Պատմության հայկական օրը. ապրիլի 21


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Երևանի Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի են ենթարկում «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» նախաձեռնությանը մասնակցող վարորդներին ու վնասում ավտոմեքենաները 

  • ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ դադարեցնել ցույցերը և նստել երկխոսության սեղանին։
  • Վաղարշապատ քաղաքում բողոքի երթ տեղի ունեցավ, որի մասնակիցները քայլելով հասան Երևան։
  • Բողոքի գործողություններ են տեղի ունենում Ապարանում, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, Վանաձորում, Փարաքարում, Սպիտակում, Հրազդանում, Գյումրիում։

2011 - ՌԴ պետական Դուման, նախագահ Մեդվեդևի առաջարկով, վավերացրեց հայ-ռուսական պայմանագիրը, որով Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվում էր մինչև 2049 թվական։ 
2010 - Թուրք հայտնի մտավորականները ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես են եկել կոչով՝ ապրիլի 24-ին հավաքվել և միասին սգալ 1915-ի զոհվածների համար:
2004 - Թերթերի համաշխարհային ընկերակցության (WAN) նախագահը և Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահը նամակ են հղել Ռոբերտ Քոչարյանին, որում խնդրել են հայ լրագրողների վրա հարձակումների գործով մանրակրկիտ հետաքննություն ապահովել, նաև կոչ արել՝ անել հնարավոր ամեն ինչ այնպիսի պայմաններ ապահովելու համար, որ լրագրողները կարողանան գործունեություն ծավալել ազատ, առանց բռնության ենթարկվելու վախի։
2001 - Երևանում անցկացվում էր non stop պարերի մրցույթ։ 

  • Հաղթողը, ով տասնյակ ժամերի մարաթոնի ընթացքում վերջինը կլքի պարահրապարակը, ստանալու էր մրցանակ՝ երաժշտական կենտրոնի տեսքով։

2000 - Ազատության հրապարակում վանկարկում էին «Միացում»՝ Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը։ 
1999 - Սոցապնախարար Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ նախատեսվում է համարակալել Հայաստանի բնակչությանն ու եկամուտ ունեցող անձանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգ կիրառել։
1993 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության ժամանակ հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։ 

  • Նրանք Արցախյան հակամարտությունը փաթեթային եղանակով կարգավորելու պայմանավորվածություն ձեռք բերեցին։ 

1954 - ԽՍՀՄ-ը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Կարեն Գրիգորյան, սամբոյի, թեքքվանդոյի և ջիու ջիցու մասնագետ
1965 - Թաթուլ Կրպեյան (ծնվ. Արեգ, մ. 1991), ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս

  • Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանական հրամանատար։

1959 - Ֆրեդերիկ Տոնոլլի (ծնվ. Կլամար, Ֆրանսիա), 1994-ին Արցախի անկախության համար պատերազմի մասին ֆիլմ նկարահանած առաջին վավերագրական ռեժիսորներից 

  • «Արյուն լեռներում» ֆիլմն արժանացել է «Ալբերտ Լոնդրա» հեղինակավոր մրցանակին։

1948 - Վալմար, Վոլոդյա Մարգարյան (ծնվ. Գյումրի), հայ գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2006)
1947 - Գագիկ Հովհաննիսյան (ծնվ. Երևան, մ. 1996) շախմատային մեկնաբան, շախմատային «Օսկարի» դափնեկիր (1996), «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1941 - Ռոբերտ Էլիբեկյան (ծնվ. Թբիլիսի), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008)
1936 - Ջոն Սարգսյան (ծնվ. Երևան), նեյրոֆիզիոլոգ, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ
1925 - Մայքլ Տեր-Պողոսյան (ծնվ. Բեռլին, մ. 1996), ֆիզիկոս, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի գյուտարար

  • Եղել է Ամերիկյան միջուկային և Ամերիկյան ֆիզիկայի ընկերությունների հիմնադիրը։ Տեր-Պողոսյանը խորհրդական է եղել ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունում և ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում։

1901 - Ստեփան Մանուկյան (մ. 1930), ռեժիսոր, սցենարիստ
1867 - Տիրայր Տեր-Հովհաննիսյան (ծնվ. Նորշեն, մ. 1956), արքեպիսկոպոս

  • Նրա գրչին են պատկանում Պատմա-բանասիրական և կրոնական բնույթի մի շարք աշխատություններ, մասնավորապես ՝ միջնադարյան հայ բանաստեղծ Ֆրիկի «Դիվանը», որը հրատարակվել է 1952-ին Նյու Յորքում միջին հայերենով, բանաստեղծությունների ժողովածուներ, Դանթեի, Բայրոնի, Հյուգոյի, Ֆիրդոուսի ստեղծագործությունների թարգմանություններ և այլն:

1860 - Գալուստ Տեր-Մկրտչյան (ծնվ. Ցուխրուտ, Վրաստան, մ. 1918), հայագետ, պատմաբան, բանասեր

  • Թարգմանել և մեկնաբանություններով հրապարակել է Հայաստանին վերաբերող հատվածներ՝ ֆրանսիացի հայտնի աշխարհագրագետ Էլիզա Ռեքլուի հատորներից։

1754 - Նիկոլայ Յան Մանուգևիչ (ծնվ. Վարշավա, մ. 1834), ծագումով հայ լեհ կաթոլիկ եպիսկոպոս