Հրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին

Ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է Ադրբեջանի սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։ Մեկ սահմանախախտ վնասազերծվել է, մեկին բերման են ենթարկել, մեկին հաջողվել է փախչել։ Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։


Լուր | Տեսնել ավելին՝ Report.az | | Դիտումներ՝ 306 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 08.04.2022 | 13:27 Իրան-Ադրբեջան