Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիու օգնության խնդրանքին, հայտարարել է, որ Իսրայելը չի աջակցի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ «Զելենսկու ելույթը վկայում է այն ամենի, ինչ մենք ասում էինք ի սկզբանե՝ Իսրայելին ներքաշեցին ուրիշի պատերազմում։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն տեղին չէ։ Եվ Ուկրաինայի նախագահը, ով ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։