Այսօր ծնվել են. 30 ապրիլ


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Դիաննա Էյգրոն, ամերիկացի երգչուհի, դերասանուհի
1982 - Քիրս­տեն Դանսթ, ամերիկացի դե­րա­սա­նու­հի 

  • Նկարահանվել է «Մելանխոլիա», «Ջումանջի», «Սարդ մարդը», «Հարցազրույց վամպիրի հետ» և մի շարք այլ ֆիլմերում։

1974 - Անդրեյ Գուբին, ռուս երգիչ
1967 - Ֆիլիպ Կիրկորով, երգիչ
1962 - Նի­կո­լայ  Ֆո­մեն­կո, շո­ու­մեն
1961 - Այզեա Թոմաս (Isiah Thomas), ամերիկացի բասկետբոլիստ
1956 - Լարս ֆոն Թրիեր (Lars von Trier), դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր, մեր ժամանակների նշանավոր կինոդեմքերից

  • Թրիերի հայտնի ֆիլմերն են «Խավարում պարողը», «Դոգվիլ», «Մելանխոլիա», «Հակաքրիստոս»։

1933 - Վիլի Նելսոն, ամերիկացի քանթրի երաժիշտ, մի քանի՝ այդ թվում՝ «Երաժշտական լեգենդ» անվանակարգում «Գրեմիի» դափնեկիր 
1916 - Պաուլ Կուուսբերգ (Paul Kuusberg), էստոնացի գրող (մ. 2003)
1901 - Սայմոն Կուզնեց (Simon Kuznets), ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր (մ. 1985)
1888 - Ջոն Քրոու Ռենսոմ, John Crowe Ransom ամերիկացի բանաստեղծ (մ. 1974)
1883 - Յա­րոս­լավ Հա­շեկ, չեխ գրող 

  • Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը։

1870 - Ֆրանց Լեհար, ավստրիացի երգահան և դիրիժոր
1777 - Կառլ Ֆրիդրիխ Գաուս, գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս