ՀՃԿ աջակցությունը պարային փառատոնին

Մայիսի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում տեղի ունեցավ «Պարատուն» պարային փառատոնը՝ նվիրված  հայ պարարվեստի երախտավոր, «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանի ծննդյան 85 ամյակին: Փառատոնի աջակցել է «Համահայկական ճակատ» շարժումը։

Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժումն առաջնորդում է գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Փառատոնի ավարտին իր խոսքն ասաց «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը։


Լուր | Տեսնել ավելին՝ HChakat | Դիտումներ՝ 125 | Ավելացրեց՝ armenlur | 29.05.2024 | 17:38 Արշակ Կարապետյան, Բորիս Գևորգյան, ՀՃԿ, Հովհաննես Շահինյան