01:24, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 356 | 29.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը։

Լուր / Դիտումներ՝ 316 | 23.11.2023 / Ադրբեջան, Հայաստան, Հայաստան-Ադրբեջան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 317 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար պետական սահմանին հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 335 | 22.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 324 | 21.11.2023 / Հայաստան-Ադրբեջան

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 312 | 20.11.2023 / եմ, Վասիլիս Մարագոս, Պարույր Հովհաննիսյան, Հայաստան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 299 | 20.11.2023 / Հայաստան, ՀԱՊԿ


Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 304 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։ 2001 Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։ 1999 - «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվում է դատախազություն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 285 | 30.06.2023 / հունիսի 30, Պատմության հայկական օրը

1999 - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բակում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանավորությամբ ստեղծված արևային չորանոցի բացումը։ 1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 263 | 29.06.2023 / հունիսի 29, Պատմության հայկական օրը

1993 - ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը1970 Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։ 1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 283 | 28.06.2023 / հունիսի 28, Պատմության հայկական օրը


1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։ 1989 - Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 260 | 27.06.2023 / հունիսի 27, Պատմության հայկական օրը

2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ 2001 - Օրվա հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ 2001 - Ազգային Ժողովում քննարկում էին «Սևան-Որոտան կասկադի», Երևանի Պշեկը, Ագարակի, Կապանի և Քաջարանի պղնձամետալուրգիական գործարանները մասնավորեցնելու կարգը։ ​​​​​​​1974 - Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 281 | 26.06.2023 / հունիսի 26, Պատմության հայկական օրը

1999 - Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ 1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: 1907 - Թիֆլիսում կողոպտվեց ինկասացիոն կառքը, որ կազ­մա­կերպ­ել էր Ստալինը և իրականացրել Կամոն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 253 | 25.06.2023 / հունիսի 25, Պատմության հայկական օրը


2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան: 2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։ 2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 250 | 24.06.2023 / հունիսի 24, Պատմության հայկական օրը

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ 2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 232 | 23.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 23

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 249 | 22.06.2023 / հունիսի 22, Պատմության հայկական օրը


2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։ 1997 - ASALA. Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ 1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 267 | 21.06.2023 / հունիսի 21, Պատմության հայկական օրը

2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։ 1994 Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 20.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 20

2012 - Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը նախատում են` մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը: 2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։ 1964 - Թբիլիսիից Երևան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլևին։ 1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 19.06.2023 / հունիսի 19, Պատմության հայկական օրը

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ