14:57, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ 

«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:

Այվազյանը 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր: Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է: 

Ամբողջական տեքստը՝ այստեղ։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hetq.am Դիտումներ՝ 93 | 07.06.2024 / ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, Ռաֆայել Այվազյան, պայթյուններ

Իշխանությունների մոտ Խոջալուի թեման էն մակարդակի անմեղսունակ մակարդակի ա հասել, որ նրանք «Ալիևի խոսափող» են ներկայացնում այն մարդկանց, որոնք պահանջում են իրենցից՝ իշխանություններից, արձագանքել Ալիևի հայտնի հայտարարություններին։

Իրավիճակն այդքան ողորմելի չէր լինի, եթե սրանից 4 տարի առաջ իշխանությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույն թեմայի շրջանակներում չարձագանքեր նույն Ալիևին։

Նյութը ամբողջությամբ ընթերցել՝ այստեղ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 105 | 05.06.2024 / Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանցիներն այն անվանում են Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի ունեցավ վերաբնակվող ադրբեջանցիների բնակարանների հանձնման արարողությունը։ Բանալիները հանձնեց Ալիևը՝ հընթացս խոսելով «Խոջալուի ցեղասպանության հուշարձանի կառուցման» մասին (կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սկզբին): 

Ադրբեջանի նախագահն ընդգծեց՝ Հայաստանի ներողությունը «Խոջալուի ցեղասպանության» համար կլինի շուտով: 

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել՝ այստեղ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 105 | 05.06.2024 / Խոջալուի ողբերգություն, Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև


Խոջալուի դեպքերն ու Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։
Նման առատ նյութի առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վճռական հակադարձման բացակայությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում։ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Չորրորդ իշխանություն Դիտումներ՝ 118 | 04.06.2024 / Խոջալուի ողբերգություն

Այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի տարելիցին ոստիկանները փորձում էին խոչնդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։  Հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների, Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը հեռացվել էր, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը վերադարձվեց իր պատշաճ տեղը։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 141 | 28.05.2024 / Գարեգին Բ, ՀՃԿ, Հովհաննես Շահինյան

«Համահայկական ճակատ» կուսակցությունը մասնակցում է Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 90 | 26.05.2024 / ՀՃԿ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում: Փաշինյանը ուղևորվում էր Վրաստանի հետ սահմանին գտնվող Տաշիր քաղաք: Վարչապետը հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Արտակարգ վայրէջքի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները։

Լուր / Տեսնել ավելին՝ RT Դիտումներ՝ 134 | 25.05.2024 / Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը,-հայտնում է  ԱԱԾ-ն։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 125 | 24.05.2024 / սահմանազատում


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից և չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը պատմում է Կարսի հանձնման մասին։

Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից։ Հայ զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդ․ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնումի պայմանների մասին։ Թուրք զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանների վրա․

  1. Մինչև ապր․ 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկոն։
  2. Ապրիլի 12-ի ընթացքին անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից։
  3. բերդից դուրս գալուց հետո, երեք օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 133 | 20.05.2024 / Կարս, հայ-թուրքական հարաբերություններ, Սիմոն Վրացյան

1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):

Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: 

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով կազմակերպվում է միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 159 | 19.05.2024 / Ակսել Բակունց, Անդրանիկ Զորավար, Շահխաթունի, Գևորգ Ե, Սարդարապատի հերոսամարտ, Վահրամ Թոքմաջյան, Հովհաննես Քաջազնունի, Հովհաննես Թումանյան, Մովսես Սիլիկով, Հովհաննես Բաղրամյան

«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» խորհրդի և ներկա վիճակի մասին։  «Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն հակահայկական ռեժիմի քաղաքականության և գործողությունների հետ՝ ի հակակշիռ գործող կաբինետի վարչական և ուժային ռեսուրսի, պետք է ընտրեն մեկ միասնական առաջնորդ և վստահեն նրան ՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը:

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել իրենց նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 151 | 11.05.2024 / Բագրատ արքեպիսկոպոս, հանրային տրիբունալ, Նիկոլ Փաշինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


Կարմիր բերետավորներները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներին։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀՄ Դիտումներ՝ 125 | 10.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՄՄ


Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի  պետը հրաման է տվել Երևանի մոտակա բանակային ստորաբաժանումներին շարժվել դեպի մայրաքաղաք։

Լուր / Դիտումներ՝ 223 | 09.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՀ ԶՈՒ

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել, որում հայտարարել է, որ լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը։

«Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»- այսպես է ավարտել ուղերձը գեներալ Արշակ Կարապետյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ HChakat Դիտումներ՝ 159 | 08.05.2024 / ՀՃԿ, Տավուշը հանուն հայրենիքի, Արշակ Կարապետյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քիչ առաջ Կիրանցում հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալու է Երևան։

Լուր / Տեսնել ավելին՝ A1+ Դիտումներ՝ 168 | 04.05.2024 / Բագրատ Սրբազան, «Տավուշը հանուն հայրենիքի»

«Համահայկական ճակատ» կուսակցությության կոորդինացիոն խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

«Կոորդինացիոն շտաբի խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 26-ին, 14:00 կառավարության հրաժարականի և հեռացման բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19 հասցե: Մեզ հետ կարող եք կապ հաստատել 096319031 հեռախոսահամարով»- նշված է հայտարարությանի մեջ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՃԿ Դիտումներ՝ 171 | 26.04.2024 / ՀՃԿ, «Համահայկական ճակատ» կուսակցություն

«Համահայկական Ճակատ Կուսակցությունը» ս.թ. ապրիլի 24-ին, ժամը 12:00 ին  կազմակերպում է հավաք Մերգելյան պուրակի դիմաց, որտեղից շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թ ցեղասպանության նահատակների։ 

«Գնում ենք ասելու, որ մենք չենք հանդուրժելու և մենք վերականգնելու ենք ամեն հայի պատմական արդարությունը ամբողջ աշխարհում»,- ասված է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդած Համահայկական Ճակատ Կուսակցության հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 207 | 22.04.2024 / 24 ապրիլ, Արշակ Կարապետյան, ՀՃԿ

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Հացադուլը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Լուր / Տեսնել ավելին՝ ilur Դիտումներ՝ 188 | 21.04.2024 / հայ ռազմագերիներ, Ռուբեն Վարդանյան


Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Լուր / Տեսնել ավելին՝ ABC News Դիտումներ՝ 207 | 19.04.2024 / ABC News, Al Jazeera, Իսրայել, CNN, ԱՄՆ, Իրան


Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, որը պատրաստել է «Հայաստանի բարեկամների ցանց» կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ:

«Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Այնտեղ նաև նշել են, որ ստիպելով Հայաստանին վերանայել ստեղծված անվտանգության համակարգը արդեն այսօր, Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում։

Նշված զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայի և ԵԱՏՄ-ի հետ կապերից հեռացնելու փորձն է, արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:

Լուր / Տեսնել ավելին՝ EurAsia Daily Դիտումներ՝ 210 | 03.04.2024 / Արևմուտք, Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Հայաստան
1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ