04:25, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Heineken խոշորագույն միջազգային գարեջրագործական ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից: «Ներկա իրավիճակում Ռուսաստանում Heineken-ի բիզնեսի կառավարումն այլևս անվտանգ չէ»,- նշել են ընկերությունում: Heineken-ը մտադիր է Ռուսաստանում գործող բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջը: Մարտին Heineken-ը դադարեցրել էր բոլոր ներդրումները և գարեջրի արտահանումը Ռուսաստան:

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 318 | 28.03.2022 /

Իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը հայտարարել է ռուբլիով ձեռք բերվող ռուսական գազի դիմաց վճարելու անհնարինության մասին:

«Նրանք խնդրել են մեզ վճարել դրա դիմաց ռուբլիով։ Մենք չենք կարող դա անել, քանի որ մենք չունենք ռուբլի: Դա նախատեսված չէ նաև պայմանագրով, քանի որ համաձայն պայմանգրի հաշվարկները նախատեսված են Եվրո-ով», - նշել է Eni ընկերության ղեկավար Դեսկալցին։

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 286 | 28.03.2022 /

Բրիտանական Northumberland և Richmond ֆրեգատները ռազմական տեխնիկա և հանդերձանք են փոխադրել Էստոնիա, որտեղ բանակված Է ՆԱՏՕ-ի գումարտակը՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը  մասնակցել են Բալթիկ ծովում Դանիայի, Լատվիայի, Լիտայի, Շվեդիայի ու Էստոնիայի ուժերի հետ համատեղ զորավարժություններին։

Լուր / Տեսնել ավելին՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ | Դիտումներ՝ 326 | 28.03.2022 / ՆԱՏՕ, Միացյալ Թագավորություն

Այսօր՝ մարտի 28-ին Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Ըստ տարբեր գնահատականների՝ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ։ Արհմիությունները պահանջում են հրաժարվել մի շարք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, բարձրացնել աշխատավարձերը, արդար բաշխել եկամուտը, հավասար իրավունքներ ապահովել աշխատողների համար և այլն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ McDowell News | Դիտումներ՝ 299 | 28.03.2022 / Հնդկաստան, գործադուլ

Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում բռնկված հրդեհների ֆոնին Ռուսաստանում ռադիացիայի մակարդակը մնում է կայուն: Ատոմակայանի մերձակայքում ռադիացիոն իրավիճակը ներկայացված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 328 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ատոմակայան

Քաղաքական մեկնաբան Էնթոնի Ուեբերը եվրոպական երկրներին մեղադրել Է Ռուսաստանի դեմ անհեռատես պատժամիջոցներ սահմանելու համար։ Նա նշել է, որ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հաշվի չեն նստել չեն նման որոշման հետևանքների հետ: Քաղաքագետի գնահատմամբ՝ սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել  են զգալի գնաճի, ինչի հետևանքով Եվրոպայում կլինեն բողոքի զանգվածային ցույցեր ու ընդվզումներ։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 340 | 28.03.2022 / ցույցեր, Եվրոպա


Աֆղանստանում BBC հեռուստաալիքի նորությունների թողարկումները հանվել են եթերից այն բանից հետո, երբ թալիբները հրամայել են հեռացնել միջազգային հեռարձակումները տեղական եթերից: Հեռուստաալիքը թալիբներին կոչ է արել չեղարկել իրենց որոշումը՝ նշելով, որ իր ծառայությունները շաբաթական 6 միլիոն աֆղանցիներ են դիտում:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 327 | 28.03.2022 / Աֆղանստան, bbc


Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը կարգադրել է Ռամադան սրբազան ամսվա նախաշեմին ազատ արձակել 540 բանտարկյալների, որոնք տարբեր պատիժներ են կրում ԱՄԷ-ում: Շեյխ Խալիֆայի ամենամյա ներումը Ռամադանի ամսվա նախաշեմին ուղղված է ընտանեկան համախմբվածության ամրապնդմանը, երջանկություն է բերում մայրերին և երեխաներին և ազատ արձակված բանտարկյալներին հնարավորություն տալիս վերաիմաստավորել իրենց ապագան և վերադառնալ արդար ուղի, որը թույլ կտա նրանց հաջող կյանք վարել: 

Լուր / Տեսնել ավելին՝ Emirati News | Դիտումներ՝ 368 | 28.03.2022 / շեյխ Խալիֆա բեն Զաիդ, ԱՄԷ

Ուկրաինական և ռուսական բանակցային խմբերը պետք է այս շաբաթ վերսկսեն բանակցությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձել է մեղմել Վլադիմիր Պուտինին պաշտոնանկ անելու կոչերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն չի ձգտում հասնել Մոսկվայի ռեժիմի փոփոխությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 311 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ջո Բայդեն


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն աջակցում են գաղտնարտարժույթի կարգավորման և երկրի տնտեսության մեջ ինտեգրման ջանքերին: Աջակցությունը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների խստացման ֆոնին, որոնք սահմանափակում են Ռուսաստանի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկա։

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 370 | 27.03.2022 / Միխայիլ Միշուստին

Եվրախորհրդի գագաթնաժողովը չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների շուրջ, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 346 | 26.03.2022 / Ջո Բայդեն


Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Վալդեմար Սկշիպչակը հայտարարել է, որ Կալինինգրադը 1945 թվականից «օկուպացված տարածք» է։ Պաշտոնաթող գեներալի պնդմամբ՝ Վարշավան պետք է հիշի Կալինինգրադի մասին և հայտարարի անկլավի նկատմամբ իր հավակնությունների մասին, քանի որ այդ հողերը լեհական տարածքի մասն են կազմում և «երբեք չեն եղել ռուսական»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Do Rzeczy | Դիտումներ՝ 371 | 26.03.2022 / Կալինինգրադ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Ка-52 ուղղաթիռների կառավարվող հրթիռների հարվածներովով ուկրաինական զորքերի հրամանատարական կետի ոչնչացման կադրերը: Նշվում է, որ ուղղաթիռները Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետին հարվածել են «‎‎Вихрь» համալիրի հակատանկային կառավարվող հրթիռով: Օբյեկտները ոչնչացվել են ավելի քան 7 հազար մետր հեռավորությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 294 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ճապոնիայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հետո, Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի հետ վիճելի կղզիներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 382 | 26.03.2022 / Ռուսաստան-Ճապոնիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչ բարեկամական երկրների համար բնական գազի վճարումը ռուբլով փոխանցելու որոշումը նյարդայնացրել է արևմտյան էներգետիկ շուկաներում, շփոթություն է առաջացրել եվրոպական էներգետիկ կոնցեռնների վարչություններում և Եվրամիության երկրների էկոնոմիկայի նախարարություններում։ Տնտեսագետ Յենս Զյուդեկումն ասել է՝ ռուս առաջնորդը «շրմփացրել է Արևմուտքին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Der spiegel | Դիտումներ՝ 322 | 26.03.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Միջուկային հակամարտության սպառնալիք մշտապես գոյություն ունի։ Ոչ ոք ոչ մի պատերազմ չի ուզում, մանավանդ միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Այս իմաստով ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, միգուցե փոքր-ինչ ցինիկ է հնչում, բայց այնուամենայնիվ,

միջուկային զենքի ստեղծումը կանխել է XX և XXI դարերի շատ հակամարտություններ:

Իրականում դա այդպես է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 372 | 26.03.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ընթացող բանակցությունների մասին, հայտարարել է. «Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև այսօր։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»։ 
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 321 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին ռազմական գործողությունների վետերաններ ճանաչելու մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 359 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է.  «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և հրաժարումը ազգայնամոլական (նացիստական) օրենքներից»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 378 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Չնայած հակառուսական համատարած քարոզչությանը, պետությունների ճնշող մեծամասնությունը չի միացել և, համոզված եմ, չի միանա արևմտյան պատժամիջոցային քաղաքականության խաղերին և շահագրգռված են զարգացնել իրավահավասար միջպետական ​​համագործակցություն՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքների վրա»։

Լուր / Տեսնել ավելին՝ Russian Embassy | Դիտումներ՝ 397 | 26.03.2022 / պատժամիջոցներ, Սերգեյ Լավրով
« 1 2 ... 19 20 21 22 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ