Պատմության հայկական օրը. ապրիլի 30


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Կարմիր կիրակի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին , - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով (Հռոմ. 6:10-11):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-30, 2024-04-21, 2025-05-11, 2026-04-26, 2027-04-18, 2028-05-07, 2029-04-22, 2030-05-12: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - ՀՅԴ-ն հայտարարում է, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

  • ՀՅԴ-ն խոստումը կատարում  է՝ մայիսի 1-ին քվեարկում է Նիկոլի օգտին, բացի Աղվան Վարդանյանից, ով Փաշինյանի օգտին չքվեարկելու պատճառով հեռացվում է ՀՅԴ շարքերից:

2015 - Համանախագահները վերստին ճանաչում են ԼՂ ժողովրդի դերը՝ իր ճակատագիրը որոշելու հարցում։

  • Անդրադառնալով մեկ ամիս անց Ղարաբաղում ակնկալվող համապետական ընտրություններին` միջնորդները հայտարարել էին`«մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իր ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն»
  • Ավելի վաղ համանախագահները Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, Նալբանդյան֊Մամեդյարով դեմ առ դեմ հանդիպում, սակայն, չէր կայացել:

2011 - Շփման գծում օրեր շարունակված փոխհրաձգություններից հետո երեք հայ զինծառայող զոհվում է, մեկը` վիրավորվում:

  • Հայաստանի նախագահը հայտարարում է` «Ադրբեջանը հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսի»: «Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ», - հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Հայկական կողմը պնդում է`«այդ սադրանքները երբեք անպատիժ չեմ մնացել եւ այսուհետ էլ չեն մնա»:

2007 - Խորհրդարանական ընտրություններից առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ստեփան Դեմիրճյանին և Արտաշես Գեղամյանին մեղադրում է ընտրություններին միասնական ընդդիմությամբ հանդես գալը ձախողելու մեջ։ 
2004 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը ընտվեց ԲՀԿ նախագահ։
2000 - Կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացած 29 միլիոն դոլարից 20 միլիոնը տրամադրել Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկի սպասարկմանը։ 

  • Ավելի վաղ մեր ռազմավարական գործընկերը հրաժարվել էին մեր այն առաջարկից, որ վարկը մարվի Հրազդան ՊՇԵԿ-ի հիմքի վրա համատեղ ձեռնարկության ստեղծումով, որտեղ ներդրումի փոխարեն մեզ կզիջվեր վարկը։

2000 - Երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երևանի և Անկարայի համալսարանների միջև կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ 

  • Նրանց սակայն հաջողվեց ԵՊՀ-ի հենց դիմացն այրել Թուրքիայի պետական դրոշը, որը դաշնակցականներից մեկի խոստովանությամբ, կուսակցության սուղ միջոցներից ձեռք է բերվել հենց այս օրը վառելու համար։

1995 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Գերագույն Խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Սահմանադրության նոր նախագիծը, որի հանրաքվեին մնացել է երկու ամսից մի քիչ ավել ժամանակ։ 
1995 - Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ է ընտրվում Կարեն Բաբուրյանը:
1993
 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը:

  • Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Քելբաջարից դուրս բերել օկուպացիոն ուժերը ու վերսկսել խաղաղ բանակցությունները:
  • Բանաձևի քննարկմանը ադրբեջանամետ պատվիրակությունները դժգոհություն էին հայտնել , թե այն մտահոգություն է հայտնում միայն «տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջան ներխուժելու կապակցությամբ»: «Իրականում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է»,֊ հայտարարել էր Ջիբութիի ներկայացուցիչը:
  • Ֆրանսիայի դեսպանը հակադարձել էր` «բախումները լոկալ բնույթ ունեն, և հարկավոր է կանխել դրանք, քանի դեռ չեն վերածվել պետությունների միջև հակամարտության»:

1992 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դեմ։

  • Հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահը նկատում է, որ վերջին օրերին հենց Նախիջևանի տարածքից էին կրակում հայկական բնակավայրերի վրա, մենք նույնիսկ երեք սահմանային գյուղ ենք էվակուացրել։

1991 - Գետաշեն և Մարտունաշեն շրջափակված գյուղերի վրա սկսվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի, ադրբեջանական միլիցիայի համատեղ հարձակումը:

  • Զոհվեց 36 խաղաղ բնակիչ: Սկսվեց «Կոլցո» օպերացիան:
  • Ստեղծվեց Արտակարգ իրավիճակի հանրապետական ժամանա­կավոր խորհուրդը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Հրանտ Մելքումյան, գրոսմայստեր, բլից շախմատի Եվրոպայի չեմպիոն
1951 - Կարապետ Անդրանիկյան, հայ մանրէաբան, Էքստրեմոֆիլների միջազգային միության նախագահ,
1948 - Ռոբերտ Անդրե Թարյան (ծնվ. Պոմոնա, ԱՄՆ), համակարգչային համակարգերի տեսության մասնագետ; համակարգչային գիտությունների վաստակավոր պրոֆեսոր (Փրինսթոնի համալսարանում)

  • Հայտնի է գրաֆիկների ալգորիթմների ոլորտում իր հեղափոխական աշխատանքներով։
  • Turing մրցանակի դափնեկիր (տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Turing մրցանակ ունի կարգավիճակ նման է Նոբելյան մրցանակի ակադեմիական գիտությունների.) «տվյալների ալգորիթմների և կառուցվածքների մշակման և վերլուծության բնագավառում հիմնարար արդյունքների համար»:

1945 - Լորան Աճեմյան (ծնվ. Լենինգրադ), ֆիզիկոս
1943 - Արմեն Մարտիրոսյան (ծնվ. Կիրովական), բանաստեղծ, արձակագիր
1922 - Մարտին Կարադաղյան (ծնվ. Բուենոս Այրես, մ. 1991), Արգենտինայի պրոֆեսիոնալ ռեսթլեր և դերասան
1898 - Էլեն Պոնս (Ելենա Վերմիշևա, ծնվ. Թիֆլիս, մ. 1990), թատերական կոստյումի նկարիչ, նկարիչ
1823 - Ջորջ Դուգլաս Քեմբել Արգայլի (ծնվ. Արդոն, մ. 1900), Արգայլ-պերի 8-րդ դուքսը, Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, հրապարակախոս և պատմաբան, հասարակական գործիչ

  • 1895 թ. հիմնադրել է շոտլանդա-հայկական ասոցիացիան՝ Սոլսբերիի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով՝ Հայկական հարցը լուծելու համար։ Նա զանգվածային հանրահավաքներ էր անցկացնում, այդ թվում՝ Լոնդոնում։