Պատմության հայկական օրը. հունիսի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցի

  • Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
  • Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
  • Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:
  • Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
  • Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-05, 2023-05-27, 2024-05-19, 2025-06-08, 2026-05-27, 2027-05-16, 2028-06-04, 2029-05-20, 2030-06-09:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Հրադադարը խախտվում է շփման գծի համեմատաբար անվտանգ հատվածում` Նախիջևանի հետ սահմանին, հայկական կողմից զոհվում է երկու զինծառայող։

  • Նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել էր առանձին զորամիավորում, որը կոչվում է «Առանձին համազորային բանակ»։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդել էր, թե այս միավորման ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն է ունեցել Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության մասին:

2012 - Բաքուն հայտարարում է, թե բանակը հինգ զինվոր է կորցրել։

  • Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, հայ զինվորների խումբը Ղազախի շրջանի Ներքին Ոսկեպար գյուղի մոտակայքում հարձակվել էր ադրբեջանական դիրքերի վրա: Հայկական կողմը հերքում էր պնդումները:

2009 - Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնին վճարի 3 մլն դրամ 620 հազար դրամ և թերթում հերքում տպագրել։ 

  • Թերթի դեմ դատական գործ էր սկսվել հրապարակումից հետո, թե Լևոնը հարբած վիճակում անկարգություններ է արել և ձերբակալվել Դուբայում: 

2008 - Մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացրեց միամանդատ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը։

  • Սա լավ մտածված եռաքայլ կոմբինացիա էր, որի արդյունքում նույն ընտրատարածքից պատգամավոր, ապա ԱԺ նախագահ ընտրվեց Աբրահամյանի հարազատ եղբայր Հովիկ Աբրահամյանը, ով տվյալ պահին նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։

2006 - Ալիև-Քոչարյան հանդիպում Բուխարեստում, մանրամասներ չեն հրապարակվում։

  • Ավելի ուշ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան պատմել էր` «Բուխարեստում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովում, կողմերը խոսում էին միմյանց հետ ողջ հանդիպման ընթացքում: Նրանք անցան բոլոր հարցերի վրայով՝ մանրամասն կերպով, և որևէ բացասական մեկնաբանություն չեն հրապարակել դրանից հետո»:

2006 - Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Թուրինում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։
2003 - «Արդարություն» դաշինքը հրաժարվեց նորընտիր խորհրդարանը բոյկոտելու գաղափարից և որոշեց վերցնել պատգամավորական մանդատները։
2000 - Հայաստանում տեղադրվեց թվով 4-րդ բանկոմատը, բայց սա առաջինն էր, որ ամբողջությամբ բաց վիճակում տեղադրվում էր փողոցում։ 
2000 - Ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ 

  • Նա կալանավորվել էր Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա և Հունանյանի ցուցմունքի փոփոխության շնորհիվ էլ հայտնվեց ազատության մեջ։ 

1998 - Կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդրանիկ նիստը։ 

  • Նման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի ղեկավարումը Պարույր Հայրիկյանին հանձնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի ընտրության առաջին փուլից հետո, և 2-րդ փուլում Հայրիկյանը սատարել էր Քոչարյանին։

1968 - Վախճանվեց հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը։

  • 1968-ի հունվարին լրացել էր մեծանուն վարպետի ծննդյան 80-ամյակը, որը Հայաստանը պատրաստվում էր բարձր մակարդակով նշելու. ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով։ Փափազյանը խնդրել էր միջոցառումն անցկացնել մայիսի 27-ին, հետո՝ հունիսի 17-ին...

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Սիրվարդ Էմիրզյան (ծնվ. Երևան), մարզուհի, ԽՍՀՄ չեմպիոն, ջրացատկի օլիմպիական խաղերի մրցանակակիր, միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ

  • 1981-ին Էմիրզյանի ընտանիքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, և չի շարունակել իր մարզական կարիերան:

1961 - Կարեն Կավալերյան (ծնվ. Մոսկվա), հայկական ծագմամբ ռուս բանաստեղծ

  • Առաջին անգլալեզու ռուս բանաստեղծը երգահան է։
  • Գրում է երգերի տեքստեր ռուսերեն և անգլերեն։

1952 - Դավիթ Աբրահամյան (ծնվ. Երևան), նկարիչ, բարերար

  • Դավիթ Աբրահամյանի պապը հայկական կինոստուդիայի հիմնադիրն էր։
  • Դավիթի հայրը ԽՍՀՄ Հայկական թատրոնի գեղարվեստական տնօրենն էր։

1950 - Ռաֆայել Աղաջանյան (ծնվ. Ստեփանակերտ, մ. 2015), ռեժիսոր, սցենարիստ; Մոլդովայի արվեստի վաստակավոր գործիչ (2007)
1937 - Մարկ Հովսեփյան (ծնվ. Մագադան), ռեժիսոր, կինոօպերատոր

  • «Բաղդասարն ամուսնալուծվում է կնոջից», «Տժվժիկ»:

1935 - Լեոնիդ Հակոբյան (ծնվ. Երևան, մ. 2002), հայ կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, փիլիսոփա, իրավաբան, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
1929 - Սերգո Միկոյան (ծնվ. Մոսկվա, մ. 2010), խորհրդային և ռուս պատմաբան և հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր

  • Հայտնի կուսակցական և պետական գործիչ Ա. Միկոյանի որդին է:

1926 - Գուրգեն Դալիբալթայան (ծնվ. Վրաստան, մ. 2015), ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ
1923 - Հրաչյա Մեքինյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1986), թատրոնի և կինոյի բեմադրող նկարիչ, դերասան
1907 - Արաքսյա Գյուլզադյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1980), հայ մեծ երգչուհի: Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)

  • Հայտնի է Աշուղ Շերամի աշխատանքների կատարման համար։
  • Հայկական ավանդական երաժշտության առաջին կին կատարողն է։

1858 - Ալեքսանդր Աբելյան (ծնվ. Ռուսական կայսրություն, մ. 1940), հայ դրամատուրգ, թատերական գործիչ
1840 - Խորեն Ստեփանե (ծնվ. Վրաստան, մ. 1900), մանկավարժ, լուսավորիչ, արևելագետ, բանաստեղծ

  • Ազգային դպրոցի բարեփոխիչ:
  • Կտակել է օգտագործել իր բոլոր խնայողությունները հօգուտ լուսավորության։