Պատմության հայկական օրը. հունիսի 4


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե հայկական ուժերը կանխել են ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը Հայաստանի տարածք: Մարտերի հետևանքով զոհվել է երեք հայ զինվոր, վեցը` վիրավորվել:

  • Ադրբեջանը կտրականապես հերքեց հրադադարը խախտելու մեղադրանքները. Բաքուն պնդում էր, թե տեղի ունեցածը հայկական բանակի ներսում զինված հակամարտության հետևանք է: Օր֊օրի սրվում էր իրավիճակը նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, «Ազատությունն» այդ օրերին այցելել էր սահմանամերձ գյուղեր:

2013 - Հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ։

  • Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

2012 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքվում հայտարարում է, թե համանախագահող երկրները պատրաստվում են կողմերին նոր առաջարկներ ներկայացնել:

  • «Ես խնդրեցի Ադրբեջանի նախագահին, իսկ ավելի վաղ՝ նաեւ Հայաստանի առաջնորդին` աշխատել միասին, զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել խաղաղության, ոչ թե հակամարտության հասնելու ուղղությամբ», - հայտարարել էր Միացյալ Նահանգների արտգործնախարարը։

2009 - Նախագահներ Սարգսյանն ու Ալիևը տարվա ընթացքում երրորդ հանդիպում են անցկացնում Սանկտ Պետերբուրգում, միջնորդները հայտարարում են` տարաձայնությունները է՛լ ավելի են նվազել։

  • Առաջընթացը հաստատեցին նաև երկու երկրների արտգործնախարարները: Ադրբեջանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում տեղեկացրել էր` բանակցային սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքները. «կողմերը փորձում են մոտեցնել դիրքորոշումները այն մի քանի կետերի շուրջ, որ դեռ համաձայնեցված չեն:Այն, ինչ մենք այսօր լսեցինք, հիմք է ստեղծում, որ շարունակենք աշխատել»,- ասել էր Մամեդյարովը:

1993 - Սուրեթ Հուսեյնովը ղեկավարում է Գյանջայում Էլչիբեյի դեմ սկսած բողոքի ցույցը։
1991 - Հայազգի ամերիկյան աստղագնաց Ջեյմս Բաղյանը «Կոլումբիա» տիեզերանավով 9-օրյա տիեզերական թռիչքի ընթացքում 146 անգամ պտտվեց Երկիր մոլորակի շուրջ՝ տիեզերքում մնալով 218 ժամ:
1925 - Տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
1918
- Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։

  • Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրն առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

1679 - Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Էդուարդ Կակոսյան (ծնվ. Երևան), ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել Հայաստանի հավաքականում
1977 - Արթուր Մինասյան (ծնվ. Երևան), ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1950 - Արտյոմ Տարասով (ծնված. Մոսկվա), ձեռնարկատեր, 1996 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի նախագահի թեկնածու

  • Միխայիլ Տարասովի հայրը լրագրող է, մեկենաս Նիկոլայ Տարասովի եղբայրը՝ պապը, որի ֆինանսավորմամբ ստեղծվել են МХАТ-ը և «Չղջիկ» թատրոնը, ինչպես նաև հայտնի ֆրանսիացի գրող Անրի Տրուայի հոր՝ Գրիգորի Տարասովի զարմիկը:

1942 - Րաֆֆի Արմենյան (ծնվ. Կահիրե), դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր

  • Արմենյանը Քվեբեկի կոնսերվատորիայում և Ավստրիայի երաժշտության բարձրագույն դպրոցում նվագախմբային դիրիժորության ուսուցիչ է: Նա դասախոսում է Վաթերլոյի և Տորոնտոյի համալսարաններում։

1935 - Էռնեստ Պողոսյանց (ծնվ. Ուկրաինա, մ. 1990), շախմատիստ

  • Կազմված կոմպոզիցիաների թվով ռեկորդակիր է. 1959-ից հրատարակել է 4 հազար էտյուդ և տարբեր ժանրերի 800 խնդիր։

1928 - Արկադի Հայրապետյան (ծնվ. Բաքու, մ. 1993), կինոռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981)
1890 - Քրիստափոր Քուշնարյան (ծնվ. Սիմֆերոպոլ, մ. 1960), կոմպոզիտոր, ազգագրագետ

  • Մեծ ներդրում է ունեցել Հհայրենական երաժշտական մանկավարժության զարգացման գործում։
  • Քրիստափոր Քուշնարևի անունը կրում է Երևանի երաժշտական դպրոցներից մեկը։