Պատմության հայկական օրը. մայիսի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Երկրորդ Ծաղկազարդ (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
  • Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-05-21, 2024-05-12, 2025-06-01, 2026-05-17, 2027-05-09, 2028-05-28, 2029-05-13, 2030-06-02:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը Ազգային Ժողովի մայիսի 6-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։

  • Հիմնավորումներից մեկն այն է, որ քարոզարշավին մասնակցել են Սերժ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ, ինչն արգելված է օրենքով։ 

2012 - Երևանի «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունը խլում է երկու մարդու կյանք։
2000 - 15 օր առաջ «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած երկրապահները ստեղծում են «Հայաստան» պատգամավորական խումբը և դժգոհում «Միասնություն» դաշինքից։
2000 - Երևանի Սախարովի անվան հրապարակում բացվում է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հուշարձանը։
1998 - Հայաստանում նշվում է սահմանապահ զորքերի 80-ամյակը։ 
1996 - Ազգային ժողովh ընդունեց Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը, որն առաջինն էր հետխորհրդային երկրներում:

  • Օրենքը կյանքի կոչվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Առաջին Տիկին և «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ի նախագահ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և UNICEF հայաստանյան գրասենյակի հետ համագործությամբ։ 

1982 - Վիլյամ Սարոյանի աճյունի մի մասն ամփոփվեց Երևանի Կոմիտաս պանթեոնում։

  • Մյուս մասը մնաց Ֆրեզնոյում։

1977 - ASALA. Երկու պայթյուն Ստամբուլում։ Առաջինը Էշիլքյոթի միջազգային օդանավակայանում, որի արդյունքում զոհվում են հինգ հոգի, 42-ը վիրավորվում են։ Երկրորդը Սիրքեճի երկաթուղային կայարանում՝ մեկ զոհ, տասը վիրավոր։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «28 Մայիս Խումբ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

1966 - Երևան են ժամանում Լաոսի թագավոր Շրի Սավանգ Վաթխանան, թագուհին և արքայազն Սի Սավանգը, որոնք ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրավերով հանգստանում էին Խորհրդային միությունում։

  • Նրանք հանդիպումներ են ունենում ՀԽՍՀ գերագույն խորհրդում և Նախարարների խորհրդում, այցելում են ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Մայիսի 31-ին Լաոսի թագավորն ու նրա ընտանիքի անդամները Հայաստանից մեկնում են Բաքու։

1918 - Ասկերանում տեղի ունեցավ Հայ-թաթարական համագումար, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ։

  • Ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։
  • Կարճ ժամանակ անց հիմնադրվել էին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։
  • Ադրբեջանի մայրաքաղաք դարձել էր Ելիզավետպոլը (Գյանջա). թաթարները նահանգի ամբողջ տարածքին տիրելու հավակնություն էին ներկայացրել։ Նրանց աջակցել էին օսմանյան զորքերը՝ Նուրի փաշայի գլխավորությամբ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Գեորգի Կարախանյան (ծնվ. Մոսկվա), ամերիկացի MMA մարտիկ, որը հանդես է գալիս թեթև քաշային կարգում
1958 - Վարուժան Այվազյան, հայ արձակագիր
1945 - Ֆրանգուլյան Գեորգի (ծնվ. Թիֆլիս), նկարիչ, քանդակագործ, մանկավարժ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս; ՌԴ ժողովրդական նկարիչ
1942 - Ժան-Ժակ Դամլամյան (ծնվ. Փարիզ), "France Télécom" ընկերության փոխնախագահ
1931 - Վաչե Ավագյան (ծնվ. Նորաշեն, մ. 2010), գենետիկ սելեկցիոներ

  • Վ. Ավագյանի արժեքավոր ներդրումը գիտության մեջ ռադիացիոն և քիմիական մուտագենեզի գիտական դպրոցի ստեղծումն է։

1925 - Ալբերտ Գասպարյան (մ. 1997), լրագրող, կինոդրամատուրգ-վավերագրող, կինոռեժիսոր
1914 - Գաբրիել Արևյան (ծնվ. Քարահունջ, մ. 1968), հայ արձակագիր, լրագրող
1913 - Ղարագյոզյան Լևոն (ծնվ. Երևան, մ. 1986 թ., սցենարիստ
1913 - Աշոտ Արզումանյան (ծնվ. Շուշի, մ.1995) հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1979)
1906 - Սահակ Կարապետյան (ծնվ. Արմավիր, մ. 1987), Երկրորդ Հանրապետության վարչապետ (1947-1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:(1966)
1895 - Հմաստեղ, Համբարձում Քելենյան (մ. 1966), սփյուռքահայ գրող
1866 - Հակոբ Հակոբյան (ծնվ. Գյանջա, մ. 1937), բանաստեղծ, Հայկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1923), Վրացական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1923)