Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:
|