Պատմության հայկական օրը. ապրիլի 22


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները։ 

  • Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում: Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն. Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ:
  • Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները: Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ: Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ:
  • Եվրոպական Միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «...Հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը»
  • Ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը:

2013 - Բախում արձանագրվեց ոստիկանների և Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երթ անցկացնող ՀԱԿ երիտթևի ակտիվիստների միջև։ 

  • Ոստիկանությունը փորձում էր արգելել երթի անցկացումը՝ փաստարկելով, թե իրենք պաշտպանում են ազատ տեղաշարժի՝ այլ քաղաքացիների իրավունքը։

2009 - Ապրիլի 22-23-ի գիշերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության ու ոգեկոչման նախօրեն, Հայաստանը և Թուրքիան միջնորդ Շվեյցարիայի հետ տարածեցին հայտարարություն «ճանապարհային քարտեզի» մասին:

  • Վերջնականապես համոզվելով, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին սառեցրեց գործընթացը, հայտարարելով, որ ողջամիտ ժամկետները ավարտվել են, հետևաբար` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է: Էրդողանը անմիջապես հայտարարեց, որ Թուրքիան հավատարիմ է մնում ստորագրված արձանագրություններին: Դավութօղլուն ավելացրեց, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է, Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել, երբ առկա կլինեն համապատասխան պայմանները:

2004 - Դաժան ծեծի ենթարկվեց արցախյան շարժման հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանը։ 
2003 - Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններում սատարելու է իրեն սատարող Հանրապետական, Դաշնակցություն և Օրինաց երկիր կուսակցություններին։ 
1998 - Ռոբերտ Քոչարյանը մերժեց ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին պաշտոնանկելու վերաբերյալ վարչապետ Արամ Սարգսյանի միջնորդությունը, քանի որ համարում էր, թե նախարարը չի կարող պատասխանատու լինել քրեական հետապնդման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի երկրից հեռանալու համար, երբ այդ պահին պետական կարևոր հանձնարարությամբ եղել է Ստրասբուրգում։
1996 - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին:
1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ:

  • Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Ի պաշտոնե նպաստել են Վահան Փափազյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք։ Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։

1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։

  • Այն շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս:
1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Քրիստինե Պեպելյան (ծնվ. Երևան), лայ փոփ երգչուհի

  • Հայաստանի ամենահայտնի փոփ-երգչուհիներից է, որը լայնորեն հայտնի է հայկական սփյուռքում:
  • Ֆլորա Մարտիրոսյանի հետ դուետը Լոս Անջելեսում արժանացել է «Լավագույն դուետ» մրցանակին:

1974 - Շավո Օդաջյան (ծնվ. Երևան), System of a Down հայկական ռոք խմբի բասիստ, ինչպես նաև Achozen խմբի հիփ-հոփ

  1. 1993-ին նա նկարահանվել է AC/DC խմբի "Big Gun" տեսահոլովակում, որտեղ հայտնվել է Առնոլդ Շվարցենեգերի կողքին։
  2. Նկարահանվել է «Օրինակելի արուն» ֆիլմում։

1959 - Վահագն Խաչատրյան (ծնվ. Սիսիան), տնտեսագետ, քաղաքական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ (1992-96), ՀՀ նախագահ
1952 - Ֆրանսուա Բերլեան (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար
1949 - Արաքսյա Դավթյան (ծնվ. Կալաչա, Հայաստան, խելք. 2010), օպերայի արտիստուհի (քնարական սոպրանո), վոկալ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1987), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (2004), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի

  • Արաքսյա Դավթյանը կողմնակից էր Հայաստանի ընդդիմադիր շարժմանը և պայքարում էր քաղբանտարկյալների ազատության համար։
  • Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք կորցրեցինք տաղանդավոր անհատականությանը և հրաշալի մի անձնավորության, որը հանրությանն իրենից հետո թողեց բարձր արվեստի հարուստ ժառանգություն։ Կոնգրեսը իր ցավակցությունն է հայտնում հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»։
  • Հուղարկավորել է Երևանի քաղաքային պանթեոնում։

1924 - Քրիստափոր Գևորգյան, նկարիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, ՌԴ ժողովրդական նկարիչ (1999)
1922 - Աշոտ Աբաջան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1957), ֆագոտիստ, մանկավարժ
1902 - Արփինե Արգունտինսկայա-Դոլգոռուկովա (ծնվ. Թավրիզ, մ. 1976), երգչուհի (մեցցո-սոպրանո)
1884 - Աշոտ Մադաթյան (ծնվ. Թեհրան, մ. 1965), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ

  • Թուրքերեն է թարգմանել Սունդուկյանի «Պեպոն», Շանթի «Հին աստվածները» և այլն, հայերեն՝ Ա.Դյումա Կրտսերիի՝ «Կամելիազարդ տիկինը»։

1883 - Պռոշ Պռոշյան (ծնվ. Երևան, մ. 1918), ՌՍՖՍՀ կապի առաջին նախարար

  • Հայ գրող, հասարակական գործիչ Պ. Պռոշյանի որդին է։