Արշակ Կարապետյանն առաջարկում է ընտրել մեկ միասնական առաջնորդ

«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» խորհրդի և ներկա վիճակի մասին։  «Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն հակահայկական ռեժիմի քաղաքականության և գործողությունների հետ՝ ի հակակշիռ գործող կաբինետի վարչական և ուժային ռեսուրսի, պետք է ընտրեն մեկ միասնական առաջնորդ և վստահեն նրան ՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը:

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել իրենց նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը:


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 103 | Ավելացրեց՝ armenlur | 11.05.2024 | 08:19 Բագրատ արքեպիսկոպոս, հանրային տրիբունալ, Նիկոլ Փաշինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ