Հայաստանը նվաճեց եզրափակիչի 3-րդ ուղեգիրը

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

Опубликовано Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia Среда, 20 апреля 2022 г.

Լուր | Տեսնել ավելին՝ Բռնցքամարտի ֆեդերացիա | | Դիտումներ՝ 360 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.04.2022 | 21:04 Բռնցքամարտի ֆեդերացիա, բռնցքամարտ