03:09, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2000 - Երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երևանի և Անկարայի համալսարանների միջև կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ 1995 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Գերագույն Խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Սահմանադրության նոր նախագիծը, որի հանրաքվեին մնացել է երկու ամսից մի քիչ ավել ժամանակ։ 1995 - Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ է ընտրվում Կարեն Բաբուրյանը: 1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: 1992 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դեմ։ 1991 - Գետաշեն և Մարտունաշեն շրջափակված գյուղերի վրա սկսվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի, ադրբեջանական միլիցիայի համատեղ հարձակումը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 163 | 30.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 30

2001 - Ազգային Ժողովում ներկայացված 11 կուսակցությունները ուզում են համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա փուլում՝ հայտարարություն  ընդունում բանակցությունների ընթացքի մասին, որից ոչ մի դրվագ չգիտեն։ 1899 - Սիմֆերոպոլում Գրիգոր Գուլգուլյանը սպանում է թուր­քա­հպատակ Հասան Միլի օղլուն։ 1896 - Ելույթ ունենալով Լորդերի Պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին հայտարարում է, որ Թուրքիայի հայ բնակչությանը պաշտպանելու առումով անհնար է Անգլիայի ռազմական միջամտությունը։ 1699 - Տեղի ունեցավ Անգեղակոթի գաղտնի ժողովը, որին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 150 | 29.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 29

2021 - Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի Հայաստանը դասվեց «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ» ունեցող պետությունների շարքին: 2000 - Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը երևանցի դպրոցականներին հավատացնում է՝ դուք հարություն եք առնելու մեռելներից։ 1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատվիրակությունը գործուղել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: 1993 - Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելեց Հայաստան, իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն: 1992 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին առաջարկում է Մեղրին հանձնել Ադրբեջանին, իսկ Արցախը՝ Հայաստանին։ 1991 - Ամերիկայի ռազմաօդային ինքնաթիռը 60 տոննա հումանիտար օգնություն է հասցնում դեռևս չանկախացած Հայաստանին։ 1929 - Խորհրդային Հայաստանի գրողները և պրոլետարական գրողները ստեղծում են Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան: 1920 - Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 172 | 28.04.2023 / ապրիլի 28, Պատմության հայկական օրը


1994 - Ռու­սաս­տա­նի Պետ­դու­ման ըն­դու­նեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն։ 1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 168 | 27.04.2023 / ապրիլի 27, Պատմության հայկական օրը

2007 - Ռոբերտ Քոչարյանն ընդունում է ամերիկյան դիվանագետներին` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի գլխավորությամբ: 1999 - Լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է և, որ իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը Հայաստանում կասեցրել է սահմանադրական կարգը։ 1925 - Ցեղասպանությունից փրկված երեխաների համար ԱՄՆ հովանավորությամբ որբանոց է ստեղծվում ներկայի Լուկաշին գյուղի տարածքում, որտեղ գետնափոր կառույցներում որբացած մանուկներին էին տեղավորել: 1909 - Երիտթուրքերը լիովին վերահսկում են Կոստանդնու­պո­լիսը, քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 160 | 26.04.2023 / ապրիլի 26, Պատմության հայկական օրը

2009 - Սփյուռքահայությունը մեղադրում է ԱՄՆ նախագահ Բա­րաք Օբամային նախընտրական խոստումը՝ հայոց ցե­ղա­սպա­նության ճանաչումը չկատարելու մեջ։ 1983 - Հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։ 1947 - Երևանի Պիոներների պալատի դահլիճում տեղի է ունենում հայրենադարձ հայերի ժողով, որի առիթը Անկարայի ռադիոյի և թուրքական որոշ լրատվամիջոցների հակասովետական քարոզչությանը հակադարձելն էր։ 1930 - Սկսվում է Երևան, Լենինական, Կիրովական քաղաքների մարդահամարը։ Ցուցակագիրները շրջում էին քաղաքի բոլոր շրջաններում և գրանցում իրականում քաղաքում ապրող մարդկանց, բացի զորամասերից։ 1909 - Ադանայում տեղի է ունենում քրիստոնյաների կոտորածի երկ­րորդ ալիքը։ 775 - Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արծնի գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը, հայկական և արաբական զորքերի միջև:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 172 | 25.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 25


2021 - Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված նախագահական ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածը որակվեց «ցեղասպանություն»: 2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը: 1995 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1993 - Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգիչ, դերասանուհի Շերը՝ Շիրլին Սարգսյանը որպես քրիստոնյա, եղավ Էջմիածնի Մայր տաճարում, որպես հայ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապն հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 1966 - Հայոց ցեղասպանության տարելիցին մի քանի տասնյակ մարդիկ գնում են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի և հիշատակի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերին։ 1966 - Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը և Շահեն Հարությունյանը հիմնում են Ազգային Միացյալ Կուսակցությունը՝ ԱՄԿ1965 - Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։   775 - Արծն գյուղի ճակատամարտ (Բագրևանդ, Արածանիի ափին)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 182 | 24.04.2023 / ապրիլի 24, Պատմության հայկական օրը

2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:​​​​​​​ 2002 - Բողոքի ակցիա տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանի մոտ՝ ջազ փառատոնի փակման ժամանակ` Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից 2001թ սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանի սպանության առիթով։ 2000 - Ապագա Հյուսիսային պողոտայի տարածքում բնակվող մոտ 500 ընտանիքներ բողոքում էին, թե հայրենի կառավարությունն իրենց բռնի տեղահանության է ենթարկում։  1999 - Հայ հեղափոխական դաշնակցությունն սկիզբ է դնում ջահերով երթի ավանդույթին։ ​​​​​​​1982 - Տեղի ունեցավ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմի պրեմիերան: 1955 - Համերգային ծրագրով Լեհաստանում էր Գոհար Գասպարյանը։ ​​​​​1923 - Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 199 | 23.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 23

2013 - Բախում արձանագրվեց ոստիկանների և Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երթ անցկացնող ՀԱԿ երիտթևի ակտիվիստների միջև։ 2004 - Դաժան ծեծի ենթարկվեց արցախյան շարժման հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանը։ 1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ: 1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։ 1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս: 1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 193 | 22.04.2023 / ապրիլի 22, Պատմության հայկական օրը


2011 - ՌԴ պետական Դուման, նախագահ Մեդվեդևի առաջարկով, վավերացրեց հայ-ռուսական պայմանագիրը, որով Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվում էր մինչև 2049 թվական։ 2001 - Երևանում անցկացվում էր non stop պարերի մրցույթ։ ​​​​​​​1993 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության ժամանակ հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։  1954 - ԽՍՀՄ-ը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 21.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 21

2018 - Երևանի տարբեր վայրերում սկսվեցին բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: 1998 - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի տոնն առաջին անգամ նշվեց նաև Երևանում՝ Իրանի դեսպանատանը։  1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ: 1994 - ՌԴ պետական Դուման հանդես եկավ 1915թ. հայոց ցեղասպանության փաստը ճանաչող և դատապարտող հայտարարությամբ։ 1993 - Անկարայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի միակ հանդիպումը: 1992 - Երևանում բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։ 1763 - Սիմեոն եպիսկոպոս Երևանցին օծվում է իբրև Ամենայն հայոց կաթողիկոս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 174 | 20.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 20

1997 - Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր֊Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում։ 1992 - ՀՀ Օրեն­քը Պե­տա­կան Զի­նան­շա­նի մա­սին. ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան 1920 թ. հու­լի­սին հաս­տա­տած զի­նան­շանն ըն­դու­նվեց որ­պես ՀՀ Պե­տա­կան Զի­նան­շան: 1909 - 141 հայերի սպանություններ թուրքական բանակի զին­վոր­ների կողմից Անտիոքում (Կիլիկիա)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 188 | 19.04.2023 / ապրիլի 19, Պատմության հայկական օրը


2019 - Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարը կողմերին հրավիրել է Վաշինգտոն։ 2016 - «Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին։ 1877 - Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Ա. Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 18.04.2023 / ապրիլի 18, Պատմության հայկական օրը

2018 - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։ 1999 - Ի պաշտպանություն ամերիկյան ագրեսիայի ենթարկված սերբ ժողովրդի հայ կոմերիտականները Երևանի փողոցներում բարձրացրեցին ԱՄՆ նախագահ Քլինթոնի խրտվիլակը և սպառնում էին այրել այն։ 1982 - Երևանում բացվում է «Փառք աշխատանքին» հուշարձանը, որն առավելապես հայտնի է «Բանվորի արձան» անունով։ 1923 - Մեղրիի գավառի գործադիր կոմիտեն ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմին էր ներկայացրել իրադրությունը Զանգելանի շրջանում։ 1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազմին։ 1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։ 1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 177 | 17.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 17

2009 - Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով հիմնվեց «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը»։ 2003 - Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը մերժում է ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ ​​​​​​​1990 - «Բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան։ 1923 - Երևանում ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1909 - Տարսուս (Կիլիկիա) քաղաքում թուրքերը սկսում են հայերի սպանություններն ու թալանը։ 1904 - Իշխանաձորի հայ բնակչությունը նահանջում է Տալ­վորիկ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 16.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 16


1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։ 1965 - Հանդիսավորությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքը։ 1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։ 1906 - Հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ Կահիրեում (Եգիպտոս) հիմնադրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ՀԲԸՄ: 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։ 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։ 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 15.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 15

1992 - Իր տան մոտ սպանվեց ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ, 34-ամյա Ար­թուր Մկրտչ­յա­նը1928 - Երևանում բացվեց ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։ 1920 -  Դրոյի հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետության բանակի զինվորական ստորաբաժանումը մտնում է Շուշի: 1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։ 1848 - Քանաքեռի իր բնակարանից Խաչատուր Աբովյանը դուրս էր եկել զբոսնելու և այլևս չվերադարձավ։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 185 | 14.04.2023 / ապրիլի 14, Պատմության հայկական օրը

2004 - Իշանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին և էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով հարձակվեց նրանց վրա։ ​​​​​​​1991 - Երևանի Հանրապետության հրապարակից հեռացվեց Լենինի արձանը։ 1983 - Երեկոյան «Աէրոֆլոտի» Як-40 ինքնաթիռը կործանվում է Լենինականի (Գյումրի) օդանավակայանից 41 կիլոմետր հեռավորության վրա՝ բախվելով լեռան լանջին։ Զոհվում են անձնակազմի 4 անդամը և 17 ուղևորը։ 1926 - Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։ 1904 - Թուրքական բանակը հարձակում գործեց Գելիեգուզան գյուղի վրա։ 1386 - Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտ­նում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բեր­­­դը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրա­րա­տը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 167 | 13.04.2023 / ապրիլի 13, Պատմության հայկական օրը


2015 - Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված Ս. Պատարագի արարողության ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 2012 - Ընդդիմության առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջինն այցելեցին Եղվարդ քաղաք, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին:  1995 - Կազմավորվեցին Հայաստանի մարզերը։ 1918Երեկոյան ժամը 9-ին առանց կրակոցի Կարս են մտնում թուրքական 11-րդ դիվիզիայի ներկայացուցիչները. Կարսում գտնվող հայկական զորքերի հրամանատարությունը՝ առանց դիմադրության քաղաքը հանձնում է թուրքերին։ 1915 - Կարսի Առաքելոց տաճարում ապրիլի 12-ին տեղի է ունեցել 1915-ի ոգեկոչում-հոգեհանգիստ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 165 | 12.04.2023 / ապրիլի 12, Պատմության հայկական օրը

2015 - Քիմ և Քլոե Քարդաշյանները Գյումրիի Յոթ վերք եկեղեցի այցելելուց հետո ուղևորվել են այն վայրը, որտեղ նախկինում ապրել են նրանց հեռավոր ազգականները։
2014 - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը: 2014 - Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։ 2013 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան բյուջեի պակասորդի պատճառով կրճատում է Հայաստանին հատկացվող օգնությունը 38%-ով:  1995 - ՌԴ պետդումայում ԼՂՀ նախագահի և ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում հակամարտության վերաբերյալ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 170 | 11.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 11
« 1 2 3 4 5 ... 32 33 »
ԴԵՊԻ ՎԵՐ