2009 - Սփյուռքահայությունը մեղադրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախընտրական խոստումը՝ հայոց ցեղասպանության ճանաչումը չկատարելու մեջ։ 1983 - Հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։ 1947 - Երևանի Պիոներների պալատի դահլիճում տեղի է ունենում հայրենադարձ հայերի ժողով, որի առիթը Անկարայի ռադիոյի և թուրքական որոշ լրատվամիջոցների հակասովետական քարոզչությանը հակադարձելն էր։ 1930 - Սկսվում է Երևան, Լենինական, Կիրովական քաղաքների մարդահամարը։ Ցուցակագիրները շրջում էին քաղաքի բոլոր շրջաններում և գրանցում իրականում քաղաքում ապրող մարդկանց, բացի զորամասերից։ 1909 - Ադանայում տեղի է ունենում քրիստոնյաների կոտորածի երկրորդ ալիքը։ 775 - Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արծնի գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը, հայկական և արաբական զորքերի միջև:
Նյութն ամբողջական՝ այստեղ...