Հայաստանի հետ խնդիրներն առաջիկայում կլուծվեն․ Էրդողան

Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել: Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Ըստ հրապարակաման՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Türkiyegazetesi | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 28.04.2022 | 12:40 Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հայ-թուրքական