20:56, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1986 - Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը։ 1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին: 1918 - Սկսվեց Սևվանքի (Ղարաքիլիսա) ճակատամարտը, որը տևեց 3 օր, և հայությանը հնարավորություն տրվեց պատրաստվելու Սարդարապատի հերոսամարտին։ 1441 - Էջմիածնում կայացած հոգևորականների ժողովը որոշեց կաթողիկոսությունը վերականգնել Վաղարշապատում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 130 | 25.05.2024 / Պատմության հայկական օրը, 25 մայիս

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է սպասվող հանրահավաքում փակագծեր բացել։ «Կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն երևի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցվելու»:

Լուր / Տեսնել ավելին՝ Azatutyun Դիտումներ՝ 109 | 24.05.2024 / Բագրատ Սրբազան

Armenlur.am կայքում հրապարակվել է նյութ՝ Օշականի ճակատամարտի մասին։ Օշականի ճակատամարտը, որը հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ, տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։

Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 113 | 24.05.2024 / Օշականի ճակատամարտ, ճակատամարտեր

1920 - Հայաստանի կառավարությունը առանց մեկ կրակոցի Լեռնային Ղարաբաղը հանձնում է բոլշևիկյան Ռուսաստանին՝ ստույգ իմանալով, որ «մինչև Հակարի գետ պետք է լինի Խորհրդային Ադրբեջան»։ 1919 - Ստամբուլում հրապարակվեց Բյոյուքդերեի հայերի և հույների ցեղասպանության կազմակերպիչների դատավճիռները։ 1860 - Հաստատվեց Ազգային սահմանադրությունը՝ արևմտահայերի կրոնահամայնակաև կյանքը կարգավորող կանոնադրությունը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 105 | 24.05.2024 / 24 մայիս, Պատմության հայկական օրը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը,-հայտնում է  ԱԱԾ-ն։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 125 | 24.05.2024 / սահմանազատում


Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ BlogNews Դիտումներ՝ 117 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ Կարևոր դիվանագիտական քայլ Բագրատ սրբազանի կողմից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Sputnik Armenia Դիտումներ՝ 119 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։ 1929 - Հորդ անձրևների պատճառով վարարում են Քասախ և Հրազդան գետերը: 1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 113 | 23.05.2024 / 23 մայիս, Պատմության հայկական օրը


«Համահայկական ճակատ կուսակցության» գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը կուսակցության վարչության խորհրդի անդամների հետ՝ կուսակցության առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կուսակցության անդամնների անունից ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը նաև ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լուր / Դիտումներ՝ 109 | 22.05.2024 / Հովհաննես Շահինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում  է տնտեսագետների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 128 | 22.05.2024 / Բագրատ Սրբազան

1918 - Սարդարապատի չորսօրյա հերոսամարտը: 1919 - Հրապարակվեց Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը: 1864 - Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա և հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը` նահանջում են:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 128 | 22.05.2024 / Պատմության հայկական օրը, 22 մայիս

2008 - Հանկարծամահ եղավ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ 1920 - Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը: 1864 - «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 120 | 21.05.2024 / 21 մայիս, Պատմության հայկական օրը

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից և չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը պատմում է Կարսի հանձնման մասին։

Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից։ Հայ զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդ․ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնումի պայմանների մասին։ Թուրք զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանների վրա․

  1. Մինչև ապր․ 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկոն։
  2. Ապրիլի 12-ի ընթացքին անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից։
  3. բերդից դուրս գալուց հետո, երեք օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 133 | 20.05.2024 / Կարս, հայ-թուրքական հարաբերություններ, Սիմոն Վրացյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 20-ին այցելել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ Արշակ Կարապետյանը ծաղիկներ դրեց և  գրառում թողեց Իրանի դեսպանատան ցավակցական գրքում։

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Լուր / Տեսնել ավելին՝ hchakat.am Դիտումներ՝ 145 | 20.05.2024 / ԻԻՀ, Արշակ Կարապետյան

2002 - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել: 1999 - Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած ուսումնասիրության, ամենաբարձր վարկանիշ տվյալ պահին ուներ Կարեն Դեմիրճյանը, ապա Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։ 1998 - Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։ 1963 - Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մրցամարտը՝ Տիգրան Պետրոսյանի հաղթանակով:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 122 | 20.05.2024 / 20 մայիս, Պատմության հայկական օրը

1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):

Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: 

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով կազմակերպվում է միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 160 | 19.05.2024 / Ակսել Բակունց, Անդրանիկ Զորավար, Շահխաթունի, Գևորգ Ե, Սարդարապատի հերոսամարտ, Վահրամ Թոքմաջյան, Հովհաննես Քաջազնունի, Հովհաննես Թումանյան, Մովսես Սիլիկով, Հովհաննես Բաղրամյան

2001 - Արտգործնախարար Վարդան Օսկանյանն Ազգային Ժողովում արդարանում էր, թե ինքը «օքուփայթ» բառն օգտագործել է՝ մտովի թարգմանելով այն անգլերենից, այսինքն՝ զբաղեցված իմաստով և երբեք էլ այն կարծիքին չի եղել, թե հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող Արցախին հարակից տարածքները գրավյալ են։ 1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչատրյանը, ով Ռ. Քոչարյանի իշխանավարության հենց առաջին օրերին մահացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։ 1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 153 | 19.05.2024 / Պատմության հայկական օրը, 19 մայիս

1993 - «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության պետության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով որոշվեց օտարել «Կանազ» մշակույթի կենտրոնը։ 1992 - Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանական բանակի ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)։ 1981 - Վախճանվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը (ծն. 1908)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 135 | 18.05.2024 / Պատմության հայկական օրը, 18 մայիս


2016 - Ալիև-Սարգսյան բանակցություններից ժամեր անց, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը խախտում է հրադադարը: 1992 - Թեհրանը դադարեցնում է միջնորդական առաքելությունը։ 1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը։ 1858 - Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։ 1851 - Գրիգոր Օտյանը Սկյութարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 141 | 17.05.2024 / 17 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը պարտության հասցրած քաղաքական ուժերի վարքագիծը համեմատեց խաղամոլի վարքագծի հետ։ 1998 - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՌԴ արտգործնախարար Պրիմակովին առաջարկել է ԼՂ կարգավորման դեպքում կիրառել «ընդհանուր պետության» սկզբունքը։ 1919 - Հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 157 | 16.05.2024 / 16 մայիս, Պատմության հայկական օրը
« 1 2 3 4 5 6 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ