Պատմության հայկական օրը. հունիսի 24


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան:
2011 - Կազանում կայանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը, որի հետ միջնորդները մեծ հույսեր էին կապում։

  • Բանակցություններից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել էր կողմերին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, Ֆրանսիայի նախագահն էլ նամակ էր հղել` կոչ անելով ժողովուրդներին ցույց տալ խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Ակնկալիքները, սակայն, չարդարացան. Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված հերթական, արդեն 9-րդ հանդիպման արդյունքում ընդամենը համատեղ հայտարարություն ընդունվեց`աղոտ ձևակերպումներով ու առանց հստակ ժամկետների:
  • Տարիներ անց ռուս լրագրող Դ.Կիսելյովին տված հարցազրույցում Ս.Սարգսյանը պնդել էր, թե Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել կազանյան փաստաթուղթը, որն, իր իսկ խոսքով, հայկական կողմի համար երազելի չէր:

2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 

  • Մելիք-Ադամյան տեղափոխված խորհրդարանի մոտ բողոքող քաղաքացիներն ասում են՝ սա Հայաստանի վերջն է՝ կողմ քվեարկածներին համարելով դավաճաններ։

2009 - 2008-ի մարտի 1-ին ոստիկանին ծեծելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանը ազատ է արձակվում համաներմամբ և հիշում, որ իրեն Հատուկ քննչական ծառայությունում ծեծում էին սուտ ցուցմունքներ կորզելու համար։ 

  • Էլազյանը պատմում է նաև, թե այդ օրերին իր հետ կապված ինչ պլաններ ուներ ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը։

2009 - Ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ ամսից դուրս է գալու ընդհատակից և դառնալու է քաղբանտարկյալ։ 
2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։
2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

  • Առիթն այն է, որ ժողովրդական արտիստն արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանին

2001 - Ազատության հրապարակում «Ազգային համաձայնության ճակատը» միտինգավորներին պարզաբանում է, թե Ճակատն ինչու ուզում է իշխանափոխություն անել. որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը դատարկում է հայ ազգից։
1998 - «Եզդի խանա» կուսակցությունը իր հիմնադրման 1 տարին նշելու ժամանակ կուսակցության ղեկավարներն ասում են, որ իրենց ձեռք է տալիս մնալ Հայաստանում, որտեղ պետք է նախ և առաջ լուծեն իրենց սոցիալական խնդիրները։ 

  • Համագումարին պետական որևէ պաշտոնյա ներկա չէ։

1994 - Հիմ­նադր­վեց ՀՀ ՊՆ Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տուտը:
1994 -
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը՝ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ:
1993 - Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան ժամանեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը:
1993
- Ադրբեջանի Խորհրդարանը Հեյդար Ալիևին արտակարգ լիազորություններ տվեց։
1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանել նախագահի պաշտոն և 1991 թվականի հոկտեմբերի 16-ին անցկացնել ընտրություններ:

  • Օրենքն ընդունվեց օգոստոսի 1-ին:

1945 - Մայր տաճարում տեղի է ունենում Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գևորգ Զ-ի օծման արարողությունը։
1935 - Բացվեց Երևանի տիկնիկային թատրոնը։
444
- Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Ջուլիետա Դավթյան (ծնվ. Մոսկվա), ռուս սամբիստ և ձյուդոիստ, Ռուսաստանի սամբոյի և ձյուդոյի առաջնությունների մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ
1968 - Խաչատուր Քյափանակցյան (ծնվ. Լենինական, մ. 2007), հայ, նախկինում խորհրդային ծանրորդ, մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, պոկում վարժությունում աշխարհի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ (1990)

  • 2008-ին հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Լինիանոյում կայացած Եվրոպայի առաջնությունում իր հաղթանակը նվիրեց Խաչատուր Կյապանակցյանի հիշատակին:

1966 - Էրիկ Ասադուրյան (ծնվ. Սեն-Մորիս, Ֆրանսիա), ֆուտբոլիստ

  • ԱԱ-98-ի ընտրական խաղում 35 մետրից նրա գոլը Պորտուգալիայի հավաքականի դարպասը առանձնակի գեղեցիկ էր։ 
  • Եղել է հայկական ծագմամբ առաջին ֆրանսիացին, ով պաշտպանել է Հայաստանի հավաքականը։

1963 - Յուրի Գասպարյան (ծնվ. Սիմֆերոպոլ), հայազգի երաժիշտ, «Կինո» խմբի կիթառահար
1963 - Նշան Մունչյան (ծնվ. Երևան), բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի գավաթակիր (1994), Աշխարհի չեմպիոն (1993)

  • 2007-ից բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է Լոս Անջելեսի "International Sports Union" մարզական ակումբում:

1956 - Դավիթ Համբարձումյան (ծնվ. Կապան, մ. 1992), մարզիկ, ԽՍՀՄ 16-ակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ջրացատկի օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1953 - Վարդենի Մոսդիչյան (ծնվ. Ստամբուլ), նկարիչ
1951 - Թամարա Միրիմանովա (ծնվ. Կաունաս), Հայաստանի վաստակավոր արտիստ
1936 - Կիմ Նազարեթով (ծնվ. Ռուսաստան, մ. 1993), դիրիժոր, դաշնակահար, էստրադային և ջազային երաժշտության առաջին պրոֆեսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1926 - Ծովակ Ավագյան (ծնվ. Երևան, մ. 2011), կենսաբանական գիտությունների դոկտոր, ռադիոբիոլոգների Եվրոպական խորհրդի անդամ
1925 - Սուսաննա Մադոյան (ծնվ. Բաթում), ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդչային տրիոդի ստեղծողը
1908 - Արտեմ Ալիխանյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), ֆիզիկոս-միջուկագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)

  • Առաջինն է ԽՍՀՄ-ում ստեղծել և կատարելագործել է բարձր էներգիայով մասնիկների հետազոտման սարքերը։ Իրականացրել է նախագծման աշխատանքներ և ղեկավարել Երևանում 6 մլրդ ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի («Արուս») կառուցումը, որը շահագործվել է 1967-ին։ 

1899 - Մարիամ Սեդմար (ծնվ. Թիֆլիս, մ. 1958), երգչուհի (մեցցո-սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)
1895 - Նիկոլայ Նուրով (Նուրյանց), (ծնվ. Թիֆլիս, մ. 1966), ավիակոնստրուկտոր
1706 - Հովհաննես Մկրտիչ Քրիստափոր Արուցիոն Ղազիադուր (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1796), արետինների տոհմի հիմնադիրը, բարոն

  • Արետինը հայկական բարոնական ծագմամբ տոհմ է, որի անդամները բազմիցս արժանացել են պետական ծառայության և գրականության ասպարեզում ունեցած իրենց վաստակին: