Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 29


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Իգոր Կովալենկո, ուկրաինացի և լատվիացի շախմատիստ, գրոսմայստեր։
1974 - Մեքայ Ֆայֆեր, ամերիկացի կինոդերասան
1972 - Ջուդ Լոու, բրիտանացի դերասան, Օսկարի կրկնակի հավակնորդ
1967 - Էնդրյու Փոլ «Էնդի» Վաչովսկի, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1965 - Դեքսթեր Հոլանդ, ամերիկացի երաժիշտ, The Offspring պանկ ռոք խմբի վոկալիստ։
1964 - Միխայիլ Գրուշևսկի, ռուսական էստրադայի պարոդիստ, հումորիստ, շոումեն։
1959 - Պատրիսիա Քլարկսոն, ամերիկացի դերասանուհի, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
1947 - Քոզի Փաուել (Colin Trevor Flux; մահացավ 1998 թ.), բրիտանացի ռոք երաժիշտ, թմբկահար։
1938 - Ջոն Վոյթ, ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը
1930 - Սոֆի Ավագյան, հայ թարգմանչուհի
1929 - Յուրգեն Էյլերս, գերմանացի ֆիզիկոս (մ. 2008)
1919 - Հովհաննես Ղուկասյան, հայ արձակագիր, բանաստեղծ (վ. 1991)
1915 - Չարլզ Լեոնարդ Հարնես (մ. 2005), ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող
1911 - Կլաուս Ֆուկս (մ. 1988), գերմանացի տեսական ֆիզիկոս, ով աշխատել է խորհրդային հետախուզության համար։
1910 - Արամ Ինճիկյան, հայ գրականագետ (վ. 1975)
1898 - Սիկեյրոս, մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից (մ. 1974)
1884 - Սեդրակ Առաքելյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935) (մ. 1942)
1876 ​​- Պաբլո Կազալս (մ. 1973), կատալոնացի թավջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր։
1813 - Ալեքսանդր Պարկես (մ. 1890), անգլիացի մետալուրգ, առաջին արհեստական ​​պլաստիկի գյուտարարը։
1800 - Չարլզ Գուդիար (մ. 1860), ամերիկացի գյուտարար, ով առաջինը վուլկանացրել է կաուչուկը։
1788 - Քրիստիան Յուրգենսեն Թոմսեն (մ. 1865), դանիացի հնագետ, ով առանձնացրել է քարի, բրոնզի և երկաթի դարերը մարդկության պատմության մեջ։
1766 - Չարլզ Մակինտոշ (մ. 1843), շոտլանդացի քիմիկոս, անջրանցիկ անձրեւանոցների (մակկինտոշ) գյուտարար։
1721 - Ժաննա Պոմպիդուր, Լյուդովիկ XV-ի սիրուհին 
1709 - Ելիզավետա Պետրովնա, 1741 թվականի նոյեմբերի 25-ից՝ Ռուսաստանի կայսրուհի Ռոմանովների արքայատոհմից