը 57 տոկոս է, գումար է պետք, որ խելքի բերվի։ Ցանցերի արժեքը 200 միլիոն դոլար է, սակայն նախարարը խելքին մոտ չի համարում, որ որևէ մեկն այդքան գումար կտա ցանցերին։

1998 - Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում վստահել ոստիկանությանը և կատարված հանցագործությունների համար առանց մտավախության դիմել իրենց։

  • Այդ օրերին դատախազություն է հրավիրվել Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը և լրագրողները գործող նախարարից ուզում են իմանալ՝ ինչու՞. «Հրավիրվել է Վանո Սիրադեղյանը հարցաքննության կապված Վահան Հարությունյանի տված ցուցմունքների հետ»։

1998 - Այսօրվա դրությամբ Հայաստանում կա մոտ հազար ռազմագերի։

  • Ռազմագերիները Հայաստանի իշխանություններից պահանջում են նույն արտոնությունները, ինչ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներինն է։ 
  • Վետերանների կոմիտեն փաստագրական տվյալներ է հավաքում, որ նրանց իրավունքներ տրվեն Ազգային Ժողովի ընդունելիք օրենքի մակարդակով։

1993 - ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատվիրակությանը՝ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանի գլխավորությամբ:
1983 - ASALA. Պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային բաժնի գրասենյակի առջև։

  • Հայաստանի Անկախության Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1927 - Տեղի է ունենում «Ձորահէկ»-ի (Քոլագերանի ՀԷԿ) հանդիսավոր հիմնադրումը:

  • «Ձորահէկ»-ի հեղինակներն էին Հենրի Գրաֆիտիոն և ակադեմիկոս Հովհաննես Մելիք-Փաշաևը:

1918 - Հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Ռոբերտ Արզումանյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1940 - Արևշատ Ավագյան, բանաստեղծ, արձակագիր, նկարիչ
1937 - Ռաֆայել Հարությունյան, էստոնացի քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ, ՀՍՍՀ նկարիչների միության անդամ, Էստոնիայի նկարիչների միության անդամ
1933 - Վազգեն Սեմերջյան, հայ սրտաբան
1928 - Արամ Տեր-Ղևոնդյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1981-1988)
1926 - Գեորգի Աղաբաբով, բարձրագույն կարգի կլարնետիստ
1925 - Ալեքսանդր Հարությունյան, բալիստիկ նախագծման տեսության նոր ուղղության հիմնադիր
1912 - Գեորգի Գեորգիյանց, բալետի հայ խորհրդային արտիստ, բալետմայստեր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1912 - Եվգենի Տրանկու-Յասի, ռումինացի երաժշտական քննադատ, փաստաբան

  • 1942 թվականին նա հիմնադրել և ղեկավարել է Բուխարեստի "Horizons" մշակութային ամսագիրը։

1910 - Իվան Կիստոստուրով, տեխնիկական զորքերի գեներալ-մայոր
1902 - Սիմոն Ալաջալով, հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1887 - Անդրեյ Մելիք-Շահնազարով, կայսերական բանակի գնդապետ, ազնվական, ՌԿԿ դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ

  • Սերում է հին հայկական ազնվական-մելիքական ցեղից։ Ելիզավետպոլի նահանգի ժառանգական ազնվականներից է:
  • 1936 թվականի սեպտեմբերին կազմակերպվել և փայլուն կերպով անցկացվել են բելառուսական ռազմական օկրուգի խոշոր զորաշարժերը, որոնց ներկա են եղել օտարերկրյա բանակների ռազմական պատվիրակությունները, որտեղ հատկապես աչքի է ընկել Անդրեյ Մելիք-Շահնազարովի կորպուսը, Ընդ որում ՝ ինքը ՝ Անդրեյ Պավլովիչը, լինելով ժառանգական ազնվական, օտարերկրյա ներկայացուցիչների հետ շփվում էր ֆրանսերեն լեզվով։
  • 1937-ին ձերբակալվել է ՌԿԿ-ի բարձրագույն ռազմական ղեկավարության դեմ ռեպրեսիվ արշավի ընթացքում և հոկտեմբերի 31-ին գնդակահարվել Մինսկում։

1879 - Ագրիպինա Վագանովա, սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ
1874 - Ալեքսանդր Չումարով, գեներալ-լեյտենանտ, ազնվական-հին հայկական բեկական տոհմի ներկայացուցիչ:

  • 1918-1920 թվականներին, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, գեներալ-լեյտենանտի կոչումով եղել է գեներալ-վերահսկիչ, իսկ 1919 թվականի հունիսից  Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության Ինտենդանտային վարչության գեներալ-ինտենդանտ։
  • 1920 թ. սպանվել է դաշնակների ձեռքով Երևանում։

1871 - Կոնստանտին Դոլուխանով, գեներալ-մայոր, ազնվական, բեկ

  • Ազնվական հայկական տոհմի հետնորդը։ Կապիտան Բեգի Կարամանովիչ Դոլուխանովի որդին:

1869 - Յակոբ ֆոն Պետրովիչ, Չերնովցովի առաջին ինքնավար բուրգոմիստր (1864-1866)

  • Նրա պապը հայ վաճառական է Գորոդենկայից, Չեռնովցիում է եղել շուրջ 1785 թվականին, գնել է Սուչավսկի շրջանի Բոսսանչե կալվածքը՝ ժառանգելով ազնվականությունը։
  • Ամուսնացել է հայտնի հայ հողատեր ֆոն Միկուլի Անտոնիայի դստեր հետ, սեփական կալվածք ստացել Ս.Վերենչանկից։
  • Թաղված է տեղի քրիստոնեական գերեզմանատանը։ Հիմա դա «Կանաչ փողոցի գերեզմանոց» պատմամշակութային արգելոցն է։ Նրա տապանաքարին գրված է. «Յակոբ Ռիտեր ֆոն Պետրովիչ, խոշոր հողատեր, առաջին ինքնավար բուրգոմիստր՝ 25 հուլիսի 1815 - 1 նոյեմբերի 1869»։

1844 - Նիկոլայ Տումանով, իշխան, ինժեներ-գեներալ

  • Վրացացած հայկական տոհմի հետնորդը, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հին հայկական իշխանապետությունից։