Պատմության հայկական օրը. հունիսի 1


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մերժեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավիճելու առաջարկը։ 

  • «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-  հայտնել էր ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200.000 հոդվածի շեմը։
2009 - Երևանի ավագանու ընտրություններում անհրաժեշտ շեմը հաղթահարել էին երեք քաղաքական ուժ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը։ 
2006 - ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց միակ թեկնածու Տիգրան Թորոսյանը։ 

  • Միակ դեմ պատգամավորը եղել է էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, թերևս այն պատճառով, որ որ նա խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Գալուստ Սահակյանին, որը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել։

2001 - Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն հեռուստակամուրջի ժամանակ, երբ պատասխանում էր հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասաց, որ ժնևյան հանդիպման տապալումն իրեն հոռետես չի դարձրել։
2000 - Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում բազմազավակ ընտանիքները՝ պահանջելով նպաստի վերականգնում, արտոնություններ, զեղչեր։
1999 - Եվրադիտորդները արդեն շաբլոն դարձած նախնական զեկույցն էին հրապարակում, որ Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները, չնայած արձանագրված խախտումներին, քայլ առաջ էին նախորդ ընտրությունների համեմատությամբ։ 
1997 - Երևանում Իրանի արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսի բացումն էր։ 

  • Քաղաքապետ Վանո Սիրադեղյանը արդեն կողմնորոշված էր, թե որ ոլորտում է լինելու առաջնահերթ գործակցությունը։

1996 - Ավելի քան երկու տարի շարունակվող հրադադարը հայտնվում է վտանգի տակ` Նախիջևանի սահմանին ավելի քան մեկ շաբաթ շարունակված անկանոն բախումների պատճառով:

  • Կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողությունները վերսկսելու համար:

1992 - Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ 

  • Այս խորհրդաժողովում հետագա Մինսկի խմբի մոդելն էր պլանավորվելու, իսկ մասնակցությունից հրաժարման պատճառն այն էր, որ նրանք հրավիրվել էին պարզապես իբրև Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։
1920 - Ամերիկյան Սենատը մերժեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի՝ Հայաստանի վրա ամերիկյան պրոտեկտորատ հաստատելու առաջարկը:
1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մարիա Էլաաբ (ծնվ. Բեյրութ), լիբանանահայ երգչուհի

  • Մրցանակներ՝ «Ասիայի Միսս Բիկինի» (2002), «Ամենագեղեցիկ հայուհին» (2015)

1975 - Նիկոլ Փաշինյան (ծնվ. Իջևան), լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ 16-րդ վարչապետ
1955 - Լևոն Համբարձումյան (ծնվ. Մոսկվա), ջութակահար, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ (1988), Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997)
1944 - Պատրիկ Սուքիասյան (ծնվ. Ֆրանսիա), նանոտեխնոլոգ
1937 - Լուսինե Զաքարյան (ծնվ. Ախալցխա, մ. 1992 թ.), հոգևոր երգչուհի (քնարական սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Ընտանիքում եղել են լավ երաժշտական ավանդույթներ։ Մորական պապը երգում էր անգամ Մեծ թատրոնում։ Տաղանդավոր երաժիշտ էր ապագա երգչուհու ավագ եղբայրը:
  • Տաղանդավոր երգչուհուն հասանելի էին երգային բոլոր ժանրերը, նա կատարում էր Կոմիտասի ստեղծագործությունները, ժողովրդական երգերն ու ռոմանսները, հայկական եկեղեցական երգերը:
  • Նրա ձայնը հատկապես արտահայտիչ էր հնչում Էջմիածնի Հայոց Մայր տաճարում։ Նրան հուղարկավորել են Սուրբ Գայանե տաճարի դիմաց՝ Վազգեն Ա Կաթողիկոսի մոր կողքին։

1927 - Սոֆիա Սամվելյան (ծնվ. Երևան, միտք. 1982), կոմպոզիտոր

1912 - Վարազդատ Արևշատյան (ծնվ. Ռնդամալ, մ. 2007), Ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար

  • 1950-ականներին ճարտարապետ Ս. Ա. Սաֆարյանի հետ համատեղ նախագծել է Կառավարության թիվ 2 շենքը Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության շենքը։

1910 - Լեոն Ալավերդյանց (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1991), ինժեներ-կոնստրուկտոր, քաղաքական ռեպրեսիաների զոհ
1910 - Ալեքսանդր Դոլուխանյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1968), երգահան-երգահան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)

  • Դոլուխանյանը մեծ օգնություն է ցուցաբերել երիտասարդ երգիչներին և հեղինակներին։ Կոմպոզիտորն ապրել է կարճ, բայց այն, ինչ արել է, նրա երգի լավագույն հուշարձանն է անմահ։
  • Նրա առաջին կինը նշանավոր երգչուհի Զառա Դոլուխանյանն է։

1899 - Ղուկաս Ղուկասյան (ծնվ. Կալարա, մ. 1920), Հայաստանի կոմունիստական երիտասարդական առաջին՝ «Սպարտակ» Միության կազմակերպիչներից

  • 1935-ի մայիսի 1-ին Երևանում բացվեց Ղուկաս Ղուկասյանի արձանը։ Իր երիտասարդության և հոգու պարզությամբ նա մասնակցել է Մայիսյան ապստամբությանը և զոհվել բախումներից մեկում։
  • Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ղուկաս Ղուկասյանին օրինակելի դարձրեցին հայ երիտասարդության համար։

1886 - Հովհաննես Քարամյան (ծնվ. Ազա, մ. 1955), քարե գործերի վարպետ, քանդակագործ

  • Հովհաննես Քարամյանին է նվիրված գրող և բանաստեղծ Գևորգ Էմինի «Վարպետ Հովհաննեսը» ակնարկը: 1851 - Պետրոս Դուրյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1872), հայ բանաստեղծ և դրամատուրգ

1789 - Խաչատուր Լազարյան (ծնվ. Ռուսական կայսրություն, մ. 1871), ազգային-ազատագրական գործիչ և մշակույթի գործիչ, Լազարյան ճեմարանի հոգաբարձու