15:39, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի կտա երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 328 | 26.05.2022 / Քեմալ Քըլըչդարօղլու, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.9 -ի շրջանակներում։ Լիրան արժեզրկվում է նաև Եվրոյի նկատմամբ, որև ևս վերջին 1 ամսվա կտրվածքով արժևորվել է 9.55%-ով` հասնելով 17.3 լիրայի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 313 | 25.05.2022 / Թուրքիա, ֆինանսական

Արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 260 | 19.05.2022 / ֆինանսական

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ «Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.)»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 248 | 19.05.2022 / Ֆինլանդիա, Շվեդիա, Ռեջեպ Թայիփ Էրդողան, ՆԱՏՕ

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներով՝ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 15.3 տոկոսը: Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան քաղաքացիները: 2021 թվականի դրությամբ  Թուրքիայում ապրում է 12 մլն 971.289 երիտասարդ: Նրանց  51.3 տոկոսն արական սեռի են, 48.7 տոկոսը` իգական:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber.am Դիտումներ՝ 295 | 18.05.2022 / ժողովրդագրություն, Թուրքիա


Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու պետք է ընդունի իր մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվությունը:

Get A Behind The Scenes Look At How The F-35 Is Built - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 242 | 18.05.2022 / ՆԱՏՕ, F-35, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի  մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 270 | 06.05.2022 / Էմանուել Մակրոն, Թուրքիա-Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչ Սերդար Քըլըչի հետ հանդիպելու համար: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

ԲԱՆԱՎԵՃ․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման առաջին համաձայնությունը․ ի՞նչ է սպասվում․ ՈւՂԻՂ - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 284 | 03.05.2022 / Հայ-թուրքական, Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

Թուրքական ռազմական ինքնաթիռները մեկ օրում 90 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը և երեք թռիչք կատարել հունական կղզիներում: Թուրքական ինքնաթիռները Հունաստանի օդային տարածքը անդադար խախտում են տարեսկզբից։ Թուրքիայի և կառավարությունը, և քաղաքական ընդդիմությունը տարիներ շարունակ բացահայտորեն սպառնացել է գրավել Էգեյան ծովի հունական կղզիները։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, կարծես, հարմար նախադեպ է ստեղծում Թուրքիայի համար՝ ուժեղացնելու իր ռազմական ագրեսիան Հունաստանի դեմ:

Լուր / Տեսնել ավելին՝ Gatestone Institute Դիտումներ՝ 281 | 28.04.2022 / Հունաստան, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին։ Մասնավորապես, Էրդողանը Բայդենի ուղերձը որակել է որպես քաղաքական շահարկում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 270 | 26.04.2022 / Կարո Փայլան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն


Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 50-60 կմ խորությամբ առաջ շարժվել դեպի Իրաքի տարածք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր ռազմական գործողության շրջանակներում։ Հիմնական խնդիրները կատարելուց հետո թուրք զինվորականները չեն նախատեսում ամբողջությամբ լքել Իրաքի հյուսիսը։ Նրանք մտադիր են այնտեղ ժամանակավոր բազաներ տեղակայել տարածքը վերահսկելու համար

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ STAR | Դիտումներ՝ 250 | 26.04.2022 / Իրաք, Թուրքիա


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար․ «Մենք ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս անհիմն պնդումների վերաբերյալ մեր պատմաբանների բացահայտած փաստերը։ Սրանք (իմա․՝ հայերը-խմբ․) պատմությունից թշնամություն են հանում։ Դա այն աշխատանքը չէ, որը կծառայի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը։ Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հիմա խեղաթյուրվում է քաղաքական նպատակներով։ Մեր պատմությունը մաքուր է, մենք ամաչելու բան չունեն։»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 260 | 25.04.2022 / Հայոց ցեղասպանություն, Հուլուսի Աքար


Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը արձագանքել  է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությաը։ Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Շեշտել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 197 | 25.04.2022 / Ջո Բայդեն, Հայկական հարց, Թուրքիա


Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական բանակցություններն ու անվտանգության երաշխիքները։ որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր օգնությունը ցուցաբերել բանակցային գործընթացում: Բացի այդ, նա հայտարարել է, որ Թուրքիան «ընդհանուր առմամբ դրական» է դիտարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության հարցը:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 263 | 25.04.2022 / Թուրքիա-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայում 2023-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, ըստ «Գեզիջի» ընկերության հարցումների՝ 2-րդ փուլ լինելու դեպքում այս պահին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 47.2%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ հարցվածների 52.8%-ը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 249 | 21.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, սոցհարցումներ, Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK) տվյալներով, 2021 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում է 84.680.273 մարդ, որից 22.738.300-ը երեխաներ են։ Երեխաների 51․3 տոկոսը տղաներ են, 48․7 տոկոսը՝ աղջիկներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 245 | 21.04.2022 / Թուրքիա, վիճակագրություն

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե իրենք  վճռական են դուրս բերել երկիրը կանանց դեմ գործադրվող բռնությունների  խայտառակությունից։ Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։ «Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել...»։

Ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին. «Դուք ես այս խայտառակության հեղինակը»

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 225 | 19.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ Էրդողանի՝ «Ադրբեջանի կողմից իր իր հողերի ետ գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ ստեղծվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»–ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ CNNturk | Դիտումներ՝ 247 | 19.04.2022 / Հայ-թուրքական, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:

Ստամբուլում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 208 | 15.04.2022 / վանդալիզմ, Հայերը Թուրքիայում, Ստամբուլ

Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ԱՄՆ-ին համարում է ամենամեծ սպառնալիք, այնուհետև՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, ապա այս տարի՝ 58․3։ Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Հետազոտության մասնակիցների 33 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան ամենասերտը պետք է համագործակցի ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ այդ համամասնությունը երիտասարդության շրջանում հասնում է 44 տոկոսի։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 234 | 15.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա
1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ