Պատմության հայկական օրը. հուլիսի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 - Երևանի Ազատության հրապարակում ստեղծվեց հերթական եռաչափ նկարը՝ (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: 

Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում | Armlur – Լուրեր Հայաստանից

2016 - Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանում Հայաստանի հավաքականի անդամ, 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: 

  • Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: 
  • Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին:

2015 - Բաքուն պնդում է, թե հայկական ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկելու։

  • Ըստ Ադրբեջանի ՊՆ, զինծառայողներից մեկը զոհվել էր: Երևանն ու Ստեփանակերտը հայտարարել էին,թե հակառակորդն առաջինն է խախտել հրադադարը։

2015 - Սարդարապատի հուշահամալիրի մուտքի հրապարակում տեղի է ունեցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը: 

  • Ջահը վառվել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում և անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել Գյումրի, ապա Ախուրյան և Արաքս գետերի ափերով բերվել Սարդարապատ։

2012 - Ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների՝ գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիան վերածվեց դեպի Ազատության հրապարակ երթի: 

  • Հավաքվածներն իշխանություններին 5-կետանոց պահանջ ներկայացրին. «1. Արդարացնել 4 քաղբանտարկյալներին` Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին: 2. Բանտից ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: 3. Կարճել մյուս երեք ակտիվիստների` Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը, որը գտնվում է ՀՔԾ-ում: 4. Պատժել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: 5. Պատասխանատվության ենթարկել դատարանում սուտ վկայություն տված անձանց»:

2009 - Մինսկի խմբի միջնորդները, հետևելով իրենց երկրների նախագահների հանձնարարությանը, մշակում են Մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակը։

  • Ամերիկացի համանախագահը «Ազատությանը» որոշ մանրամասներ է հայտնում.
  • «Մենք ամենայն զգուշությամբ կշռադատեցինք 2007-ի նոյեմբերից՝ Մադրիդյան փաստաթղթի ներկայացումից ի վեր երկու կողմերի արտահայտած դիրքորոշումները։ Այնուհետեւ, հիմք ընդունելով 2009 թվականի հուլիսի 10-ին մեր երեք նախագահների հայտարարությամբ տրված ցուցումը, պատրաստեցինք Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»,֊ ասել էր Մ.Բրայզան: Միջնորդը, սակայն, նոր փաստաթղթի մանրամասները չէր հրապարակել:

1997 - ԱՄԷ-ն և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում։

  • Հայաստանը դեսպանատուն ունի Աբու Դաբիում։ Արաբական Միացյալ Էմիրությունները դեսպանատուն ունի Երևանում ։
  • Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվում է մոտ 3.500 հայ։

1990 - ԽՄԿԿ կենտկոմն ընդունում է ԼՂԻՄ-ի տարածքում ապօրինի զինված խմբերի զինաթափման օրենք։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Լուսինե Թովմասյան, Միսս Հայաստան-2003, Փոխնախագահ Միսս Եվրոպա-2005

  • «Միսս Եվրոպա-2005» մրցույթին ներկայացվել են Եվրոպայի 36 երկրների աղջիկներ: Ֆեերիկական շոուն բաղկացած էր երեք փուլերից։ Երկրորդ փուլ են ընտրվել Հայաստանը, Անգլիան, Գերմանիան, Հունաստանը, Սերբիան, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Իսլանդիան և Սլովակիան ներկայացնող 12 գեղեցկուհիներ: Նրանցից յուրաքանչյուրին տրվել է 5 հազար եվրոյի կտրոն։ Երկրորդ ընտրության արդյունքում պայքարը շարունակեցին Անգլիայի, Հայաստանի, Գերմանիայի, Սլովակիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, իսկ կիսաեզրափակիչ դուրս եկան Միսս Հայաստանն ու Գերմանիան:

1975 - Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար
1962 - Նուբար Աֆեյան, տեխնոլոգ, հայազգի գործարար, վենչուրային ներդրող

  • Աֆեյանը հիմնադրել կամ գործարկել է բազմաթիվ ընկերություններ, այդ թվում ՝ "Affinnova", "Adnexus" (ձեռք է բերել Bristol Myers Squibb ընկերության կողմից), "BG Medicine", "BIND Therapeutics", "Celexion", "Eleven Biotherapeutics", "Ensemble Therapeutics", "Joule Unlimited", "LS9", "Midori", "Moderna Therapeutics", "Permeon biologics", "pronutria Biosciences", "seres Health" ։
  • 2007 թվականին Աֆեյանը և գյուտարար Դևիդ Բերին հիմնադրել են "Joule Unlimited" ընկերությունը, որն զբաղվում է արևային էներգետիկայով։ 2010 և 2011 թվականներին "Joule Unlimited" - ը Technology Review ամսագրի կողմից ճանաչվել է ամենանորարար 50 ընկերություններից մեկը։

1962 - Արմինե Խաչատրյան, գյուտարար, նկարիչ, գրող, գործարար, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի խորհրդական
1959 - Ջեֆրի Զաքարյան, հայտնի ամերիկահայ շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար, "Iron Chef" մրցույթի չեմպիոն-երկաթե շեֆ-խոհարար

  • 2015 թվականին հայտնի շեֆ-խոհարարը հրաժարվել է նոր շքեղ հյուրանոցում իր ռեստորանի բացումից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրված միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի հին փոստային վարչության պատմական շենքում այն բանից հետո, երբ նա սադրիչ հայտարարություններ է արել մեքսիկացի ներգաղթյալների մասին:
  • 2006 թվականին լույս է տեսել շեֆ-խոհարարի հեղինակած "Ջեֆրի Զաքարյանի քաղաքը" գիրքը, որում նա պատմել է ավելի քան 150 բաղադրատոմսերի մասին եւ պատմել "սեղանի շուրջ ապրելու"բոլոր նրբությունների մասին:

1958 - Վարուժան Ոսկանյան, ռումինացի պետական գործիչ, գրողների միության փոխնախագահ, էկոնոմիկայի, առևտրի, ֆինանսների նախարար, հայ համայնքի միության նախագահ և «Շշուկների մատյան» հանրաճանաչ վեպի հեղինակ
1956 - Շահեն Կարամանուկյան, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (1997-2000)
1949 - Սեմյոն Նիգիյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծրագրավորման տեսության մասնագետ
1948 - Լևոն Քեշ (Լևոն Հայրապետյան, «Արետովի Լև»), գրող, բանաստեղծ, փիլիսոփա

  • Լևոն քեշը «Հույսի ոսկե դափնի» գրական-բանաստեղծական համաշխարհային մրցույթի (Նյու Յորք, 2003) դափնեկիր է: Երրորդ մրցանակ «Նվազագույն և առավելագույն» պատմության համար):

1945 - Հայկ Քոթանջյան, ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի հրամանատար, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ռազմական դիվանագետ
1939 - Օքրո Օքրոյան, գրող, բանաստեղծ, մանկավարժ

  • Հայաստանում կա Օքրո Օքրոյանի անվան հիմնադրամ, որը զբաղվում է բանաստեղծի ստեղծագործական ժառանգությամբ։

1932 - Արփենիկ Չարենց, արձակագիր, գրականագետ, Ե. Չարենցի դուստրը
1925 - Միխայիլ Շալժիյան, Խորհրդային Միության Հերոս

  • Գերմանական քաղաքներից մեկի համար մարտերում վիրավորվել է, հոսպիտալից վերադարձել է իր տանկային բանակ, որպեսզի շարունակի հաղթական ճանապարհը դեպի Բեռլին: Աչքի է ընկել Բեռլինի համար մղվող մարտերում։ Ապրիլի 24-ի լուսաբացին ծանր փողոցային մարտեր են սկսվել հենց քաղաքում։ Կեսօրին Միխայիլ Շալժիյանի դասակի մարտիկները թշնամուց մաքրել են մի քանի թաղամաս ։ Ինքնաձիգներին հետևել են տանկիստները ՝ ամրապնդելով նվաճած դիրքերը։ Մեկուկես օրում ոչ մի մարդ չի կորցրել։ Շալժիյանի բոլոր 16 մարտիկները քայլում էին թշնամու քաղաքի փողոցներով, որոնք կրակի տակ էին ։

1923 - Ազատ Ղարիբյան, բալետի հայ խորհրդային արտիստ, բալետմայստեր և պարուսույց, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)
1901 - Վարթուշ Ստեփանյան, խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1898 - Սերգեյ Դերիժանով, պաթոլոգոանատոմ
1860 - Գեորգի Տեր-Դավթյան, Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան

  • Գեորգի Տեր-Դավթյանը հայ կատակերգական խոշորագույն դերասաններից է։  Ծերունի Գիքոյի դերակատարմամբ Սունդուկյանի «Պեպո» պիեսում գտել են բեմական արվեստի լավագույն ավանդույթները։ 

1843 - Թովմաս Ֆասուլաչյան, ռեժիսոր և թատերական գործիչ, դերասան, դրամատուրգ