02:19, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդից հեռացրել է չորս գիտնականների, որոնք ստորագրել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը: Նրանք են՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտական ղեկավար Սերգեյ Ռոգովը, ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Պանովը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը:

Լուր / Տեսնել ավելին՝ The Insayder | Դիտումներ՝ 333 | 30.03.2022 / ՌԴ ԱԽ, Վլադիմիր Պուտին


Ֆրանսիական Le Figaro պարբերականին դուր չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տոնը՝ նրա մասին գրելով, թե «Ռուս-ուկրաինական բանակցություններում Էրդողանն իրեն կնքահոր տեղ է դրել»։ Էրդողան, որը երեքշաբթի այցով գտնվում էր Ուզբեկստանում, մեկնելուց առաջ ժամանակ է գտել ողջունելու ռուս և ուկրաինացի բանակցողներին «մարզիչի կամ մենեջերի տոնով». «Ես կարծում եմ, որ մենք մտել ենք մի փուլ, երբ բանակցությունները պետք է կոնկրետ արդյունքներ տան։ Ամբողջ աշխարհը ձեզանից լավ նորություններ է սպասում»,- ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 312 | 30.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Le Figaro

ՌԴ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գերել են ուկրաինացի ազգայնականներին, որոնք մասնակցել են ռուս գերիների կտտանքներին: Նրանք Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի ֆանատներ են: Տեսագրությունը, որտեղ ուկրաինացի ազգայնականները կրակել են ռուս գերիների ոտքերն ու թողել առանց բժշկական օգնության, համացանցում հայտնվել է օրերս և մեծ հասարակական արձագանք է առաջացրել: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ խոշտանգումներին մասնակից բոլոր ռազմագերիները խիստ պատասխանատվություն են կրելու:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 340 | 30.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չորս ռուս դիվանագետներ պետք է լքեն երկիրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 273 | 30.03.2022 / Իռլանդիա, Ռուսաստան-Իռլանդիա


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովյան ուղղություններով։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Կիևի հետ բանակցությունները գործնական հարթություն են անցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 294 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, բանակցություններ


Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 568 | 29.03.2022 / ՄԱԳԱՏԷ


Այսօր Նիգերիայում ահաբեկիչները մարդատար երկաթուղային շարժակազմ են պայթեցրել։ Գնացքում եղել է 970 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված Է եղել վագոններից մեկում: 

People cross the tracks as they wait for the train to move off as part of a newly inaugurated train service to Kano, Nigeria, in Lagos

Լուր / Տեսնել ավելին՝ Al Jazeera | Դիտումներ՝ 308 | 29.03.2022 / Նիգերիա, ահաբեկչություն

Ըդդեմ ուկրաինական բանակի իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ին հասցվել է զգալի վնաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ըստ նրա՝ գրեթե ոչնչացվել են ուկրաինական ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը, ռազմածովային ուժերը պարզապես դադարել են գոյություն ունենալուց։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 332 | 29.03.2022 / Սերգեյ Շոյգու, ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկը Խարկովն է։ Մարտի 29-ին քաղաքում գործարկվել են խաղաղ բնակչությանը անվճար տարհանող գնացքներ։ Դրանցից օգտվելու համար արդեն իսկ մեծ հերթեր են գոյացել։

Новости Харькова / фото Pravda Gerashchenko в Telegram

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 324 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Խարկով

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում սկսվել են Ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են «Դոլմաբահչե» պալատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 322 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Մարտի 29-ի առավոտվա դրությամբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի «ավելի քան 90 տոկոսն ազատագրվել է։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ այսօր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ են անցել նաև Իվանովկա և Նովոսադովոյե գյուղերը։

Донецкая и Луганская народные республики

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 337 | 29.03.2022 / Դոնբաս, Լուգանսկ, ռուս-ուկրաինական պատերազմ


Ռուսաստանն Ուկրաինայից այլևս չի պահանջում «դենացիֆիկացիա» և պատրաստ է համաձայնել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը, եթե այն  ռազմականապես մնա չեզոք: Որպես հնարավոր գործարքի մաս՝ Մոսկվան և Կիևը քննարկում են ռազմական գործողությունների դադարեցումը, Ուկրաինայի հրաժարվելը ՆԱՏՕ-ին  անդամակցելուց՝ անվտանգության երաշխիքների և ԵՄ-ին միանալու հեռանկարի դիմաց։ 


 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Financial Times | Դիտումներ՝ 310 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, դենացիֆիկացիա


Ռուսաստանը մտադիր չէ անվճար գազ մատակարարել, եթե Եվրամիությունը հրաժարվի վճարել ռուբլիով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե անջատվելո՞ւ է չվճարողների գազը, մամուլի քարտուղարը պատասխանել է. «Չկա վճարում, չկա գազ»:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 444 | 29.03.2022 / պատժամիջոցներ, Դմիտրի Պեսկով

ՄԱԿ-ը ստուգում է համացանցում հայտնված Ուկրաինայում ռազմագերիների կտտանքների մասին նյութերը, դրանք «լուրջ մտահոգություն են առաջացնում», հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մատիլդա Բոգները:  Անցած հանգստյան օրերին սոցիալական ցանցերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, ենթադրաբար, կրակում են ռազմագերիների ոտքերին։ «Որոշ տվյալներով ՝ հակաիրավական գործողությունները տեղի են ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում»,- ասված էր Ռուսաստանի Քննչական կոմիտեի հայտարարության մեջ: «Ովքեր մասնակցել են այդ խոշտանգումներին, ենթակա են հետապնդման։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 352 | 29.03.2022 / խոշտանգումներ, Մատիլդա Բոգներ, Դմիտրի Պեսկով


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ձևակերպումներից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի սրմանը: Ֆրանսիայի ղեկավարն այսպես էր արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա Վլադիմիր Պուտինին «մսագործ» էր անվանել։  «Մակրոնը ճիշտ է․․․ Բայդենի խոսքերը ոչ թե կնպաստեն ռազմական գործողությունների թուլացմանը, այլ հակառակը՝ ավելի են շիկացնում իրավիճակը։ Բայդենը աղետ է»,- գրել է Le Figaro պարբերականը։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Le figaro | Դիտումներ՝ 404 | 29.03.2022 / Էմանուել Մակրոն, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին


Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները կմեկնարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 10:30-ին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Բանակցությունները կկայանան Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Իսկ ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ բանակցությունների հերթական փուլը կսկսվի ժամը 10:00։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Hromadske | Դիտումներ՝ 499 | 29.03.2022 / բանակցություններ, Ուկրաինական ճգնաժամ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Մոսկվային և Կիևին կոչ է անում հետաքննել Ուկրաինայում զինծառայողների ենթադրյալ խոշտամգումների դեպերը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։ Նա ընդգծել է, որ նման գործողություններ բոլոր կատարողներին պետք է պատասխանատվության ենթարկել:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNN Подробнее на РБК: https://www. | Դիտումներ՝ 355 | 29.03.2022 / ՄԱԿ, ռազմագերիներ

Ուկրաինայից 2,3 մլն փախստական ընդունած Լեհաստանի գնահատականներով, մոտ կես միլիոն մարդ տեղափոխվել է այլ վայրեր: 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 339 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Լեհաստան

Ապրանքափոխանակությունը (բարտեր) կարող է Ռուսաստանի հաջորդ քայլերից մեկը դառնալ ոչ բարեկամական երկրների հետ ապրանքաշրջանառության համար, հայտարարել է Պետդումայի բյուջեի և հարկերի կոմիտեի անդամ Դմիտրիևան։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 345 | 28.03.2022 / պատժամիջոցներ-հակամիջոցներ


Եվրոպայում կարող են գործել ռուսական Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) առնվազն 620 գործակալներ. ռուսական հատուկ ծառայության ենթադրյալ աշխատակիցների ցանկը՝ անուններով և անձնական տվյալներով, հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Թե հատկապես որ եվրոպական երկրներում են նրանք աշխատում, չի նշվում։

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle | Դիտումներ՝ 290 | 28.03.2022 / գաղտնի գործակալներ
« 1 2 ... 18 19 20 21 22 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ