Պատմության հայկական օրը. ապրիլի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - Ադրբեջանը պնդում է, թե չնայած պայմանավորվածություններին, հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարը:

  • Ադրբեջանական աղբյուրները պնդել էին, թե հայկական հրետանին հարվածում է Թարթառի, Աղդամի և Աղջաբեդիի շրջաններին: Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը մեկնել էին առաջնագիծ։

2012 - Համանախագահները դատապարտում են հրադադարի խախտման վերջին դեպքերը`կոչ անելով հետևել հրադադարի ռեժիմին և զերծ մնալ պատժիչ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության:

  • «Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի կիրառումից զերծ մնալու և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունները, ինչպես նաև հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն»,֊ հայտարարել էին միջնորդները`առանց հստակ մեղավորների մատնանշելու:

2012 - Հայկական կողմում ևս երեք զինվոր է զոհվում Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհին...

  • Իրավիճակը սրվել էր Հայաստանում նախատեսված խորհդարանական ընտրությունների շեմին: «Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա»,֊ նախընտրական հանդիպման ժանանակ հայտարարել էր Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը:
  • Ընտրություններից հետո էլ, սակայն, իրավիճակը չէր խաղաղվել:

2000 - Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացնում։

  • Նրա հետ հրաժարական են տալիս զինվորական դատախազության հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմնի քննիչները։

1994 - Ռու­սաս­տա­նի Պետ­դու­ման ըն­դու­նեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն։
1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում Տավուշի Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը։
1992
 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:
1909 - Գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Սերգեյ Միքայելյան (ծնվ. Գորնո-Ալթայսկ) լեռնադահուկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն
1941 - Արթուր Շահբազյան (ծնվ. Երևան, մ. 2009), վավերագրական ռեժիսոր
1936 - Վահան Միրաքյան (ծնվ. Երևան, մ. 2014), հայ և խորհրդային օպերային երգիչ (տենոր), Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1927 - Դանիել Տեր-Սաքարյան (ծնվ. Բիլբաո), հասարակական գործիչ, գրող
1924 - Վահագն Կարենց (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1980), հայ բանաստեղծ, թարգմանիչ
1710 - Մարիաննա Կսավյե, Լվովի հայկական Բենեդիկտյան վանքի առաջին վանամայր