Այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե իրենք  վճռական են դուրս բերել երկիրը կանանց դեմ գործադրվող բռնությունների  խայտառակությունից։ Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։ «Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել...»։

Ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին. «Դուք ես այս խայտառակության հեղինակը»


Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 301 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 19.04.2022 | 13:10 Ռեջեփ Թայիփ Էրդողան