Պատմության հայկական օրը. մայիսի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 13:00-ի սահմաններում N զորամասում հայտնաբերվեց ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: 
2012 - ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել երկրի ղեկավարման պատասխանատվությունը այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիայի մաս չի կազմելու։
2009 - Երևանում սպասվող ավագանու ընտրությունների Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը չի բացառում, որ մարզերից ընտրություններին մասնակցելու համար զինվորականներ կբերվեն։
2005 - «Ինտերպոլի» աշխատակիցներն Իտալիայում ազատ են արձակում «Կիլիկիա» նավով շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած արձակագիր Զորի Բալայանին, որին նախորդ օրը ձերբակալել էին ադրբեջանական իշխանությունների պահանջով։
2001 - Հայաստանում են Հավաքական Անվտանգության Պայմանագրի Երկրների ղեկավարները։ 

  • ՀԱՊԿ երկրների նախագահների ժամանակ Պուտինն անդրադարձավ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների այն հայտարարությանը, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի։ Ըստ նրա, այսպիսի լավատեսության հիմքում Ռուսաստանի ջանքերն են, քանի որ հատուկ են Ռուսաստանի հարաբերությունները և Հայաստանի և Ադրբեջանի հետ։

2000 - Հայաստան է   բերվում զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը։ 

  • Այն դրված է մարզահամերգային համալիրում, որտեղ աճյունը տեսնելու համար այցելուների մեծ պակաս կա։ Ենթադրվում է, որ այդ օրերին միանշանակ չէր վերաբերմունքը ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած հայ զորավարի հանդեպ։

1999 - Կառավարությունների ընդունելության տանը տեղի է ունենում կոնյակի գործարանի սեփականաշնորհման վերջնական ստորագրումը։ 
Ֆրանսիացիները գործարանի համար պատրաստ են վճարել 28 միլիոն դոլար։ 

1992 - Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելը, Ռուսաստանի նախագահ Բ.Ելցինի հետ հանդիպումից հետո կոչ է անում Ղարաբաղի հարցով խաղաղության նոր հավաք հրավիրել։

  • Արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հայտնում է` խորհրդաժողովը ամենայն հավանականությամբ կկայանա մայիսի 28-ին, Լեռնային Ղարաբաղի պատվիրակները ներկա կլինեն, բայց`ակտիվ մասնակցություն չեն ունենա:
  • Ղարաբաղյան կողմը մերժում է Անկարայի միջնորդական առաքելությունը:

1991 - ՀՀՇ ներկայացուցիչները Քիշնևում մասնակցեցին միութենական պայմանագրին չմիացած երկրների ժողովրդական շարժումների և ճակատների ասամբլեայի հիմնադրմանը:
1986 - Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը։
1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին:
1918 - Սկսվեց Սևվանքի (Ղարաքիլիսա) ճակատամարտը, որը տևեց 3 օր, և հայությանը հնարավորություն տրվեց պատրաստվելու Սարդարապատի հերոսամարտին։
1441 - Էջմիածնում կայացած հոգևորականների ժողովը որոշեց կաթողիկոսությունը վերականգնել Վաղարշապատում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ 

1968 - Ռուբեն Վարդանյան (ծնվ. Երևան), հայազգի ռուսաստանցի գործարար, ներդրող, վենչուրային բարերար և գործարար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

  • Ռուբեն Վարդանյանը համարվում է արժեթղթերի շուկայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը և 2004-ին ճանաչվել է «լավագույն ներդրումային բանկիր»: ԱՄՆ Առևտրի պալատը Ռուբեն Վարդանյանին ճանաչել է Տարվա լավագույն գործարար, իսկ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Վարդանյանն ընդգրկվել է ապագայի համաշխարհային առաջնորդների ցուցակում:

1967 - Ֆորշ, Վահան Գևորգյան (ծնվ. Երևան) երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
1951 - Վաչագան Սարգսյան (ծնվ. Նորաշեն), գրող, հրապարակախոս
1950 - Էդվարդ Միքայելյան (ծնվ. Երևան), խորհրդային մարմնամարզիկ, մարզիչ, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ 
1935 - Արծվին Գրիգորյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2012), ՀՀ վաստակավոր ճարտարապետ, նկարիչ-գրաֆիկ
1933 - Պարույր Մուրադյան, հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ
1929 - Էդուարդ Գրիգորյան (ծնվ. Երևան, մ. 1988), խորհրդային ֆուտբոլիստ, Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ

  • Գրիգորյանի անունը գրանցված է ԽՍՀՄ նախարարների խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի պատվո գրքում:
  • Հայաստանի սպորտի զարգացման գործում Գրիգորյանի ունեցած ավանդի համար Հայաստանի ֆուտբոլի հանրապետական դպրոցն անվանակոչվել է նրա անունով:

1901 - Լևոն Ատովմյան (ծնվ. Աշխաբադ, մ. 1973), կոմպոզիտոր, թատերական գործիչ
1857 - Սիրանույշ, Մերոբէ Քանթարճյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1932), Կովկասի հայկական թատրոնների դերասանուհի

  • Հանկարծամահ եղած Պետրոս Ադամյանից հետո Սիրանույշն այն վառ անհատականությունն էր, որի շնորհիվ հայ հանդիսատեսը կրկին հետաքրքրվեց թատրոնով։
  • Սիրանույշի Խաղն աչքի էր ընկնում խորը զգացմունքայնությամբ, վառ խառնվածքով, կերպարների ինքնատիպ մեկնաբանությամբ։
  • Թուրքիայում Համլետի դերը բեմում խաղացած առաջին կինն է։