Կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը Անի Գրանդ հյուրանոցում, որտեղ հանգրվանել են մասնակից պետությունների ներկայացուցիչները։ Առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
|

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:
|
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը 5:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիին և 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, նույն 5:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավային: Եզրափակիչում Էրիկը կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արեսը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
|