01:41, 15.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Իրանի Սահմանադրական խորհուրդը երեքշաբթի սկսել է հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ստուգումը:

Խորհրդի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆն ընդգծել է, որ ընտրությունների դիտորդական մարմինը մտադիր է ստուգման գործընթացն իրականացնել օրենքով սահմանված ժամկետներում՝ առաջին հինգ օրվա ընթացքում: Սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարաձգեն

Լուր / Տեսնել ավելին՝ iranru Դիտումներ՝ 112 | 05.06.2024 / Հադի Թահան Նազիֆ, Իրան

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է շեյխ Հասան Նասրուլլայի հետ: Կողմերը քննարկել են Գազայի ճգնաժամը, պաղեստինցի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին վերջ տալու անհրաժեշտությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ IRNA НА РУССКОМ Դիտումներ՝ 102 | 04.06.2024 / Ալի Բաղերի Քանի, շեյխ Հասան Նասրուլլա

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրանցվել է որպես հնարավոր թեկնածու Իսլամական Հանրապետությունում հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Լուր / Տեսնել ավելին՝ iranru Դիտումներ՝ 109 | 04.06.2024 / Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ Կարևոր դիվանագիտական քայլ Բագրատ սրբազանի կողմից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Sputnik Armenia Դիտումներ՝ 129 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

«Համահայկական ճակատ կուսակցության» գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը կուսակցության վարչության խորհրդի անդամների հետ՝ կուսակցության առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կուսակցության անդամնների անունից ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը նաև ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լուր / Դիտումներ՝ 116 | 22.05.2024 / Հովհաննես Շահինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 20-ին այցելել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ Արշակ Կարապետյանը ծաղիկներ դրեց և  գրառում թողեց Իրանի դեսպանատան ցավակցական գրքում։

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Լուր / Տեսնել ավելին՝ hchakat.am Դիտումներ՝ 151 | 20.05.2024 / ԻԻՀ, Արշակ Կարապետյան

 Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, նանոգիտության արտադրության ոլորտում առաջատար երկրների հնգյակում Իրանի ներառումը վկայում է երկրում տեխնոլոգիաների և ինովացիոն էկոհամակարգի ձևավորման կարևոր ձեռքբերումների մասին։ Այս չափանիշով առաջին տեղում է Չինաստանը մեծ տարածությամբ մյուսներից, իսկ մյուս չորս երկրները՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Իրանը, միմյանցից փոքր տարածությամբ երկրորդից հինգերորդ տեղն են զբաղեցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ ParsToday Դիտումներ՝ 362 | 03.05.2022 / նանոտեխնոլոգիաներ

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Կովկասում տնտեսական աճը 2022-ին կնվազի մինչև 2,6 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առևտրային և ֆինանսական կապերով, տրանսֆերտներից ու զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաև «փոխարժեքի երկրորդային ազդեցություններով և միջսահմանային վճարումներով»: ԱՄՀ-ի տվյալներով՝ նույնիսկ նավթ արդյունահանող Ադրբեջանում տնտեսական աճը նախորդ տարվա 4 տոկոսից 2022 թվականին կիջնի մինչև 2,4 տոկոս։

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 352 | 28.04.2022 / ԱՄՀ, Կովկաս

Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Նախօրեին  Մոսկվայում կայացել են Իրան-ԵԱՏՄ բանակցությունները, որոնց առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը: Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 336 | 28.04.2022 / բանակցություններ, ԵԱՏՄ, Իրան


Թեհրանը կոչ է արել նոր հանդիպում անցկացնել վերականգնելու համար 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը: Իրանն ուղիղ բանակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ, և անուղղակի կերպով բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով նորից ուժի մեջ մտցնել այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի նպատակն Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց այս երկրի միջուկային ծրագիրը կասեցնելն է:

Լուր / Տեսնել ավելին՝ MENA Դիտումներ՝ 343 | 27.04.2022 / Իրան, Իրանի միջուկային համաձայնագիր, ՄԱԳԱՏԷ

Իրանի իշխանություններն հապշտապ Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներով «Դոքարուն» (Իրան) - «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 356 | 26.04.2022 / Իրան, Աֆղանստան

Ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է Ադրբեջանի սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։ Մեկ սահմանախախտ վնասազերծվել է, մեկին բերման են ենթարկել, մեկին հաջողվել է փախչել։ Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։

Լուր / Տեսնել ավելին՝ Report.az | Դիտումներ՝ 310 | 08.04.2022 / Իրան-Ադրբեջան


Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝  Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։ Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսվել է փոխհրաձագություն, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։

Լուր / Տեսնել ավելին՝ 1news.az | Դիտումներ՝ 332 | 05.04.2022 / Իրան-Ադրբեջան

Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Մոհսեն Խոջասթե Մեհրը  հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը: Մեհրը նաև նշել է, որ «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ,  գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ParsToday | Դիտումներ՝ 331 | 30.03.2022 / նավթ, Իրան


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։

Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։

Լուր / Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | Դիտումներ՝ 370 | 27.03.2022 / Yeni Musavat, ԻՀՊԿ

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքը շատ մոտ է։ Գործարքը նաև իրանական հում նավթը կվերադարձնի համաշխարհային էներգետիկ շուկաներ առաջիկա ամիսներին:

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 334 | 26.03.2022 / Իրան-ԵՄ, Ժոզեպ Բորելը
ԴԵՊԻ ՎԵՐ