16:05, 27.09.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։

Լուր / Դիտումներ՝ 188 | 08.09.2022 / Մեծ Բրիտանիա, Եվրոպա

Ֆրանսիական Agoravox պորտալի սյունակագիր Կալման Շնուրը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն ուղղվել են Եվրոպայի դեմ։ «Մասնավորապես, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից մեկ շաբաթ անց մեկ ռուբլու համար 0,61 եվրո էին տալիս, սակայն հունիսի 30-ին ռուբլու փոխարժեքն աճել է մինչև 1,8 եվրո»:

Լուր / Կարդալ ավելին՝ Agoravox Դիտումներ՝ 203 | 14.08.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Կալման Շնուր

.ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Մոսկվայի ու Պեկինի հետ պատերազմի եզրին է այն խնդիրների պատճառով, որոնք մասամբ ստեղծել է հենց Վաշինգտոնը: «Մենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք այն խնդիրների պատճառով, որոնք մասնակիորեն ստեղծել ենք մենք՝ չունենալով պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա կարող է հանգեցնել»,- հայտարարել է Քիսինջերը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում: ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ միակ բանը, որ կարելի է անել, լարվածություն չառաջացնելն է:

Լուր / Կարդալ ավելին՝ WSJ Դիտումներ՝ 190 | 14.08.2022 / Ռուսաստան, Չինաստան, Հենրի Քիսինջեր, ԱՄՆ


Ռուս-ուկրաինական երկարատև պատերազմի հեռանկարը արևմտյան առաջնորդների և փորձագետների շրջանում ի հայտ բերեց լուրջ տարաձայնություններ: Նրանք միակարծիք են Կիևին աջակցելու առումով, սակայն տարբերակված մոտեցում ունեն Արևմուտքի նպատակների հարցում՝ օգնել Ուկրաինային հաղթանակ տանել, կամ հասնել շուտափույթ զինադադարի՝ անգամ Կրեմլին զիջումների գնալու գնով։

Մեջբերում / Կարդալ ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 201 | 06.06.2022 / Արևմուտք, Կրեմլ, ռուս-ուկրաինական պատերազմ


Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները գրավել են Սևերոդոնեցկի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ծայրամասերը։ Այժմ կատաղի մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական կողմը գործի է դրել հնարավոր բոլոր սպառազինություններն ու ավիացիան։
 

Լուր / Կարդալ ավելին՝ BBC Դիտումներ՝ 254 | 30.05.2022 / Սևերոդոնեցկ, ռուս-ուկրաինական պատերազմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունները Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին: «Պարոն Քիսինջերը խոր անցյալից է դուրս գալիս և ասում, որ իբր պետք է Ռուսաստանին տալ Ուկրաինայի մի կտոր, որպեսզի Ռուսաստանը չօտարվի Եվրոպայից։ Կարծես, պարոն Քիսինջերը չունի 2022թ. օրացույց, փոխարենն ունի 1938թ.-ինը և կարծում է, որ լսարանի հետ խոսում է ոչ թե Դավոսում, այլ այն ժամանակվա Մյունխենում»,-ասել է Զելինսկին։

Լուր / Կարդալ ավելին՝ Meduza Դիտումներ՝ 219 | 26.05.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Հենրի Քիսինջեր, զիջումներ

Ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել Ուկրաինայում ռուսական զորքերին ջախջախիչ պարտություն հասցնելու փորձերը՝ նախազգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության համար: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը նախազգուշանում է Պուտինի պարտությունից, քանի որ պատժամիջոցների նկատմամբ Արևմուտքի միասնությունը խիստ սասանվել է:

Владимир Путин Генри Киссинджер Украина Россия вторжение война цены на продукты нефть Европа санкции Зеленский

Լուր / Կարդալ ավելին՝ The telegraph Դիտումներ՝ 227 | 26.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Հենրի Քիսինջեր, Վլադաիմիր Պուտին

Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Ուկրաինան ընդմիշտ կորցրել է ելքը դեպի Ազովի ծով, քանի որ Զապորոժիեի և Խերսոնի մարզերը երբեք չեն վերադառնա Կիևի վերահսկողության տակ։ Ռոգովը վստահեցրել է, թե Ազովի ծովը, ինչպես դա նախկինում էր, կրկին կլինի բացառապես Ռուսաստանի Դաշնության ներքին ծով։

Մեջբերում / Կարդալ ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 215 | 26.05.2022 / Ազովի ծով, Զապորոժիե, ռուս-ուկրաինական պատերազմ, Խերսոն

ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով։ Արգելափակվել են նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, որոնց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Հաղորդվում է, որ նշված գումարը շատ ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր։

Լուր / Կարդալ ավելին՝ Reuters Դիտումներ՝ 216 | 26.05.2022 / եմ, պատժամիջոցներ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իրադրությունը Դոնբասում «չափազանց վատ» է ուկրաինական զորքերի համար։ Նա նաև հայտել է, որ Սևերոդոնեցկը ենթարկվում է զանգվածային գնդակոծությունների և ռմբակոծությունների, ռուսական զորքերն ընդհուպ մոտեցել են քաղաքին։ Ըստ հետախուզական տվյալների՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ սպասվում է ՌԴ զորքերի լայնածավալ գրոհ։

Кулеба заявил, что ситуация в Донбассе «чрезвычайно плоха» для ВСУ

Լուր / Կարդալ ավելին՝ BBC Դիտումներ՝ 229 | 26.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Կուլեբա, Դոնբաս

Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին իրանական բանակի բարձրաստիճան սպայի վերացման մասին, ով, ենթադրաբար, պատասխանատու է իսրայելցիների և այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:

Լուր / Կարդալ ավելին՝ New York Times Դիտումներ՝ 215 | 26.05.2022 / Իսրայել, Իրան


ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը մեկնաբանել է Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության իրավունքի տրամադրումը: Ըստ պատգամավորի՝ նշված տարածաշրջանների բնակչությանը Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու որոշումը «կարևոր, արդար և ճակատագրական» է։ Շերեմետն ընդգծել է, թե այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Ռուսաստանը չի հեռանա և առանց պաշտպանության չի թողնի «ազատագրված» տարածքները ։

Լուր / Կարդալ ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 219 | 26.05.2022 / Զապորոժիե, ռուս-ուկրաինական պատերազմ, Խերսոն

Զապորոժիեի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ տարածաշրջանի վերադարձը Ուկրաինայի վերահսկողության տակ բացառվում է։ «Զապորոժիեի մարզը պատմականորեն ռուսական տարածք է։ Տարածաշրջանի վերադարձը Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, ինչ էլ, որ նրանք այնտեղ չհայտարարեն՝ բացառված է, ինչպես որ բացառված են նրանց հետ բանակցությունները»,-ասել է Ռոգովը։ 

Լուր / Կարդալ ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 214 | 25.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Զապորոժիե


Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Համապատասխան կարգը կսկսի գործել այսօրվանից։ Ավելի վաղ արտակարգ դրություն մտցենելուն հավանություն էր տվել Հունգարիայի խորհրդարանը։ Օրբանն ընդգծել է, որ կառավարությանը անհրաժեշտ է «մանևրելու տարածք»՝ անհրաժեշտության դեպքում մարտահրավերներին արագ արձագանքելու համար:

Լուր / Կարդալ ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 216 | 25.05.2022 / Հունգարիա, արտակարգ դրություն


Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը հայտարարել է, որ ռուսական հարձակումն Ուկրաինայի արևելքում և հարավում մտել է ամենաակտիվ փուլ։ Բացի այդ ՌԴ ԶՈւ-ն գրոհել է Լիման քաղաքը։ Այս պահին քաղաքի համար մարտեր են ընթանում, սակայն, իրավիճակի մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան։

Լուր / Կարդալ ավելին՝ BBC Դիտումներ՝ 206 | 25.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Հյուսիսային Կորեան հրթիռային երեք արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ, ինչը խիստ մտահոգել է Հարավային կորեային և Ճապոնիային: Ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական փորձարկումների՝ Հարավային Կորեայի զինվորականներն ամերիկացի գործընկերների հետ 2 հրթիռ են արձակել։ Ճապոնիան բողոքի նոտա է հղել Հյուսիսային Կորեային՝ Պեկինում գտնվող դեսպանատան միջոցով:

Լուր / Կարդալ ավելին՝ m24.ru Դիտումներ՝ 203 | 25.05.2022 / ԿԺԴՀ, Հարավային Կորեա, Ճապոնիա, Հյուսիսային Կորեա

Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդականը բացառել է կրակի դադարեցման դիմաց երկրի տարածքներ զիջելու հնարավորությունը: Իր հերթին Կիևում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախօրեին Գերագույն ռադայում ունեցած ելույթում ուկրաինացիներին հորդորել է շարունակել պայքարը և չտրվել անկումային տրամադրություններին՝ մերժելով Ռուսաստանի պահանջները: Դուդան օտարերկրյա առաջին առաջնորդն է, որն այս օրերին ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում: 

Լուր / Կարդալ ավելին՝ «Ամերիկայի ձայնը» Դիտումներ՝ 192 | 24.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Անջեյ Դուդա

Ըստ Խերսոնի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովի՝ Ուկրաինան ականապատել է Խերսոնի նավահանգստից միակ ելքը դեպի Սև ծով: Ավելի վաղ Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել էր տասնյակ օտարերկրյա նավեր։ Դրանցից 17-ը պատկանում են Թուրքիային։

Լուր / Կարդալ ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 188 | 24.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք աշխարհում առաջին անգամ լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնությունների և հալածանքների պատճառով, գերազանցել է 100 միլիոնը: Միայն Ուկրաինայի իրադարձությունները 2022 թվականին հանգեցրել են 8 մլն մարդու տեղաշարժի երկրի ներսում, գրանցվել է նաև ավելի քան 6 մլն փախստական։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 216 | 23.05.2022 / տեղահանվածներ, ՄԱԿ, փախստականներ


Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ։  Հարավային հատվածների կարգավիճակի որոշումից հետո Կիևի իշխանություններն ակնհայտորեն կկորցնեն ելքը դեպի Ազովի ծով»,- ասել է Մուրադովը:

Մեջբերում / Կարդալ ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 356 | 23.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ղրիմ
1 2 3 ... 17 18 »
ԴԵՊԻ ՎԵՐ