Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 28


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Սալվադոր Սոբրալ, պորտուգալացի երգիչ, Եվրատեսիլ 2017-ի հաղթող։
1981 - Սիեննա Միլլեր, դերասանուհի 

  • Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Աստղային փոշի», «Կազանովա», «Հարցազրույց», «Արգելված սեր»:

1979 - Նումի Ռապաս (Hilda Noomi Noren), շվեդ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։
1978 - Ջոն Լեջենդ, ամերիկացի երգիչ 

  • Ստացել է 9 Գրեմմի մրցանակ: 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։
  • Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։

1978 - Եվգենի Միրոշնիչենկո, ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր, Ուկրաինայի կրկնակի չեմպիոն։
1972 - Պատրիկ Ռաֆթեր, ավստրալացի թենիսիստ, աշխարհի նախկին թիվ 1, ԱՄՆ բաց առաջնության կրկնակի հաղթող։
1970 - Բրենդա Շուլց-ՄակՔարթի, հոլանդացի թենիսիստուհի, WTA-ի 16 մրցաշարերի հաղթող մենախաղում և զուգախաղում։
1969 - Լինուս Տորվալդս, ֆին-ամերիկացի ծրագրավորող, Linux-ի ստեղծող։
1968 - Ակիհիկո Հոշիդե, ճապոնացի տիեզերագնաց
1967 - Ֆյոդոր Չիստյակով, ռուս ռոք երաժիշտ, երգահան, Zero խմբի ղեկավար և հիմնադիր։
1965 - Ջոն Վիերվե, ֆինն երաժիշտ, բաս նվագող, «Ստրատովարիուս» փաուեր մետալ խմբի հիմնադիրներից մեկը։
1965 - Դանի Բրիանդ (Դանիել Կոեն-Բիրան), թունիսցի ծագումով ֆրանսիացի երգիչ և դերասան։
1964 - Ռիկ Լիչ, ամերիկացի թենիսիստ, մարզիչ, աշխարհի նախկին թիվ 1 զուգախաղում
1962 - Միշել Պետրուչիանի (մ. 1999), ֆրանսիացի ջազ դաշնակահար
1956 - Նայջել Քենեդի, բրիտանացի երաժիշտ, վիրտուոզ ջութակահար։
1955 - Լյու Սյաոբո (մ. 2017), չինացի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակ (2010)
1954 - Դենզել Վաշինգտոն, ամերիկացի դերասան 

  • Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Լավագույն դերասան («Մարզումների օրը») անվանակարգերում՝ դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը։

1953 - Ռիչարդ Կլայդերման (Ֆիլիպ Փեյջ), ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող։
1944 - Քերի Մուլիս (մ. 2019), ամերիկացի կենսաքիմիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակ (1993)
1937 - Ռոնալդ Ռեյ Հաթչ, ամերիկացի գիտնական, գյուտարար և GPS մասնագետ։
1934 - Մեգի Սմիթ, անգլիացի դերասանուհի, երկու Օսկար, չորս Էմմի, յոթ BAFTA մրցանակների դափնեկիր։
1931 - Գի Դեբոր (ինքնասպանություն է գործել 1994 թվականին), ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան, գրող, նկարիչ և ռեժիսոր։
1929 - Մարթեն Շմիդտ, հոլանդացի աստղագետ, ով չափել է մինչև քվազարների հեռավորությունները, Kavli մրցանակի դափնեկիր (2008)։
1923 - Յոզեֆ Հասիդ (մ. 1950), հրեական ծագումով լեհ ջութակահար։
1922 - Սթեն Լի (Սթենլի Մարտին Լիբեր; մահ. 2018), ամերիկացի գրող, սցենարիստ, կոմիքսների ստեղծող, դերասան, հեռուստահաղորդավար, Marvel-ի նախկին նախագահ։
1912 - Գեորգ Կլաուս (մ. 1974), գերմանացի կիբեռնետագետ, փիլիսոփա, շախմատիստ։
1904 - Յուլիուս Խմելնիցկի (մ. 1997), դերասան և թատրոնի ռեժիսոր, կինոռեժիսոր (ֆիլմ «Պարոն X»), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։
1903 - Ջոն ֆոն Նոյման (Janos Lajos Neumann; մ. 1957), հունգարա-ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և ուսուցիչ։
1902 - Մորտիմեր Ադլեր (մ. 2001), ամերիկացի փիլիսոփա, մանկավարժ, գիտության հանրահռչակող։
1894 - Գերման Մատիսոն (մ. 1932), ռուս և լատվիացի շախմատիստ և կոմպոզիտոր։
1888 - Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու (մ. 1931), համր կինոյի դարաշրջանի գերմանացի կինոռեժիսոր։
1884 - Կարել Անդել (մ. 1947), չեխոսլովակացի աստղագետ և սելենոգրաֆ, լուսնի քարտեզագրող։
1870 - Չարլզ Բենեթ (մ. 1949), բրիտանացի թեթեւատլետ, կրկնակի օլիմպիական չեմպիոն եւ մեդալակիր (1900)։
1864 - Անրի դը Ռեգնիեր (մ. 1936), ֆրանսիացի բանաստեղծ և գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ։
1856 - Վուդրո Վիլսոն (մ. 1924), Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ (1913-1921)։
1850 - Ֆրանչեսկո Տամագնո (մ. 1905), իտալացի օպերային երգիչ (տենոր)
1842 - Կալիքսա Լավալե (մ. 1891), կանադացի և ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Կանադայի ազգային օրհներգի համահեղինակ։
1835 - Արչիբալդ Գեյկի (մ. 1924), շոտլանդացի երկրաբան, 1908-1913 թթ. Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ.
1798 - Թոմաս Ջեյմս Հենդերսոն (մ. 1844), անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի թագավորական առաջին աստղագետ։
1731 - Քրիստիան Կանաբիչ (մ. 1798), գերմանացի նվագախմբի վարպետ, ջութակահար և կոմպոզիտոր
1630 - Լյուդոլֆ Բախուիզեն (մ. 1708), հոլանդացի նկարիչ։
1619 - Անտուան ​​Ֆուրետիեր (մ. 1688), ֆրանսիացի գրող և բառարանագիր։